Ջեյմս Ֆորեսթ

շոտլանդացի ֆուտբոլիստ

Ջեյմս Ֆորեսթ (անգլ.՝ James Forrest, հուլիսի 7, 1991(1991-07-07)[1][2], Prestwick, Kyle and Carrick), շոտլանդացի ֆուտբոլիստ։ Շոտլանդական «Սելտիկի» և Շոտլանդիայի հավաքականի կիսապաշտպան։

Ջեյմս Ֆորեսթ
անգլ.՝ James Forrest
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 7, 1991(1991-07-07)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Prestwick, Kyle and Carrick
Հասակ 175 սմ
Քաշ 76 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շոտլանդիա
Համար 49
Պատանեկան կարիերա
2003-2009 Շոտլանդիա Սելտիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-մ.հ. Շոտլանդիա Սելտիկ 116 (23)
Ազգային հավաքական
Շոտլանդիա Շոտլանդիա (Մինչև 16)
2008-2010 Շոտլանդիա Շոտլանդիա (Մինչև 19) 11 (0)
2010-2011 Շոտլանդիա Շոտլանդիա (Մինչև 21) 4 (0)
2011-մ.հ. Շոտլանդիա Շոտլանդիա 13 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ջեյմսը ծնվել է 1991 թվականի հուլիսի 7-ին շոտլանդական Գլազգո քաղաքում։

Համարվում է «Սելտիկ» ակումբի սան, որի ակադեմիա տեղափոխվել է 2003 թվականին, երբ 12 տարեկան էր։ 2009 թվականին Ֆորեսթը Միջազգային երիտասարդական առաջնությունում (անգլ.՝ International Youth Tournament) խաղալով, ֆուտբոլային հասարակության ուշադրությունը իր կողմը թեքեց։ «Սելտիկը» և արդեն հայտնի Ջեյմսի հետ հաջող անցկացրեց առաջնությունը. հաղթեցին իրենց բոլոր հակառակորդներին, որոնց թվում էին Մադրիդի «Ռեալի», իտալական «Միլանի» երիտասարդական թիմերը[3]։

Այդ տարվա օգոստոսի 30-ին Ֆորեսթը «Կելտերի» հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել։ Պայմանագիրը կնքվեց 4 տարվա համար[4]։

2010 թվականի մայիսի 1-ին Ջեյմսը նորամուտը նշեց «Սելտիկի» հիմնական կազմում։ «Մոտերուելի» դեմ խաղի 87-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Էյդեն Մակդիգի փոխարեն, Ֆորեսթը ստանալով առաջին փոխանցումը 87-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։ Խաղը ավարտվեց «Սելտիկի» հաղթանակով (4:0)[5]։ Հուլիսի 28-ին Ջեյմսը պորտուգալական «Բրագայի» դեմ խաղում փոխարինման դուրս գալով Էֆրաին Խուարեսի փոխարեն նորամուտը նշեց Չեմպիոնների Լիգայում[6]։ Մի քանի օր անց Ֆորեսթը «Emirates Cup»-ում տեղի ունցած ֆրանսիական «Լիոնի» դեմ խաղում ստացավ «Խաղի լավագույն ֆուտբոլիստ» կոչումը[7]։ 2010-11 մրցաշրջանի սկզբում Ջեյմսը հաճախ էր հայտնվում հիմնական կազմում։ Օգոստոսի 28-ին և սեպտեմբերի 11-ին Ֆորեսթը «Սենտ Միրրեն» և «Հարթ օֆ Միդլոտիան» ակումբներին գոլ խփեց[8][9]։ «Սրտերի» հետ խաղից անմիջապես հետո Ջեյմսը ստացավ շոտլանդական Պրեմիեր Լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ կոչումը[10]։ 2011 թվականի հունվարի 28-ին Ֆորեսթը «Սելտիկի» հետ պայմանագիրը 5 տարով երկարաձգեց[11]։

2011 թվականի հուլիսի 24-ին Ֆորեսթը փոխարինման դուրս գալով Քրիս Կոմմոնսի փոխարեն «Հիբերնիանի» դեմ խաղում նորամուտը նշեց 2011-12 մրցաշրջանում[12]։ Օգոստոսի 13-ին Ջեյմսը նոր ֆուտբոլային տարում իր գոլերի ցուցակը բացեց, աչքի ընկնելով «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում։ Խաղը ավարտվեց 5:1 «կելտերի» հաղթանակով[13]։ Մեկ ամսից դեռ չէր լրացել և հարձակվողը «Մոտերուելոմի» դեմ խաղում դուբլ ձևակերպեց[14]։ Այդ խաղից հետո «Սելտիկի» ավագ Սքոթ Բրաունը հայտարարեց, որ Ֆորեսթը համարվում է ակումբի ակադեմիայի լավագույն սանը Էյդեն Մակգիդի ժամանակներից սկսած[15]։ Հոկտեմբերի 22-ին Ջեյմսը իր կարիերայում երկրորդ անգամ արժանացավ շոտլանդական Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ կոչմանը[16]։ Այդ մրցանակը նրան հանձնեցին նաև նոյեմբեր ամսին[17]։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
  Սելտիկ 2009-10 2 1 2 1
2010-11 19 3 3 0 3 0 25 3
2011-12 29 7 2 0 4 2 8 0 43 9
2012-13 13 2 2 1 1 0 9 0 25 3
Ընդհանուր «Սելտիկի» կազմում 63 13 7 1 5 2 19 0 95 16
Ամբողջ կարիերայի ընթացքում 63 13 7 1 5 2 19 0 95 16

(վերանայվել է 2013 թվականի մարտի 6-ին)

Շոտլանդիայի հավաքական խմբագրել

Ֆորեսթը խաղացել է Շոտլանդիայի բոլոր երիտասարդական հավաքականներում սկսած 15 տարեկաններից։ Նորամտուը մինչև 19 տարեկանների թիմում տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերի 20-ին, երբ «փոքր բրիտանացիները» մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հանդիպեցին Ադրբեջանի մինչև 19 տարեկանների թիմին[18]։

2010 թվականի օգոստոսի 24-ին 19-ամյա Ջեյմսը հրավիրվեց ազգային հավաքականի երիտասարդական թիմ[19]։ Սեպտեմբերի 7-ին «Սելտիկի» հարձակվողը Ավստրիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղի 71-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Դևիդ Ուոտերսպունի փոխարեն։ Հանդիպման վերջնամասում Ֆորեսթը գոլային փոխանցում կատարեց Քրիս Մագուայրին։ Այդ գոլը շոտլանդացիներին խաղում հաղթանակ բերեց[20]։

2011 թվականի միջնամասում Շոտլանդիայի հավաքականի մարզիչ Կրեյգ Լևեյնը առաջին անգամ Ջեյմսին հրավիրեց ազգային հավաքականի հիմնական կազմ մասնակցելու 2011 թվականի ազգային գավաթի շրջանակներում տեղի ունեցած Ուելսի և Իռլանդիայի հավաքականների դեմ խաղերին[21]։ Մայիսի 29-ին երիտասարդ կիսապաշտպանը նորամուտը նշեց ազգային հավաքականում։ Նա խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից և խաղաց 85 րոպե[22]։

Խաղերը և գոլերը հավաքականի կազմում խմբագրել

Ընդհանուր։ 7 խաղ/ 0 գոլ; 2 հաղթանակ, 3 ոչ ոքի, 2 պարտություն.

(2012 թվականի սեպտեմբերի 11-ի տվյալներով)

Ամփոփիչ վիճակագրությունը (խաղ/գոլ) հավաքականի կազմում խմբագրել

Հանդիպումները հավաքականում
Հավաքական Տարի ԱԱ-ի նախընտրական խաղ ԱԱ-ի եզրափակչային խաղ ԵԱ-ի նախընտրական փուլ ԵԱ-ի եզրափակչային խաղ Միջազգային գավաթ Ընկերական խաղ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Շոտլանդիա 2011 2 0 1 0 1 0 4 0
2012 2 0 1 0 3 0
Ամբողջ կարիերայի ընթացքում 2 0 0 0 2 0 0 0 1 0 2 0 7 0

(2012 թվականի սեպտեմբերի 11-ի տվյալներով)

Տիտղոսներ խմբագրել

Ակումբային տիտղոսներ խմբագրել

  «Սելտիկ»

Պրոֆեսիոնալ կարիերա

  • Շոտլանդիա չեմպիոն (3)։ 2011-12, 2012-13, 2013-14
  • Շոտլանդիայի գավաթի հաղթող (2)։ 2010-11, 2012-13
  • Շոտլանդական լիգայի գավաթի հաղթող։ 2014-15
  • Շոտլանդական լիգայի գավաթի եզրափակչի մասնակից։ 2011-12

  Շոտլանդիայի հավաքական

  • Միջազգային գավաթի արծաթե մեդալակիր։ 2011

Անձնական տիտղոսներ խմբագրել

  • Շոտլանդական Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ (3)։ 2010 թվականի օգոստոս, 2011 թվականի սեպտեմբեր, 2011 թվականի նոյեմբեր
  • Շոտլանդիայի ֆուտբոլի պրոֆեսինալ ասոցացիայի վարկածով տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ 2012
  • Շոտլանդական ֆուտբոլային ասոցացիայի լրագրողների վարկածով տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ 2012

Անձնական կյանք խմբագրել

Ջեյմսի փոքր եղբայրը՝ Ալան նույնպես ֆուտբոլիստ է։ Խաղում է «Սելտիկի» երիտասարդական թիմում[23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Youths on form in Villarreal». celticfc.net. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9-ին. (անգլ.)
  4. McCart delighted at Youth Academy signings Celtic FC, 2 September 2009 (անգլ.)
  5. Celtic 4 — 0 Motherwell BBC Sport, 1 May 2010 (անգլ.)
  6. First-leg defeat puts braga in the driving seat Celtic FC, 28 July 2010 (անգլ.)
  7. Celts stun Lyon with late comeback Celtic FC, 31 July 2010 (անգլ.)
  8. «Celtic 4 — 0 St Mirren». soccerbase.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  9. «Celtic 3 — 0 Hearts: Maloney fires Celts with style». sport.scotsman.com. 2010 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9-ին. (անգլ.)
  10. «Celtic's James Forrest wins SPL young player award». bbc.co.uk. 2010 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9-ին. (անգլ.)
  11. «James Forrest signs a new five-year deal». Celtic FC. 2011 թ․ հունվարի 28. Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին. (անգլ.)
  12. «Hibernian 0 — 2 Celtic». BBC Sport. 2011 թ․ հուլիսի 24. Վերցված է 23 октября 2011-ին. (անգլ.)
  13. «Celtic 5 — 1 Dundee Utd». BBC Sport. 2011 թ․ օգոստոսի 13. Վերցված է 23 октября 2011-ին. (անգլ.)
  14. «Celtic 4 — 0 Motherwell». BBC Sport. 2011 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 23 октября 2011-ին. (անգլ.)
  15. «Celtic starlet James Forrest is the best youngster we've had since Aiden McGeady, says skipper Scott Brown». Daily Record. 2011 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 23 октября 2011-ին. (անգլ.)
  16. «Celtic winger James Forrest picks up September award». BBC Sport. 2011 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին. (անգլ.)
  17. «Celtic's Neil Lennon, Gary Hooper and James Forrest win awards». BBC Sport. 2011 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին. (անգլ.)
  18. Scotland U19 1 — 1 Azerbaijan U19 SFA, 22 October 2008 (անգլ.)
  19. «James Forrest in Scotland under 21 squad for Euro qualifying double header». dailyrecord.co.uk. 2010 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9-ին. (անգլ.)
  20. «Scotland U21 2 — 1 Austria U21». soccerway.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9-ին.(անգլ.)
  21. «Scots call for Russell Martin and James Forrest». BBC Sport. 2011 թ․ մայիսի 17. Վերցված է 18 мая 2011-ին. (անգլ.)
  22. «Ireland Republic 1 — 0 Scotland». Soccerway. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին. (անգլ.)
  23. Celtic Under 14s Celtic FC, 22 August 2010 (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ֆորեսթ» հոդվածին։