Ջեյմս Տարկովսկի

անգլիացի ֆուտբոլիստ

Ջեյմս Տարկովսկի (անգլ.՝ James Tarkowski, նոյեմբերի 19, 1992(1992-11-19)[1], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարնլիի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Football pictogram.svg
Ջեյմս Տարկովսկի
James Tarkowski
James Tarkowski (Oct 2017).jpg
Տարկովսկին Բարնլիի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն James Alan Tarkowski
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Լեհաստան Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 19, 1992(1992-11-19)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[1]
Հասակ 185 սմ
Քաշ 81 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բարնլի
Համար 5
Պատանեկան կարիերա
ԱնգլիաԲլեքբուրն Ռովերս
Անգլիա Մեյն Ռոուդ
2009-2011 Անգլիա Օլդհեմ Ատլետիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2014 Անգլիա Օլդհեմ Ատլետիկ 72 (5)
2014-2016 Անգլիա Բրենտֆորդ 70 (4)
2016-ներկա Անգլիա Բարնլի 105 (4)
Ազգային հավաքական
2018-ներկա Անգլիա Անգլիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 8-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 8-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

Օլդհեմ ԱտլետիկԽմբագրել

Տարկվոսկին Օլդհեմ Ատլետիկի ակադեմիային միացավ 2009 թվականի մայիսին[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի հունվարի 22-ին՝ Բրենտֆորդի դեմ խաղում[5][6]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2011 թվականի մարտի 12-ին՝ Լեյտոն Օրիենտի դեմ խաղում[7]։ 2011 թվականի մայիսին Տարկովսկին 2 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[8]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 9 հանդիպում[9]։

Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը Տարկովսկին խփեց 2012 թվականի մայիսի 5-ին՝ Կարլայլ Յունայթեդի դեմ խաղում[10][11]։ 2013 թվականի ամռանը անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ 2 տարով[12]։ 2013 թվականի օգոստոսին նա ճանաչվեց Օլդհեմի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[13]։ Օլդհեմ Ատլետիկի կազմում Տարկովսկին անցկացրեց 89 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։

ԲրենտֆորդԽմբագրել

2014 թվականի հունվարի 31-ին Տարկովսկին 3․5 տարվա պայմանագիր կնքեց Բրենտֆորդի հետ[14]։ Իր դեբյուտը նշեց 2014 թվականի մարտի 1-ին՝ Կարլայլ Յունայթեդի դեմ խաղում[15][16]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի մարտի 11-ին՝ Տրանմիր Ռովերսի դեմ խաղում[17][18]։ 4 օր անց՝ մարտի 15-ին Տարկովսկին իր պրոֆեսիոնալ կարիերայի մեջ առաջին անգամ հեռացվեց խաղադաշտից՝ Լեյտոն Օրիենտի դեմ խաղում[19][20]։ Իր առաջին մրցաշրջանում անգլիացին անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[21], իսկ Բրենտֆորդը տեղափոխվեց Չեմպիոնշիպ[22]։ Բրենտֆորդի կազմում Տարկովսկին անցկացրեց 2 մրցաշրջան՝ մասնակցելով 74 հանդիպման և դառնալով 4 գոլի հեղինակ։

ԲարնլիԽմբագրել

2016 թվականի փետրվարի 1-ին Տարկովսկին 3․5 տարվա պայմանագիր կնքեց Բարնլիի հետ[23][24][25]։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի փետրվարի 20-ին՝ Ռոտերհեմ Յունայթեդի դեմ խաղում[26][27]։ Տարկովսկու տրանսֆերից հետո Բարնլին այդ մրցաշրջանում այլևս պարտություն չկրեց և հաղթեց Չեմպիոնշիպը՝ տեղափոխվելով Պրեմիեր Լիգա[28][29]։

2016 թվականի օգոստոսի 24-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Ակրինգտոն Սթենլիի դեմ խաղում Տարկովսկին իր առաջին խաղն անցկացրեց Բարնլիի ավագի թևկապով[30]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 27-ին՝ Չելսիի դեմ խաղում[31][32]։ 2017-18 մրցաշրջանում Մայքլ Կինի Էվերտոն տեղափոխությունից[33] հետո Տարկովսկին ստացավ 5 համարի մարզաշապիկը և դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող[34]։ 2018 թվականի հունվարի 4-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը Բարնլիի հետ մինչև 2022 թվականը[35][36][37][38]։

Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Տարկովսկին անցկացրեց 2018 թվականի հուլիսի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Աբերդինի դեմ խաղում[39]։ Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում խփեց 2018 թվականի օգոստոսի 19-ին՝ Ուոթֆորդի դեմ խաղում[40][41]։ Օգոստոսի 26-ին նա գոլ խփեց Ֆուլհեմի դեմ խաղում, սակայն Բարնլին պարտվեց 4-2 հաշվով[42][43]։ Դեկտեմբերի 8-ին անգլիացին խփեց Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[44][45]։ 2018-19 մրցաշրջանում Տարկովսկին անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[46]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Տարկովսկին ունի Անգլիայի և Լեհաստանի քաղաքացիություն և իրավասու էր ներկայացնել այս երկրների հավաքականները[47][48]։ 2018 թվականի մարտի 15-ին Տարկովսկին առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի ազգային հավաքական՝ Նիդերլանդների և Իտալիայի դեմ ընկերական խաղերի համար[49][50]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 27-ին՝ Իտալիայի դեմ խաղում[51][52]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ[53]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Օլդհեմ Ատլետիկ 2010–11 Լիգա Մեկ 9 0 0 0 0 0 9 0
2011–12 16 1 0 0 2 0 18 1
2012–13 21 2 3 0 2 0 26 2
2013–14 26 2 5 0 5 1 36 3
Ընդհանուր 72 5 8 0 0 0 9 1 89 6
Բրենտֆորդ 2013–14 Լիգա Մեկ 13 2 13 2
2014–15 Չեմպիոնշիպ 34 1 1 0 3 0 38 1
2015–16 23 1 0 0 23 1
Ընդհանուր 70 4 1 0 0 0 3 0 74 4
Բարնլի 2015–16 Չեմպիոնշիպ 4 0 4 0
2016–17 Պրեմիեր Լիգա 19 0 4 0 1 0 24 0
2017–18 31 0 0 0 2 0 33 0
2018–19 35 3 2 0 5 0 0 0 42 3
2019–20 16 1 0 0 0 0 16 1
Ընդհանուր 105 4 6 0 5 0 3 0 119 4
Կարիերայի ընդհանուր 247 13 15 0 5 0 15 1 282 14

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ[53]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
Ընդհանուր 2 0

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Բրենտֆորդ

Բարնլի

ԱնհատականԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «England - J. Tarkowski - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  3. Wilson Paul (2014-01-04)։ «Oldham's young James Tarkowski out to muzzle Liverpool's Luis Suárez»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  4. «Oldham News | Oldham Athletic News | Young hopefuls sign up - Chronicle Online»։ 2014-02-02։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին։ Վերցված է 2018-03-28 
  5. «Oldham Athletic - Brentford FC, Jan 22, 2011 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  6. «Oldham 2-1 Brentford» (en-GB)։ 2011։ Վերցված է 2018-03-28 
  7. «Leyton Orient - Oldham Athletic, Mar 12, 2011 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  8. LTD Digital Sports Group։ «Tarkowski signs pro deal -»։ www.oldhamathletic-mad.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  9. «James Tarkowski | Football Stats | Burnley | Season 2010/2011 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-03-28 
  10. «Oldham Athletic - Carlisle United, May 5, 2012 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  11. «Oldham 2-1 Carlisle»։ BBC Sport (en-GB)։ 2012-05-05։ Վերցված է 2018-03-28 
  12. «Tarkowski agrees contract - News - Oldham Athletic» (en-gb)։ Վերցված է 2018-03-28 
  13. 13,0 13,1 «Tarkowski wins award - News - Oldham Athletic» (en-gb)։ Վերցված է 2018-03-28 
  14. «BRENTFORD SIGN JAMES TARKOWSKI» (en-gb)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-17-ին։ Վերցված է 2018-03-28 
  15. «Carlisle United - Brentford FC, Mar 1, 2014 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  16. «Carlisle United 0-0 Brentford»։ BBC Sport (en-GB)։ 2014-03-01։ Վերցված է 2018-03-28 
  17. «Brentford FC - Tranmere Rovers, Mar 11, 2014 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  18. «Brentford 2-0 Tranmere Rovers»։ BBC Sport (en-GB)։ 2014-03-11։ Վերցված է 2018-03-28 
  19. «Leyton Orient - Brentford FC, Mar 15, 2014 - League One - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  20. «Leyton Orient 0-1 Brentford»։ BBC Sport (en-GB)։ 2014-03-15։ Վերցված է 2018-03-28 
  21. «James Tarkowski | Football Stats | Burnley | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-03-28 
  22. 22,0 22,1 «Brentford promoted to Championship»։ Mail Online։ Վերցված է 2018-03-28 
  23. «Clarets Sign James Tarkowski»։ www.burnleyfootballclub.com (en-gb)։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-02-ին։ Վերցված է 2019-12-08 
  24. «Burnley Football Club Clarets Sign James Tarkowski» (en-gb)։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-20-ին։ Վերցված է 2018-03-28 
  25. «Burnley Sign Defender James Tarkowski From Championship Rivals Brentford»։ 90min.com (անգլերեն)։ 2016-02-01։ Վերցված է 2019-12-08 
  26. «Burnley FC - Rotherham United, Feb 20, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  27. «Defender James Tarkowski believes there's more to come from Burnley side»։ Lancashire Telegraph (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  28. Beck Tom։ «Burnley Promoted to Premier League for 2016-17 Season: Latest Comments, Reaction»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-03-28 
  29. 29,0 29,1 «Boro in top flight after draw, Sunderland's EPL survival chances soar»։ ABC News (en-AU)։ 2016-05-08։ Վերցված է 2018-03-28 
  30. «Accrington Stanley 1-0 Burnley (AET)»։ BBC Sport (en-GB)։ 2016-08-24։ Վերցված է 2018-03-28 
  31. «No answer to Chelsea»։ UpTheClarets (en-US)։ 2016-08-28։ Վերցված է 2018-03-28 
  32. «Chelsea vs. Burnley - Football Match Report - August 27, 2016 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-28 
  33. «Michael Keane joins Everton from Burnley»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  34. Anderson David (2017-08-15)։ «Burnley won't replace Michael Keane as they have a ready-made successor already»։ mirror։ Վերցված է 2018-03-28 
  35. «Tarkowski Signs New Deal»։ www.burnleyfootballclub.com (en-gb)։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-08-ին։ Վերցված է 2019-12-08 
  36. «James Tarkowski: Burnley defender extends contract until 2022»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-08 
  37. «James Tarkowski snubs Arsenal interest to sign Burnley deal until 2022»։ The Sun (en-gb)։ 2018-01-04։ Վերցված է 2019-12-08 
  38. «James Tarkowski signs new long-term Burnley contract»։ Independent.ie (անգլերեն)։ Վերցված է 2019-12-08 
  39. «Aberdeen FC - Burnley FC, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-08 
  40. «Burnley FC - Watford FC, Aug 19, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-20 
  41. «Burnley 1-3 Watford: Andre Gray scores on Burnley return as Watford end away goal drought»։ BBC Sport (en-GB)։ 2018-08-19։ Վերցված է 2018-09-20 
  42. «Fulham FC - Burnley FC, Aug 26, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-20 
  43. «Fulham 4-2 Burnley: Aleksandar Mitrovic scores twice in Premier League thriller»։ BBC Sport (en-GB)։ 2018-08-26։ Վերցված է 2018-09-20 
  44. «Burnley FC - Brighton & Hove Albion, Dec 8, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-08 
  45. «Fortune finally shines on James Tarkowski as Burnley beat Brighton & Hove Albion to escape relegation zone»։ The Telegraph։ Վերցված է 2019-12-08 
  46. «James Tarkowski | Football Stats | Burnley | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-08 
  47. Correspondent Matt Hughes, Deputy Football (2017-09-16)։ «Football Notebook: Burnley star holding out for England» (անգլերեն)։ ISSN 0140-0460։ Վերցված է 2018-03-28 
  48. Street Tim (2017-10-09)։ «Former Bee good enough to play for England - and we get more money if he does - says Brentford owner»։ getwestlondon։ Վերցված է 2018-03-28 
  49. «England call-ups for uncapped quartet as Jack Wilshere earns recall»։ BBC Sport (en-GB)։ 2018-03-15։ Վերցված է 2018-03-28 
  50. «James Tarkowski named in England line up for the first time | JOE.co.uk»։ JOE.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  51. «England 1-1 Italy»։ BBC Sport (en-GB)։ 2018-03-27։ Վերցված է 2018-03-28 
  52. «England team news: James Tarkowski makes Three Lions debut against Italy | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-28 
  53. 53,0 53,1 «James Tarkowski»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-28 

Արտաքին հղումներԽմբագրել