Բացել գլխավոր ցանկը

Ջեյմս Բրյուս (անգլ.՝ James Bruce, դեկտեմբերի 14, 1730(1730-12-14)[1][2][3][4], Stirling, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - ապրիլի 27, 1794(1794-04-27)[2][4], Stirling, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), շոտլանդացի ճանապարհորդ, գրող, որը տասը տարուց ավելի անցկացրել է Հյուսիսային Աֆրիկայում և Եթովպիայում, հայտնաբերել Կապույտ Նեղոսի աղբյուրները:

Ջեյմս Բրյուս
JamesBruce.jpg
Ծնվել էդեկտեմբերի 14, 1730(1730-12-14)[1][2][3][4]
ԾննդավայրStirling, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էապրիլի 27, 1794(1794-04-27)[2][4] (63 տարեկանում)
Մահվան վայրStirling, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունԷդինբուրգի համալսարան և Հերոու դպրոց
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, հնագետ և բուսաբան
Պարգևներ և
մրցանակներ
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն
James Bruce (explorer) Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Երիտասարդ տարիներԽմբագրել

Կրթությունն ստացել է Հարրոու դպրոցում և Էդինբուրգի համալսարանում: Համալսարանը ավարտելուց հետո սկսում է սովորել փաստաբանի մասնագիտություն, սակայն, ամուսնանալով գինու վաճառականի դստեր հետ, սկսում է գինեգործություն սովորել: Ամուսնության իններորդ ամսում 1754 թվականին մահանում է Բրյուսի կինը, որից հետո նա մեկնում է ճանապարհորդության Պորտուգալիա և Իսպանիա: Էլ Էսկորիալում արևելյան ձեռագրերի ուսումնասիրությունը հանգեցրեց նրան, որ նա սովորի արաբերեն և գեեզ լեզուն, ինչը որոշարկեց նրա կյանքի հետագա ուղին: Հոր մահից հետո 1758 թվականին ստանձնում է Քիննեդի կալվածքի կառավարումը:

Հյուսիսային ԱֆրիկայումԽմբագրել

Իսպանիայի դեմ պատերազմը սկսելուց հետո 1762 թվականին Բրյուսը բրիտանական կառավարությանն է ներկայացնում Ֆեռոլի վրա հարձակման ծրագիր: Ծրագիրը չընդունվեց, սակայն դրա շնորհիվ Ջորջ Մոնտեյգու-Դանկը նախապատվությունը նրան տվեց՝ նշանակելով Ալժիր քաղաքում Մեծ Բրիտանիայի հյուպատոս՝ տալով հանձնարարություն՝ ուսումնասիրել քաղաքի ավերակները, որոնց հանդեպ հետաքրքրություն էր առաջացրել Ալժիր քաղաքի հյուպատոսության քահանա Թոմաս Շոուի (1694-1751) ուղարկած գրությունները: Բրյուսը Ալժիր ժամանեց 1763 թվականի մարտին: Նրա ամբողջ ժամանակը ծախսվում էր հյուպատոսական աշխատանքի վրա: Սակայն 1765 թվականին հյուպատոսական աշխատանքի իր հաջորդի ժամանելուց հետո նա սկսում է Բարբարոսական ափում ուսումնասիրել հինհռոմեական ավերակները: Ուսումնասիրում է բազմաթիվ ավերակներ Արևելյան Ալժիրում:

Նեղոս և ԵթովպիաԽմբագրել

ՎերադարձԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Babelio