Ջեյմս Սիլվեսթեր Սքոթ (անգլ.՝ James Sylvester Scott; փետրվարի 12, 1885(1885-02-12), Neosho, Միսսուրի, ԱՄՆ - օգոստոսի 30, 1938(1938-08-30), Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի կոմպոզիտոր և դաշնակահար։ Նա դասական ռեգթայմի երեք ամենակարևոր կոմպոզիտորներից մեկն է համարվում՝ Սքոթ Ջոպլինի և Ժոզեֆ Լամբի հետ միասին[1]։

'
Ծնվել էփետրվարի 12, 1885(1885-02-12)
Neosho, Միսսուրի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 30, 1938(1938-08-30) (53 տարեկան)
Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ
Ժանրերջազ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր և բենդ-լիդեր
Գործիքներդաշնամուր
 James Scott Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջեյմս Սիլվեսթեր Սքոթը ծնվել է Միսուրի նահանգի Նեոշո քաղաքում՝ նախկին ստրուկներ Ջեյմս Սքոթ ավագի և Մոլի Թոմաս Սքոթի ընտանիքում։ 1901 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել Է Միսուրի նահանգի Կարթագեն, որտեղ նա հաճախել է Լինքոլնի ավագ դպրոց։ 1902 թվականին նա աշխատել է Չարլզի երաժշտական խանութում։ 1903 թվականին Սքոթը հրատարակել է իր գործերից առաջինը՝ «Ամառային զեփյուռը»։

Ռեգթայմի պատմաբաններ Ռուդի Բլեշը և Հարրիեթ Ջենիսը հայտնում են, որ Սքոթը 1905 թվականին մեկնել է Սենթ Լուիս, Միսուրի, փնտրելու իր կուռք Սքոթ Ջոպլինին։ Նա գտել է Ջոպլինին և հարցրել, թե կցանկանար լսել իր ստեղծագործություններից մեկը։ Լսելով նրա ստեղծագործություններից մեկը՝ Ջոպլինը նրան ծանոթացրել է իր սեփական հրատարակիչ Ջոն Սթիլվել Սթարկի հետ և առաջարկել, որ նա հրատարակի իր աշխատանքը։ Սթարկը հրապարակել է այդ ռեգթայմը մեկ տարի անց՝ «Frog Legs Rag» վերնագրով։ Այն արագորեն դարձել է հիթ և զբաղեցրել երկրորդ տեղը Սթարքի բեսթսելլերների կատալոգում՝ զիջելով միայն Ջոպլինի «Maple Leaf Rag»-ին։ Սքոթը մինչև 1922 թվական եղել է Սթարք կատալոգի կանոնավոր ներդրողը։

1914 թվականին Սքոթը տեղափոխվել է Միսուրի նահանգի Կանզաս Սիթի, որտեղ ամուսնացել է Նորա Ջոնսոնի հետ, այնտեղ երաժշտություն դասավանդել և Պանամայի թատրոնում որպես երգեհոնահար և գործիքավորող՝ ուղեկցել համր կինոնկարներ[1][2][3]։ Նրան ճանաչողները հիշում են, որ թատերական գործունեությունը նրա աշխատանքի զգալի մասն էր։ Նրա զարմիկը՝ Պատսի Թոմասը, հիշում է. «Բոլորը նրան անվանում էին «Փոքր պրոֆեսոր», նա միշտ արագ քայլում էր՝ նայելով գետնին՝ փողոցով անցնելով ոչ ոքի չէր տեսնում, թվում էր, որ նա միշտ խորը մտածմունքների մեջ էր[4]»:

Իր վերջին տարիներին Սքոթը դասավանդում էր, երաժշտություն ստեղծում և ղեկավարում ութ հոգանոց մի խումբ, որը խաղում էր կինոթատրոններում։ Սակայն նրա վիճակը վատանում է։ Նա կորցնում է թատերական աշխատանքը, կինը մահանում է։ Նա տեղափոխվում է իր զարմիկ Ռութ Քալահանի մոտ Կանզաս, և չնայած տառապում էր քրոնիկական հիվանդությամբ շարունակում էր ստեղծագործել և նվագել դաշնամուր։

Սքոթը մահացել է Դուգլասի հիվանդանոցում 1938 թվականի օգոստոսի 30-ին 52 տարեկան հասակում և թաղվել կնոջ կողքին՝ Westlawn գերեզմանատանը[5]։

Սքոթի ամենահայտնի կոմպոզիցիաներից են՝ «Climax Rag», «Frog Legs Rag», «Grace and Beauty», «Ophelia Rag» և «The Ragtime Oriole»:

Սքոթը երգչուհի Ադա Բրաունի զարմիկն էր[1]։

Աշխատանքների ցուցակ խմբագրել

Աֆրոամերիկացի կոմպոզիտոր Ջեյմս Սքոթի աշխատանքների ցուցակը բաղկացած է 39 վերնագրերից և ներառում է 28 ռագթայմ, 3 քայլերգ, 3 երգ, 4 վալս և պար։

Անվանում Հրապարակման ամսաթիվ Ժանր Շապիկ
A Summer Breeze 1903 Քայլերթ  
Fascinator 1903 Քայլերթ  
On the Pike 1904 Քայլերթ  
Frog Legs Rag 1906 Ռեգթայմ  
Kansas City Rag 1907 Ռեգթայմ  
Grace and Beauty 1909 Ռեգթայմ  
Great Scott Rag 1909 Ռեգթայմ  
Ragtime Betty 1909 Ռեգթայմ  
Sunburst Rag 1909 Ռեգթայմ  
Valse Venice 1909 Վալս  
Hearts Longing 1909 Վալս  
She’s My Girl from Anaconda 1909 Երգ  
Sweetheart Time 1909 Երգ  
Hilarity Rag 1910 Ռեգթայմ  
Ophelia Rag 1910 Ռեգթայմ  
Princess Rag 1911 Ռեգթայմ  
Quality 1911 Ռեգթայմ  
Ragtime Oriole 1911 Ռեգթայմ  
Climax Rag 1914 Ռեգթայմ  
Suffragette Waltz 1914 Վալս  
Take Me Out To Lakeside 1914 Երգ  
Evergreen Rag 1915 Ռեգթայմ  
Honey Moon Rag 1916 Ռեգթայմ  
Prosperity Rag 1916 Ռեգթայմ  
Efficiency Rag 1917 Ռեգթայմ  
Paramount Rag 1917 Ռեգթայմ  
Dixie Dimples 1918 Ռեգթայմ-վեպ և ֆոկստրոտ  
Rag Sentimental 1918 Ռեգթայմ  
Springtime of Love 1918 Վալս  
New Era Rag 1919 Ռեգթայմ  
Peace and Plenty Rag 1919 Ռեգթայմ  
Troubadour Rag 1919 Ռեգթայմ  
Modesty Rag 1920 Ռեգթայմ  
Pegasus 1920 Ռեգթայմ  
Shimmie Shake 1920 Պար  
Don’t Jazz Me Rag 1921 Ռեգթայմ  
Victory Rag 1921 Ռեգթայմ  
Broadway Rag 1922 Ռեգթայմ  
Calliope Rag 1966 Ռեգթայմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Jasen David A. and Trebor Jay Tichenor (1978) Rags and Ragtime, Dover.
  2. Rudi Blesh & Harriet Janis (1950). They All Played Ragtime. էջ 114. ISBN 0-8256-0091-X.
  3. David A. Jasen (2007). Ragtime: An Encyclopedia, Discography, and Sheetography. էջեր 227. ISBN 0-415-97862-9.
  4. Blesh (1950) pp. 115.
  5. Blesh (1950) pp. 119.

Արտաքին հղումներ խմբագրել