Ջեյմս Թոմքինս

ֆուտբոլիստ

Ջեյմս Թոմքինս (անգլ.՝ James Tomkins, մարտի 29, 1989(1989-03-29)[1], Basildon, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Քրիսթալ Փելասի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։ Թոմքինսը ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում և Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում մասնակցել է 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերին։

Ջեյմս Թոմքինս
James Tomkins
Թոմքինսը Վեստ Հեմի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն James Oliver Charles Tomkins
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 29, 1989(1989-03-29)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Basildon, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 192 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Քրիսթալ Փելաս
Համար 5
Պատանեկան կարիերա
1997-2008 Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2008-2016 Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 206 (8)
2008   Անգլիա Դերբի Կաունտի 7 (0)
2016-ներկա Անգլիա Քրիսթալ Փելաս 90 (7)
Ազգային հավաքական
2004-2005 Անգլիա Անգլիա Մ16 4 (0)
2004-2006 Անգլիա Անգլիա Մ17 13 (0)
2006 Անգլիա Անգլիա Մ18 1 (0)
2007-2008 Անգլիա Անգլիա Մ19 8 (0)
2009 Անգլիա Անգլիա Մ20 1 (0)
2009-2011 Անգլիա Անգլիա Մ21 10 (0)
2012 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 18-ի, 2019:

Ակումբային կարիերա խմբագրել

Վեստ Հեմ Յունայթեդ խմբագրել

Թոմքինսը Վեստ Հեմ Յունայթեդի ակադեմիայի սան է։ Ակումբի առաջին թիմ տեղափոխվեց 2008 թվականին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Թոմքինսը նշեց 2008 թվականի մարտի 22-ին՝ Էվերթոնի դեմ խաղում[3]։ Նա անցկացրեց մի քանի հանդիպում՝ ճանաչվելով 2007-08 մրցաշրջանի Վեստ Հեմի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

2008 թվականի նոյեմբերի 27-ին Թոմքինսը 5 շաբաթվա վարձավճարով տեղափոխվեց Դերբի Կաունտի[4]։ Իր դեբյուտը նշեց նոյեմբերի 29-ին՝ Բարնլիի դեմ խաղում[5]։ Նա Դերբիի կազմում անցակցրեց 8 հանդիպում և 2008 թվականի դեկտեմբերի 31-ին վերադարձավ Վեստ Հեմ[6]։ Թոմքինսը դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող և 2009 թվականի ապրիլի 4-ին խփեց իր առաջին պրոֆեսիոնալ գոլը Սանդերլենդի դեմ խաղում[7][8]։ 2009 թվականի ապրիլին նա երկարաձգեց իր պայմանագիրը Վեստ Հեմի հետ։

2012 թվականի հունվարին Թոմքինսը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվականը[9]։ 2011-12 մրցաշրջանում նա ընդրկվեց Չեմպիոնշիպի տարվա խորհրդանշական հավաքականում[10][11]։ Բացի այդ, նա ճանաչվեց Վեստ Հեմի տարվա երկրորդ լավագույն ֆուտբոլիստ[12][13]։ 2015 թվականին Թոմքինսը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[14]։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում նշեց 2015 թվականի հուլիսի 2-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի Լուզիտանսի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[15][16]։ Անգլիացին գոլի հեղինակ դարձավ նաև որակավորման երկրորդ փուլի Բիրկիրկարայի դեմ առաջին խաղում[17][18]։ Վեստ Հեմի կազմում Թոմքինսը անցկացրեց 245 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ[19]։

Քրիսթալ Փելաս խմբագրել

2016 թվականի հուլիսի 5-ին Թոմքինսը 5 տարվա պայմանագիր կնքեց Քրիսթալ Փելասի հետ[20][21][22]։ Ակումբը նրա համար վճարեց 10 միլիոն ֆունտ ստերլինգ[23][24][25]։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 20-ին՝ Տոտենհեմի դեմ խաղում[26][27]։ Իր առաջին գոլը Քրիսթալ Փելասի կազմում Թոմքինսը խփեց սեպտեմբերի 18-ին՝ Ստոկ Սիթիի դեմ խաղում[28][29]։ Դեկտեմբերի 3-ին անգլիացին գոլ խփեց Սաութհեմպտոնի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[30]։ 2016-17 մրցաշրջանում Թոմքինսը անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ[31]։

2017 թվականի դեկտեմբերի 28-ին Թոմքինսը գոլի հեղինակ դարձավ Արսենալի դեմ հանդիպման վերջին րոպեին[32][33]։ 2018 թվականի ապրիլի 14-ին անգլիացին գոլ խփեց Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[34]։ 2019 թվականի հունվարի 19-ին Թոմքինսը գրավեց Լիվերպուլի դարպասը, սակայն Քրիսթալ Փելասը պարտվեց 4-3 հաշվով[35][36]։ Ապրիլի 12-ին նա ստացավ ծանր վնասվածք՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[37][38][39]։ 2018-19 մրցաշրջանում Թոմքինսը անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[40]։

2019 թվականի հոկտեմբերի 17-ին Թոմքինսը երկարաձգեց իր պայմանագիրը Քրիսթալ Փելասի հետ մինչև 2022 թվականը[41][42][43][44]։

Միջազգային կարիերա խմբագրել

Թոմքինսը ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2009 թվականի հունիսի 8-ին՝ Ադրբեջանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 7-0 հաշվով[45]։

Թոմքինսը հրավիրվեց Մեծ Բրիտանիայի ազգային հավաքական 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի համար[46]։ Նա մասնակցեց 2 խաղի[47][48], իսկ Մեծ Բրիտանիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[49]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ[50]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դերբի Կաունտի 2008–09 Չեմպիոնշիպ 7 0 0 0 0 0 7 0
Վեստ Հեմ 2007–08 Պրեմիեր Լիգա 6 0 0 0 0 0 6 0
2008–09 12 1 3 0 0 0 15 1
2009–10 23 0 1 0 2 0 26 0
2010–11 19 1 3 0 6 0 28 1
2011–12 Չեմպիոնշիպ 44 4 0 0 3 0 47 4
2012–13 Պրեմիեր Լիգա 26 1 2 0 1 0 29 1
2013–14 31 0 0 0 4 0 35 0
2014–15 22 1 3 0 0 0 25 1
2015–16 25 0 2 1 4 2 1 0 32 3
Ընդհանուր 208 8 14 1 4 2 17 0 243 11
Քրիսթալ Փելաս 2016–17 Պրեմիեր Լիգա 24 3 2 0 1 0 27 3
2017–18 28 3 0 0 2 0 30 3
2018–19 29 1 1 0 0 0 30 1
2019–20 9 0 0 0 0 0 9 0
Ընդհանուր 90 7 3 0 0 0 3 0 96 7
Կարիերայի ընդհանուր 305 15 17 1 4 2 20 0 346 18

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Վեստ Հեմ Յունայթեդ

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «England - J. Tomkins - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  3. «BBC SPORT | Football | Premier League | Everton 1-1 West Ham». newsimg.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  4. «Derby County Football Club | News | Latest News | Latest News | YOUNG DEFENDER TOMKINS IS IN». www.dcfc.co.uk.p.preprod.performgroup.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  5. «Burnley 3-0 Derby» (բրիտանական անգլերեն). 2008 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  6. «Derby County Football Club | News | Latest News | Latest News | TOMKINS LOAN AT AN END». www.dcfc.co.uk.p.preprod.performgroup.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  7. «West Ham 2-0 Sunderland» (բրիտանական անգլերեն). 2009 թ․ ապրիլի 4. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  8. Lacey, David (2009 թ․ ապրիլի 5). «Premier League: West Ham United 2-0 Sunderland». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  9. «Tomkins commits to Hammers». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  10. «Duo collect awards | News | Latest News | News | West Ham United». 2012 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  11. 11,0 11,1 «Spurs defender Kyle Walker wins PFA Young Player award». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ ապրիլի 22. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  12. «Noble voted Hammer of the Year | News | Latest News | News | West Ham United». 2012 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  13. «Awards Dinner proves a huge hit | News | Latest News | News | West Ham United». 2014 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  14. «James Tomkins: West Ham defender signs new deal until 2020». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ փետրվարի 10. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  15. «West Ham United - FC Lusitanos, Jul 2, 2015 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  16. «West Ham vs Lusitans match report: Diafra Sakho gives Hammers a». The Independent (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հուլիսի 2. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  17. «West Ham United - Birkirkara FC, Jul 16, 2015 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  18. «West Ham United 1-0 Birkirkara FC». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հուլիսի 16. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  19. «Five Talking Points - Crystal Palace | West Ham United». www.whufc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  20. «Crystal Palace FC Tomkins Joins Palace» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  21. «Crystal Palace sign West Ham's Tomkins». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  22. 161385360554578 (2016 թ․ հուլիսի 5). «DONE DEAL! Crystal Palace sign West Ham defender James Tomkins for £10m fee». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  23. «James Tomkins: Crystal Palace sign West Ham defender for £10m». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հուլիսի 5. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  24. «Crystal Palace confirm signing of James Tomkins from West Ham for £10m». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  25. Warren, Andy (2016 թ․ հուլիսի 5). «Crystal Palace complete £10m signing of West Ham's James Tomkins». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  26. «Tottenham Hotspur 1-0 Crystal Palace». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  27. «Tottenham Hotspur vs Crystal Palace on 20 Aug 16 - Match Centre - Crystal Palace FC». www.cpfc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  28. McVeigh, Niall (2016 թ․ սեպտեմբերի 18). «Crystal Palace 4-1 Stoke City: Premier League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  29. «Crystal Palace vs. Stoke City - Football Match Report - September 18, 2016 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  30. «Crystal Palace - Southampton FC, Dec 3, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  31. «James Tomkins | Football Stats | Crystal Palace | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  32. «Crystal Palace - Arsenal FC, Dec 28, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  33. «Crystal Palace 2 Arsenal 3: Debate over Alexis Sanchez celebration takes shine off Arsene Wenger's milestone». The Telegraph. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  34. «Crystal Palace - Brighton & Hove Albion, Apr 14, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  35. «Liverpool FC - Crystal Palace, Jan 19, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  36. «Liverpool 4-3 Crystal Palace: Mohamed Salah scores twice for Reds». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  37. «Injury update: James Tomkins». www.cpfc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  38. Vyas, Hardik (2019 թ․ ապրիլի 12). «Palace defender Tomkins to miss rest of season with groin injury». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  39. «James Tomkins Ruled Out for Rest of Season After Picking Up Groin Injury at Newcastle». 90min.com (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  40. «James Tomkins | Football Stats | Crystal Palace | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  41. «Contract extensions confirmed for Tomkins and Benteke». www.cpfc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  42. «Christian Benteke and James Tomkins extend Crystal Palace contracts». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  43. «Christian Benteke & James Tomkins Pen New Deals at Crystal Palace». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  44. «Crystal Palace hand new contracts to Benteke and Tomkins». Evening Standard (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  45. «England U21 7-0 Azerbaijan U21» (բրիտանական անգլերեն). 2009 թ․ հունիսի 8. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  46. «Tomkins in Team GB frame | News | Latest News | News | West Ham United». 2012 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  47. «Team GB suffer defeat by Brazil». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ հուլիսի 20. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  48. «Olympic 2012 football highlights: Great Britain 3-1 UAE». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ հուլիսի 29. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.(չաշխատող հղում)
  49. «London 2012 football men - Olympic Football». International Olympic Committee (անգլերեն). 2017 թ․ հունիսի 3. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  50. «James Tomkins». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  51. «West Ham are promoted to the Premier League | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Թոմքինս» հոդվածին։