Ջեյն Ֆրանկլին (Լեդի Ֆրանկլին) (անգլ.՝ Jane Franklin, դեկտեմբերի 4, 1791(1791-12-04)[1][2] կամ 1792[3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հուլիսի 18, 1875(1875-07-18)[4][5][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի ճանապարհորդ, մեցենատ, հայտնի բևեռախույզ սըր Ջոն Ֆրանկլինի կինը, ով կազմակերպել և ֆինանսավորել է յոթ արկտիկական էքսպեդիցիաներ՝ գտնելու Արկտիկայում անհետ կորած իր ամուսնուն։ Նա առաջին կինն է, ով արժանացել է Թագավորական աշխարհագրական ընկերակցության ոսկե մեդալի։ Այս հանրահայտ արտահայտության հեղինակն է. «Ինչ- որ չցանկացավ անել Պետությունը, արեց Կինը!» (անգլ.՝ "What the Nation Would Not Do, a Woman Did")[9]:

Ջեյն Ֆրանկլին
Jane Franklin
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 4, 1791(1791-12-04)[1][2] կամ 1792[3]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 18, 1875(1875-07-18)[4][5][3]
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանԿենսալ Գրին գերեզմանատուն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և բարեգործ
ԱմուսինՋոն Ֆրանկլին[6][7]
Պարգևներ և
մրցանակներ
 Jane Franklin Վիքիպահեստում

Դեռահաս տարիները և ամուսնությունը Ջոն Ֆրանկլինի հետ խմբագրել

Ջեյն Ֆրանկլինը (ի ծնե Գրիֆֆին) ծնվել է 1791 թվականի դեկտեմբերի 4-ին Ջոն Գրիֆինի և Ջեյն Գիլմարդի ընտանիքում (անգլ.՝ Jane Guillemard)։ Նրա հայրը կայացած ձեռներեց էր և Լոնդոնի պատվավոր քաղաքացի։ Ջեյնը ստացել է տնային կրթություն, ինչպես նաև սովորել է Չելսիի դպրոց- ինտերնատում։ Դառնալով երիտասարդ կին, նա շարունակել է զբաղվել ինքնակրթությամբ կրոնի, պատմության և լեզվաբանության, մաթեմատիկայի և երաժշտության ոլորտներում։ Ճանապարհորդել է Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Սկանդինավիայում և Ռուսաստանում։ Սերը բնության և արկածախնդրության նկատմամբ նրան դարձրել է ժամանակի ամենահաջողակ կին ճանապարհորդներից մեկը։ Նա նաև իր ժամանակների ամենահայտնի խաբեբաներից մեկն էր։ Նա նաև մոլի գրող էր։ Նա գրանցում էր իր բոլոր տեսածները և լսածները իր ճանապարհորդական օրագրերում(դրանք ներկայումս պահվում են Սքոթրի անվան բևեռային ուսումնասիրությունների ինստիտուտում)[10][11]։

Ջեյնը մտերիմ է եղել գրող Էլեանոր Պորդենի հետ, ով 1823 թվականին դարձավ Ջոն Ֆրանկլինի կինը, ով բևեռային արշավախմբերի հայտնի մասնակից էր։ 1825 թվականին, երբ Ջոնը ընդամենը մի քանի ամիս էր ինչ մեկնել էր նոր էսպեդիցիայի, Էլեանորը մահացավ տուբերկուլոզից։ 1828 թվականի նոյեմբերի 5-ին Ջեյնը և Ջոն Ֆրանկլինը ամուսնացան[10]։

1830-ական թվականներին որբ Ջոն Ֆրանկլինը ծառայում էր Միջերկրական ծովում, Ջեյնը ճանապարհորդեց Իսպանիայում, Հունաստանում, Հյուսիսային Աֆրիկայում, Սիրիայում և Կրետե կղզում[11]։

Թասմանիա խմբագրել

 
Թոմաս Բոկ, Լեդի Ֆրանկլինի դիմանկարը, 1838

1836 թվականին Ջոն Ֆրանկլինը նշանակվեց Թասմանիայի Վան Դիմեն երկրամասի գեներալ նահանգապետ։ Դա մի գաղութ-բնակավայր էր աքսորյալների համար։ Ունենալով ակտիվ գործունեություն ծավալելու ջիղ և չուզենալով ունենալ նահանգաետի կնոջ պասիվ կյանք, Ջեյն Ֆրանկլինը ձեռնամուխ եղավ զարկ տալու գաղութի սոցիալ-մշակութային կյանքին։ Ի շնորհիվ Ջեյնի ներդրումների 6 տարվա ընթացքում Թասմանիան դարձավ ամբողջ Ավստրալիայի ինտելեկտուալ կենտրոնը։ Կնոջ ազդեցությամբ՝ 1839 թվականին Ջոն Ֆրանկլինը հիմնեց գիտական ընկերակցություն, որը դարձավ առաջին թագավորական գիտական ընկերակցությունը Անգլիայի սահմաններից դուրս։ 1839 թվականին Ֆրանկլինը ձեռք բերեց 130 ակր հողատարածք Հոբարթում, այնտեղ հիմնելով բուսաբանական այգի, որին տվեց «Ancanthe» անվանումը[12]։ Այնտեղ էլ՝ հունական տաճարի նմանությամբ, հիմնվեց թանգարան, որի կառուցման ծախսերը ամբողջովին ֆինանսավորեց Ջեյն Ֆրանկլինը։

1838 թվականին լեդի Ֆրանկլինը կազմակերպեց ամենամյա փառատոն Հոբարթում, որը դարձավ և մնում է հարավային կիսագնդում անցկացվող ամենահայտնի ծովային մրցույթը[13]։

Ֆրանկլինի իր գործունեության ընթացքում դիմել է նաև որոշ խարդախությունների, որոնք սակայն նրան որոշակի հռչակ են բերել։ Դրանց թվին է դասվում կղզու ազատումը օձերից։ Լեդի Ֆրանկլինը առաջարկում էր 1 շիլլինգ յուրաքանչյուր օձի գլխի համար։ Նա հասցրեց ծախսել £600, մինչ Ջոն Ֆրանկլինը կխնդրեր նրան հրաժարվել այդ գաղափարից։

Որպես նահանգապետի կին, նա զբաղվել է նաև պարահանդեսների, ընդունելությունների և ճաշկերույթների կազմակերպմամբ։

Հիշողություն խմբագրել

Ի պատիվ Ջեյն Ֆրանկլինի անվանվել են[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 175. — ISBN 978-1-85743-228-2
  4. 4,0 4,1 4,2 University of Toronto, Laval University Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. HamelinUTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
  5. 5,0 5,1 5,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  6. https://web.archive.org/web/20190120024942/http://nzbotanicalsociety.org.nz/newsletter/NZBotSoc-2006-86.pdf
  7. Kindred Britain
  8. Royal Geographical Society Gold Medal RecipientsRoyal Geographical Society, 2022.
  9. William James Mills Exploring polar frontiers : a historical encyclopedia. — ABC-CLIO, Inc, 2003. — P. 235-237. — 844 p. — ISBN 1-57607-422-6
  10. 10,0 10,1 «Eleanor Anne Porden (1795-1825)» (eng). The National Library of Scotland. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. 11,0 11,1 KENN HARPER. «Taissumani: A Day in Arctic History. Dec. 4, 1791 – The Birth of Jane Griffin, the Future Lady Franklin» (eng). Nunatsiaq News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «History of Ancanthe» (eng). The Art Society of Tasmania Inc. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «History of the Royal Hobart Regatta» (eng). The Royal Hobart Regatta. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Аветисов Г.П. Имена на карте Арктики. — ВНИИОкеанология, 2009. — С. 265-266. — 274 с. — ISBN 978-5-88994-091-3
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Ֆրանկլին» հոդվածին։