Ջեյմս Քրյուս (գերմ.՝ James Krüss, մայիսի 31, 1926(1926-05-31)[1][2][3][…], Հելգոլանդ, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա - օգոստոսի 2, 1997(1997-08-02)[1][2][3][…], Գրան-Կանարիա, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա), գերմանացի մանկական գրող և բանաստեղծ։

Ջեյմս Քրյուս
գերմ.՝ James Jacob Hinrich Krüss և գերմ.՝ James Krüss
Ծնվել էմայիսի 31, 1926(1926-05-31)[1][2][3][…]
ԾննդավայրՀելգոլանդ, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա
Մահացել էօգոստոսի 2, 1997(1997-08-02)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրԳրան-Կանարիա, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԵրկերԹիմ Թալլերը կամ վաճառված ժպիտը
Մասնագիտությունբանաստեղծ, մանկագիր, դրամատուրգ, թարգմանիչ, գրող, լրագրող և արձակագիր
Քաղաքական կուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակ Großer Preis der Deutschen Akademie für Kinder- und Jugendliteratur e.V. Volkach? և Literaturpreis der Universitätsstadt Marburg und des Landkreises Marburg-Biedenkopf?
Կայքjameskruess.de

Կյանք և կենսագործունեությունԽմբագրել

Ջեյմս Քրյուսը ծնվել է Հելգոլանդ կղզում բնակվող էլեկտրատեխնիկի ընտանիքում։

Պատերազմի պատճառով 1941 թվայանին նրանք ստիպված տեղափոխվել են մայրցամաք։ 1944 թվականի օգոստոսին նրան զորակոչում են գերմանական բանակ, պատերազմի ավարտից հետո բնակություն է հաստատում Համբուրգում։ 1948 թվականին ավարտում է Լյունեբուրգի Մանկավարժական ուսումնարանը, սակայն որպես ուսուցիչ աշխատելու փոխարեն՝ տարվում է գրականությամբ։ 1951 թվականին սկսում է ակտիվ կերպով համագործակցել ռադիոյի և թերթերի հետ։

1950 թվականին Էրիխ Քեսթների խորհրդով որոշում է ստեղծագործել մանուկների համար։ Նրա առաջին՝ «Հանզելմանը ճանապարհորդում է երկրի շուրջը» պատկերազարդ գիրքը հրատարակվում է 1953 թվականին: Քրյուսը մի քանի տասնյակ արձակ և բանաստեղծական բովանդակությամբ մանկական գրքերի հեղինակ է, որոնցից ամենահայտնին «Թիմ Թալլերը կամ վաճառված ժպիտը» հեքիաթն է (1962)։ Պատանիների համար գրված բախտախնդրական այդ հեքիաթում հեղինակն օգտագործում է իրավիճակներ՝ փոխառնված դասական գրականության տարբեր ստեղծագործություններից, օրինակ՝ Գյոթեի «Ֆաուստից»։ Դիցաբանական տարրերով և գրականական պատրանքներով հագեցվածությունը՝ իր ամբողջական սահմանակվածության հետ մեկտեղ, այդ վեպը դարձնում է 20-րդ դարի դասական գրականության ստեղծագործություն, որն, ի դեպ, հավասարապես հետաքրքիր է և՛ մանուկների, և՛ մեծահասակների համար։

«Թիմ Թալլերը կամ վաճառված ժպիտը» հեքիաթի համար Քրյուսը 1968 թվականին պարգևատրվել է Հանս Քրիստիան Անդերսենի շքանշանով, որին արժանանում են միայն մանկական լավագույն գրողները և մանկական գրքեր պատկերազարդող լավագույն նկարիչները։ Այս շքանշանն անվանում են նաև «Նոբելյան մրցանակ Մանկական գրողների համար»[4]։

Գրականության վերաբերյալ իր հայացքները Ջեյմս Քրյուսը շարադրել է «Միամտությունը և արվեստի ընկալումը. մտորումներ մանկական գրականության վերաբերյալ» (1969) գրքում։ Գրողի գրչին են պատկանում նաև մի շարք երգեր, ռադիոներկայացումներ, հեռուստասցենարներ և տարբեր լեզուներից գերմաներեն թարգմանված բազմազան ստեղծագործություններ։

1966 թվականին Քրյուսը սկսել է բնակվել Գրան-Կանարիա կղզում, որտեղ և 1997 թվականի օգոստոսի 2-ին մահացել է։ Գրողի աճյունը թաղված է նրա հայրենիքում՝ Հելգոլանդ կղզում։

Գրական ստեղծագործություններԽմբագրել

  • «Հանզելմանը ճանապարհորդում է երկրի շուրջը» (1953),
  • «Իմ նախապապը և ես» (1959), 1960 թվականին արժանացել է Գերմանիայի մանկական և պատանեկան լավագույն գրականության պարգևին,
  • «Երբ ես կդառնայի թագավոր» (1961),
  • «Թիմ Թալլերը կամ վաճառված ժպիտը» (1962)
  • «Իմ նախապապը, հերոսները և ես» (1967),
  • «Խոսող մեքենան» (1967)։

ԾանոթագրություններԽմբագրել