Ջեյմս Բուուեն (անգլ.՝ James Bowen, մարտի 15, 1979(1979-03-15)[1][2], Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), Լոնդոնաբնակ գրող և փողոցային երաժիշտ[4]։ Գերի Ջենկինսի հետ համատեղ գրված նրա «Բոբ անունով փողոցային կատուն», «Աշխարհն ըստ Բոբի», «Նվեր Բոբից» գրքերը եղել են միջազգային բեսթսելերներ։ 2016 թվականին թողարկված նրա առաջին վեպի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։ Այժմ Բոուենը իր կյանքը նվիրել է բազմաթիվ բարեգործությունների՝ կապված անօթևանության, անգրագիտության, ու կենդանիների անբարենպաստ պայմանների հետ[5]։

Ջեյմս Բոուեն
Ծնվել էմարտի 15, 1979(1979-03-15)[1][2] (45 տարեկան)
ԾննդավայրՍըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունինքնակենսագիր, գրող, երաժիշտ, կիթառահար և փողոցային կատարող
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
 James Bowen (author) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բոուենը ծնվել է 1979 թվականին Սուրեյում։ Նրա ծնողների բաժանությունից հետո նա մոր հետ տեղափոխվել է Ավստրալիա։ Քանի որ նրանք հաճախ էին տեղափոխվում, Բոուենին հաճախ էին ծաղրում դպրոցում։ Հետագայում նա թողնում է ուսումը ավագ դպրոցի երկրորդ տարում` դառնալով «անհնազանդ երեխա», ով հետագայում կունենար ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ, շիզոֆրենիա, երկբևեռ աֆեկտիվ խանգարում։

1997 թվականին նա վերադարձավ Միացյալ Թագավորություններ՝ ապրելու իր խորթ քրոջ ու նրա ամուսնու հետ։ Լարվածություն առաջացավ ու ամեն ինչ իր հունով չգնաց, ուստի ժամանակ առ ժամանակ նա սկսեց քնել փողոցներում։ Հաջորդ տարիներին Բոուենը կամ քնում էր փողոցներում կամ պատսպարաններում։ Նա սկսեց օգտագործել հերոին, որպեսզի խույս տա անօթևանության իրականությունից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. «About Street Cat Bob». Facebook. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. Jarvis, Alice Azania (2012 թ․ նոյեմբերի 4). «James Bowen: Best-selling true story of busker who got his life back on track thanks to stray cat to become a film». Daily Mail Online. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. Kanczula, Antonia (2012 թ․ մարտի 15). «Bob the cat's star turn». Islington Now.co.uk. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.