Ջեյմս Բոգարդ
Ջեյմս Բոգարդ (անգլ.՝ James Bogardus, մարտի 14, 1800[1][2][3], Catskill, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 13, 1874[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան գյուտարար ու շինարար, որը հայտնի է դարձել նրանով, որ մասսայականացրել է թուջի օգտագործումը, որոնք ԱՄՆ-ում ակտիվորեն օգտագործվել են 1850-1880 թվականներին արդյունաբերական և առևտրային շենքերի կառուցման համար։
Ջեյմս Բոգարդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 14, 1800[1][2][3] |
Ծննդավայր | Catskill, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 13, 1874[1][2] (74 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Գրին-Վուդ գերզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ճարտարապետ, գյուտարար և ճարտարագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Բոգարդը ծնվել է Նյու Յորքի Կացկիլ քաղաքում, 1800 թվականի մարտի 14-ին։ Տասնչորս տարեկան հասակում թողել է դպրոցը և զբաղվել ժամագործությամբ[4]։
Մինչև թուջե կառուցվածքներով զբաղվելը եղել է մի քանի գյուտի հեղինակ[5]։ Օրինակ, Բոգարդը ստեղծել է այնպիսի մատիտ, որի ծայրը միշտ եղել է սուր։ Մատիտը միաժամանակ եղել է փորագրող մեքենա։ Դրանով տպագրվել են առաջին անգլիական նամականիշները։ 1828 թվականին հայտնագործել է բամբակ պտտող մեքենա[6]։
Բոգարդը կարծում էր, որ թուջը միաժամանակ համապատասխանում է ինչպես ինժեներական, այնպես էլ գեղագիտական պահանջներին։ Նա իր շենքերը նախագծել է այնպես, որ եթե մետաղական կառույցների մեծ մասը հեռացվեր կամ քանդվեր, ապա այդ շենքերը կշարունակեին կանգուն մնալ։ Դրա մասին խոսվում է իր «Ճարտարապետն ու երկաթը» գրքում։
Ըստ գյուտարարի մեթոդի՝ առաջարկվում էր շենքի ծանրությունն ապահովել ոչ թե պատերով, այլ սյուններով։ Այդ մեթոդը հետագայում հիմք է հանդիսացել թուջե շրջանակների և երկնաքերերի կառուցման համար։ Առաջին անգամ այդ մեթոդը Բոգարդի կողմից կիրառվել է 1848 թվականին՝ Նյու Յորքում իր հինգհարկանի գործարանի շինարարության ժամանակ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gayle M., Gayle C. Bogardus, James // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T009573
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ «Men of Progress»։ americanhistory.si.edu (անգլերեն)։ National Museum of American History։ Վերցված է 29 August 2017
- ↑ «James Bogardus | Spandrel Panel from Edgar H. Laing Stores | American | The Met»։ metmuseum.org։ The Metropolitan Museum of Art։ Վերցված է 29 August 2017
- ↑ Hanson John Wesley (1900)։ Progress of the Nineteenth Century: A Panoramic Review of the Inventions and Discoveries of the Past Hundred Years ... (անգլերեն)։ J. L. Nichols։ Վերցված է 29 August 2017
ԳրականությունԽմբագրել
- Giedion S. Space, Time and Architecture: The Growth of a New Tradition. — Harvard University Press, 1967. — ISBN 9780674830400
- «James-Bogardus» (անգլերեն)։ Վերցված է 2015-02-27
- Самин Д. К. Сто великких архитекторов. — М.: Вече, 2009. — (100 великих). — ISBN 9785953340205