Ջեյմս Բոդնիեկս (լատիշ․՝ Džems Bodnieks, ապրիլի 22, 1910(1910-04-22)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 27, 1987(1987-07-27), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի նկարիչ, որը նկարել է մետաղների վրա։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ։

Ջեյմս Բոդնիեկս
լատիշ․՝ Džems Bodnieks
Ծնվել էապրիլի 22, 1910(1910-04-22)[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 27, 1987(1987-07-27) (77 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լատվիա,  ԽՍՀՄ և  Գերմանական ռայխ
Մասնագիտություննկարիչ
ԶավակներImants Bodnieks?

Կենսագրություն խմբագրել

Ջեյմս Բոդնիեկսը ծնվել է 1910 թվականի ապրիլի 22-ին, Սանկտ Պետերբուրգում։ Եղբայրը ծառերի փորագրիչ Վալենտին Բոդնիեկս է (1908-1984)։

Ավարտել է Ռիգայիի կիրառական ավեստի պետական միջնակարգ դպրոցի մետաղի վերամշակման արվեստի բաժինը (1939)։

Աշխատել է որպես դպրոցի ուսուցիչ (1942-1944), աշխատել է Ռիգայի կիրառական արվեստի դպրոցում (1946-1951), «Մակսլա» գործարանում` որպես մետաղյա արվեստի վարպետ (1951-1975), դեկորատիվ և կիրառական «Սպանդա» ստուդիայի գեղարվեստական ղեկավար (1978-1987)։

Եղել է Լատվիայի նկարիչների միության անդամ (1946 թվականից)։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1975)։

Որդին` Իմանտ Բոդնիեկսը, հայտնի խորհրդային և լատվիացի մրցարշավորդ է (սպրինտ), Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր։

Մահացել է 1987 թվականի հուլիսի 27-ին, Ռիգայում, թաղվել է Լեսնոյ գերեզմանատանը[2]։

Ստեղծագործություն խմբագրել

 
мини

1947 թվականից սկսել է մասնակցել ցուցահանդեսների։ Առանձնահատուկ վարպետություն է ցուցաբերել դեկորատիվ սպասք, սպորտային մրցանակներ, ծաղկամաններ, մոմակալներ, ինտերիերի տարբեր տարրեր պատրաստելիս։ Նրա բոլոր աշխատանքներն առանձնացել են ձևերի պլաստիկությամբ, լատվիական ավանդական զարդարանքների մոտիվների օգտագործմամբ և բարձր գեղարվեստական կատարմամբ։

1951-1973 թվականներին նկարիչներ Խ. Ռիսինի և Ռ. Կրաստի հետ պատրաստել է մոսկովյան հասարակական մի շարք շինությունների դեկորատիվ ու գեղարվեստական մասեր։

Մատենագրություն խմբագրել

  • «Metālu mākslinieciskā apdare» («Художественная обработка металла»). — Rīga, 1980.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. Džems Bodnieks // Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. — ISBN 9984-9482-0-X.

Գրականություն խմբագրել

  • Māksla un arhitektūra biogrāfijās. Atb. red. A. Vanaga — Rīga, 2000 — 1. sēj.

Արտաքին հղումներ խմբագրել