Ջեյսոն Ջոել Դեսրուլո (անգլ.՝ Jason Joel Desrouleaux, ծնվ. 1989 թ. սեպտեմբերի 21, Մայամի, Ֆլորիդա), ավելի հայտնի է որպես Ջեյսոն Դերուլո (անգլ.՝ Jason Derulo), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և պարող։ 2009 թվականին իր անհատական երաժշտական կարիերան սկսելուց ի վեր ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 30 միլիոն սինգլ։ 2010 թվականի մարտին թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Jason Derulo», որին հաջորդում է «Future History» անվանումը կրող երկրորդ ալբոմը 2011 թվականի սեպտեմբերին։ Նրա երրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «Tattoos», թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերին։ Ջեյսոնի «Everything Is 4» կոչվող չորրորդ ալբոմը թողարկվել է 2015 թվականի մայիսին։

Ջեյսոն Դերուլո
Jason Derulo 2013 3.jpg
Դերուլոն 2013 թվականի դեկտեմբերին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունJason Derulo
Ի ծնե անունՋեյսոն Ջոել Դեսրուլո
Նաև հայտնի է որպեսJason Deculo
Ծնվել էսեպտեմբերի 21, 1989 (31 տարեկան)
Մայամի, Ֆլորիդա
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ԺանրերR&B, հիփ հոփ, փոփ
ՄասնագիտությունԵրգիչ, երգերի հեղինակ, պարող
Երգչաձայնտենոր
ԳործիքներՎոկալ
Գործունեություն2006-ներկա
ԼեյբլAtlantic Records, Asylum Records, Warner Bros. Records, Beluga Heights Records, TM3 Records, Music Online Entertainmentz, Geffen Records, Slip-N-Slide Records
ՊարգևներԵրիտասարդության ընտրություն պարգև
Կայքjasonderulo.com
Jason Derulo Վիքիպահեստում

Վաղ կյանքԽմբագրել

Ջեյսոն Ջոել Դեսրուլոն ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 21-ին Մայամիում, Ֆլորիդա: Նրա ծնողները հայիթացիներ են[1][2]: Նա ընտանիքի երեք երեխաներից ամենաերիտասարդն է[3]:

ԿարիերաԽմբագրել

2006-12: «Jason Derulo» և «Future History»Խմբագրել

 
Ջեյսոն Դերուլոն 2010 թվականին
 
Դերուլոն 2011 թվականին

Ջեյսոն Դերուլոն իր երաժշտական կարիերան սկսել է երգեր գրելով այնպիսի կատարողների համար, ինչպիսիք են՝ Դիդդի, Լիլ Ուեյն, Շոն Քինգսթոն, Կեսի Վենտուրա և այլք[4]: 2006 թվականին նա հաղթում է Showtime at the Apollo հեռուստաշոուում[5], իսկ ավելի ուշ երաժշտական պրոդյուսեր Ջեյ Ար Ռոտեմի հետ ծանոթանալուց հետո, նա ստորագրում է պայմանագիր Beluga Heights Records և Warner Bros. Records ձայնագրման լեյբլների հետ։ Ջեյ Ար Ռոտեմը, HitQuarters հրատարակչության հետ հարցազրույցում խոսելով Ջեյսոնի մասին, ասել է․ «Ջեյսոն Դերուլոն ունի ամենատպավորիչ աշխատանքային էթիկաներից մեկը, որ ես երբևէ հանդիպել եմ»[6]:

2009 թվականի օգոստոսի 4-ին թողարկվում է Ջեյսոնի դեբյուտային՝ «Whatcha Say» սինգլը, որը գլխավորում է Billboard Hot 100 հիթ շքերթը[7]: 2009 թվականի դեկտեմբերի 8-ին նա թողարկում է «In My Head» սինգլը, որը Billboard Hot 100-ում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը[7]: Նույն տարվա դեկտեմբերից մինչև 2010 թվականի հունվարը նա նաև ելույթներ էր ունենում երգչուհի Լեդի Գագայի շրջագայության ժամանակ[8]: 2010 թվականի փետրվարի 24-ին թողարկվում է «Ridin' Solo» սինգլը, որը Billboard Hot 100-ում 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում[7]:

2010 թվականի փետրվարի 26-ին Ջեյսոնը թողարկում է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Jason Derulo»[9]: Այն Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը[10]: Ալբոմը գովազդելու համար նա նաև սկսում է իր համերգային շրջագայությունների շարքը, որը սկսվում է 2010 թվականի օգոստոսին և ավարտվում է 2011 թվականի մարտին[11]:

2011 թվականի սեպտեմբերի 16-ին թողարկվում է Ջեյսոնի երկրորդ՝ «Future History» կոչվող ստուդիական ալբոմը[12]: Այն Billboard 200-ում զբաղեցնում է 29-րդ հորիզոնականը[13], իսկ ալբոմի «Don't Wanna Go Home», «It Girl» և «Breathing» երգերը զբաղեցնում են հորիզոնականներ միջազգային մի շարք հիթ շքերթներում։ 2012 թվականի ամռանը Ջեյսոնը ամերիկացի երգչուհի Քելլի Ռոուլենդի հետ միասին հանդիսացել են ժյուրի ավստրալական «Everybody Dance Now» պարային հեռուստածրագրում[14]:

2013-2015: «Tattoos» և «Everything Is 4»Խմբագրել

 
Դերուլոն 2013 թվականի դեկտեմբերին:

2013 թվականի սեպտեմբերի 20-ին թողարկվեց Դերուլոյի «Tattoos» անվանումը կրող երրորդ ստուդիական ալբոմը[15]: Ալբոմի «Talk Dirty» սինգլը, որը համագործակցություն է ռեփեր Թու Չեյնսի հետ, Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը և դարձավ հիթ[7]: Այն նաև զբաղեցրեց առաջին հորիզոնականը Ավստրալիայի, Գերմանիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և մի քանի այլ երկրների հիթ շքերթներում[16]: Ալբոմի «Wiggle» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև ռեփեր Սնուփ Դոգը, զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթ և նույնպես դարձավ հիթ[7]: Հիթ շքերթներում նաև հաջողություն ունեցան ալբոմի «The Other Side», «Marry Me» և «Trumpets» սինգլները[7]: Ալբոմը գովազդելու նպատակով Դերուլոն 2014 թվականի փետրվարից սկսեց իր համերգային շրջագայությունների շարքը[17]: Նույն տարվա ապրիլին «Tattoos» ալբոմը վերաթողարկվեց «Talk Dirty» անվամբ[18]:

2015 թվականի մայիսի 29-ին վաճառքի դուրս եկավ Դերուլոյի «Everything Is 4» կոչվող չորրորդ ստուդիական ալբոմը[19]: Ալբոմի «Want to Want Me» սինգլը Billboard Hot 100-ում զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը[7], սակայն գլխավորեց Ավստրիայի[20], Իսրայելի[21], Մեծ Բրիտանիայի[22] և մի քանի այլ երկրների հիթ շքերթներ։ 2015 թվականի հունիսին սկսվեց ամերիկյան «Պարիր, թե կարող ես» (անգլ.՝ So You Think You Can Dance) նախագծի 12-րդ եթերաշրջանը, որտեղ Դերուլուն ընդգրկվել էր ժյուրիի կազմում[23]:

ՍկավառակագրությունԽմբագրել

Ստուդիական ալբոմներԽմբագրել

  • «Jason Derulo» (2010)
  • «Future History» (2011)
  • «Tattoos» (2013)
  • «Everything Is 4» (2015)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Vena Jocelyn (հունվարի 21, 2010)։ «Jason Derulo Talks About His Uncle's Experience in Haiti»։ MTV 
  2. Kondolojy Amanda (մայիսի 7, 2013)։ «E! Premieres The Untold Story: Jason Derulo Tuesday May 14 at 10 PM»։ TVbytheNumbers 
  3. «Jason Derulo Biography»։ The Famous People։ Վերցված է Հոկտեմբերի 5, 2015 
  4. «Heartbreak tale pays off for singer Jason Derulo»։ Reuters։ հոկտեմբերի 5, 2009։ Վերցված է հոկտեմբերի 4, 2009 
  5. Jackson Eboyne։ «Grit and Sacrifice Pay Off for Jason Derulo»։ Amour Créole Magazine 
  6. «Interview With JR Rotem»։ HitQuarters։ ապրիլի 4, 2010։ Վերցված է ապրիլի 8, 2010 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 «Jason Derulo - Chart history»։ Billboard։ Վերցված է հոկտեմբերի 21, 2009 
  8. Vena Jocelyn (հոկտեմբերի 20, 2009)։ «Exclusive: Jason DeRulo To Tour With Lady Gaga»։ MTV (Viacom)։ Վերցված է հոկտեմբերի 22, 2009 
  9. Praxis Media։ «Radio1 Rodos Greece ::: UK Forthcoming Albums ::: Charts, DJ Promos, Dance, Lyrics, Free Mp3 Samples Downloads»։ Radio1.gr։ Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 5–ին 
  10. «Jason Derulo’s first week sales are…»։ the305։ մարտի 11, 2010։ Վերցված է 2010 թ․ հուլիսի 14 
  11. «Jason Derulo to Embark on Major U.S. Headlining Tour on September 27th, 2010»։ Warner Bros. Records։ Marketwired։ օգոստոսի 2, 2010։ Վերցված է սեպտեմբերի 5, 2014 
  12. «Future History: Jason Derulo»։ Amazon.de։ Վերցված է օգոստոսի 20, 2011 
  13. Langhorne Cyrus (հոկտեմբերի 5, 2011)։ «J. Cole Sidelines The Competition, Phonte Starts Off Strong, 9th Wonder Floats To The Chart»։ Sohh.com։ Վերցված է հոկտեմբերի 6, 2011 
  14. «Sarah Murdoch, Jason Derulo & Kelly Rowland Join "Everybody Dance Now"»։ Throng։ 2012-06-24։ Վերցված է 2013 թ․ հունվարի 11 
  15. «Jason Derulo: 'Tattoos' - Album review»։ Digital Spy։ Սեպտեմբերի 20, 2013։ Վերցված է Մարտի 29, 2016 
  16. «Top 5 Songs for Week Ending April 19»։ Voice of America։ Ապրիլի 18, 2014։ Վերցված է Մարտի 29, 2016 
  17. «Jason kicks of the Tattoos World Tour!»։ Jasonderulo.com։ Փետրվարի 24, 2014։ Վերցված է Մարտի 29, 2016 
  18. «Jason Derulo Announces New Album, 'Talk Dirty'»։ Billboard։ Մարտի 17, 2014։ Վերցված է Մարտի 29, 2016 
  19. «Everything is 4 by Jason Derulo»։ iTunes։ Վերցված է Մարտի 29, 2016 
  20. «Jason Derulo - Want To Want Me»։ Austriancharts.at։ Վերցված է Մարտի 29, 2016 
  21. «Weekly Charts»։ Mediaforest.biz։ Վերցված է Մարտի 29, 2016 
  22. «Official Singles Chart Top 100»։ Official Charts Company։ Վերցված է Մարտի 29, 2016 
  23. «So You Think You Can Dance Replacing Mary Murphy with Paula Abdul, Jason Derulo»։ TV Guide։ Հունվար 22, 2015։ Վերցված է մարտի 29, 2016 

Արտաքին հղումներԽմբագրել