Ջեյն Քուրթին

ամերիկացի դերասան

Ջեյն Քուրթին (անգլ.՝ Jane Curtin, սեպտեմբերի 6, 1947(1947-09-06)[1], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան և կոմեդիանտ[3], «Էմմի» մրցանակաբաշխության երկակի լաուրենտ։

Ջեյն Քուրթին
անգլ.՝ Jane Curtin
Ծնվել էսեպտեմբերի 6, 1947(1947-09-06)[1] (76 տարեկան)
ԾննդավայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[2]
ԿրթությունՀյուսիսարևելյան համալսարան և Elizabeth Seton College?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և կատակերգու
Պարգևներ և մրցանակներ

Կյանք և կարիերա խմբագրել

Ջեյն Քուրթինը ծնվել և մեծացել է Մասսաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Նա ավարտել է Հյուսիսարևելյան համալսարանը[4] և 1972 թվականին առաջին անգամ խաղացել է բրոդվեյական կատակերգական ներկայացման մեջ, որտեղից և սկսվել նրա երկար կոմեդիական կարիերան։

Ջեյն Քուրթինը 1975 - 1980 թվականներին անընդահատ մասնակցել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուին։ Շուտով նա ավելի հայտնի դարձավ «Ինչպես հաղթել կյանքի թանկությանը» (1980), «Օ Սին և Սթիգգին»(1985) և «Ձվագլուխները»(1993) ֆիլմերում կատարած դերերով։ 1984 - ից 1989 թվականներին գլխավոր դեր է կատարել «Քեյթ և Էլլի» սիթքոմում, որի շնորհիվ երկու անգամ արժանացել է «Էմմի» մրցանակնին լավագույն կնոջ դեր կատակերգական սերիալում թեմայով[5]։

1996 - 2001 թվականներին նկարահանվել է «Արեգակից երրորդ մոլորակը» կոմեդիական սերիալում, իսկ վերջին տարիներին հայտնվել է «Գրադարանավարը։ Ճակատագրի նիզակի որոնումներով» (2004), «Գրադարանավարը։ Վերադարձ կայսր Սոլոմոնի նիզակի մոտ» (2006), «Գրադարանավարը։ Հուդայի գավաթի անեծքը» (2008), «Սիրում եմ քեզ, մարդ» (2009), «Ես չգիտեմ, թե ինչպես է նա դա անում» (2011) և «Ոստիկանները բարձրակրունկների վրա» (2013) ֆիլմերում։ 2012 թվականին Քուրթինը նկարահանվել է «Հիշել ամեն ինչ» կրիմինալ սերիալում[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1975 - 1980 — Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում
  • 1985 — Օ Սին և Սթիգգին
  • 1984 - 1989 — Քեյթ և Էլլի
  • 1990 — Արգելված սեր
  • 1993 — Ձվագլուխները
  • 1996 - 2001 — Արեգակից երրորդ մոլորակը
  • 2003 — Մեր քաղաքը
  • 2004 — Գրադարանավարը։ Ճակատագրի նիզակի որոնումներով
  • 2006 — Գրադարանավարը։ Վերադարձ կայսր Սոլոմոնի նիզակի մոտ
  • 2006 — Crumbs
  • 2008 — Գրադարանավարը։ Հուդայի գավաթի անեծքը
  • 2009 — Սիրում եմ քեզ, մարդ
  • 2011 — Ես չգիտեմ, թե ինչպես է նա դա անում
  • 2013 — Ոստիկանները բարձրակրունկների վրա
  • 2012 - 2013 — Հիշել ամեն ինչ
  • 2014 - 2016 — Գրադարանավարները

Ծանոթագրություններ խմբագրել