Ջեյմս Հեդլի Չեյզ
Ջեյմս Հեդլի Չեյզ (անգլ.՝ James Hadley Chase, իսկական անունը՝ Ռենե Բրաբազոն Ռեյմոնդ (անգլ.՝ René Lodge Brabazon Raymond), գործածել է գրական այլ կեղծանուններ ևս, ներառյալ՝ James L. Docherty, Raymond Marshall, R. Raymond, Ambrose Grant դեկտեմբերի 24, 1906[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - փետրվարի 6, 1985[1][2][3] կամ հունվարի 6, 1985[5], Կորսո, Ռիվիերա-Պեյս-դ'Էնհաուտ շրջան, Վո, Շվեյցարիա[6]), դետեկտիվ ժանրի անգլիացի գրող։ Ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում գրել է 78 վեպ, բազմաթիվ պատմվածքներ։ Հռչակվել է առաջին հերթին որպես բոլոր ժամանակների թրիլլերների լավագույն հեղինակներից մեկը, թրիլլերների եվրոպացի հեղինակների արքա[7]։ Չեյզը նաև այն հեղինակն է, ում գրքերը ամենաշատ վաճառվողների թվում են ամբողջ աշխարհում։ Բացի այդ, արդեն իսկ ֆիլմեր են նկարահանվել նրա երկերից առնվազն հիսունի հիման վրա[8]։
Ջեյմս Հեդլի Չեյզ անգլ.՝ James Hadley Chase | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1906[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Վախճանվել է | փետրվարի 6, 1985[1][2][3] (78 տարեկան) կամ հունվարի 6, 1985[5] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Կորսո, Ռիվիերա-Պեյս-դ'Էնհաուտ շրջան, Վո, Շվեյցարիա |
Գերեզման | Վևե |
Գրական անուն | Ambrose Grant |
Մասնագիտություն | գրող, վիպասան և սցենարիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | դետեկտիվ |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ջեյմս Հադլեյ Չեյզը 18 տարեկանում թողնում է հայրական տունը և ինքնուրույն կյանք սկսում։ Շատ մասնագիտություններ փոխելով, ձեռք է բերում գրողի համար ամենակարևորը՝ հարուստ կենսափորձ։ Հերթական՝ գրախանութի վաճառողի աշխատանքը նրան թույլ է տալիս հիանալի կերպով ուսումնասիրել ընթերցողների ճաշակը և գրքի շուկայի պահանջարկը։ Այդ ժամանակ՝ 32 տարեկանում, հանգստյան տասներկու օրերի ընթացքում նա գրում է առաջին վեպը՝ «Միսս Բլենդիշի համար խոլորձներ չկան», և միանգամից մեծ հռչակ ձեռք բերում։ Գիրքը թարգմանվեց տարբեր լեզուններով և ունեցավ մի քանի միլիոն տպաքանակ։ Դրանից հետո նա կանոնավորապես գրում էր տարեկան երկու վեպ։ Սարսափազդու և արյունալի սյուժեներն էին պատճառը, որ քննադատները նրան անվանեցին «Սև վեպերի արքա»։
Քրեական վեպերից զատ, Չեյզը հրատարակել է նաև երգիծական պատմվածքներ, սակայն Ռենե Ռայմոնդ ստորագրությամբ[9]։
Հայերեն թարգմանված երկեր խմբագրել
Աղբյուրներ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 Czech National Authority Database
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Obituary Variety 13 February 1985
- ↑ Frank Northen Magill (1988)։ Critical survey of mystery and detective fiction։ Salem Press։ էջ 319։ ISBN 0-89356-486-9
- ↑ Publishers' Association, Booksellers Association of Great Britain and Ireland (1982)։ The Bookseller։ J. Whitaker։ էջ 46
- ↑ Ջեյմս Հադլեյ Չեյզ (1995)։ Ահա և ծաղկեպսակ գերեզմանի համար, լեդի։ Երևան: «Գարուն» ամսագրի հրատարակչություն։ էջ 233-234
Արտաքին հղումներ խմբագրել
- Джеймс Хэдли Чейз (полная библиография 1 и 2) Крутой детектив կայքում (Hard-Boiled)
- Գրողի կենսագրությունն ու մատենագրությունը «Клуб любителей детективов» կայքում
- Джеймс Хедли Чейз (անգլ.) Internet Movie Database կայքում
- Русскоязычный сайт, посвященный творчеству Джеймса Хедли Чейза