Ջեյմի Քլեյթոն

ամերիկացի դերասանուհի

Ջեյմի Քլեյթոն (անգլ.՝ Jamie Clayton, հունվարի 15, 1978(1978-01-15), Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է Նեթֆլիքսի «Sense8» հեռուստասերիալում Նոմի Մարքսի դերով։

Ջեյմի Քլեյթոն
Ծննդյան թիվ՝հունվարի 15, 1978(1978-01-15) (46 տարեկան)
Ծննդավայր՝Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝մոդել, դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
IMDb։ID 3911870
jamieclayton.net

Կենսագրություն խմբագրել

Քլեյթոնը ծնվել և մեծացել է Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում։ 19 տարեկանում նա տեղափոխվել է Նյու Յորք, որպեսզի շարունակի կարիերան որպես դիմահարդար[1][2][3][4]։

Կարիերա խմբագրել

2010 թվականին Ջեյմին TRANSform Me ռեալիթի շոուի առաջին եթերաշրջանում եղել է դիմահարդար և հաղորդավար, որը նվիրված էր տրանս կանանց[5][6][7]։ Այնուհետև նա երկրորդական դեր է խաղացել HBO «Hung» սերիալում։ Նկարահանվել է «Կեղտոտ աշխատանք» և «Դե ի՞նչ, եկա՞նք» հեռուստասերիալներում։ Նաև հնչյունավորել է գրող Ալեքս Ջինոյի «Ջորջ» աուդիոգիրքը։

2015-2018 թվականին թողարկվել է Նեթֆլիքսի «Sense8» հեռուստասերիալը, որում մարմնավորել է Նոմի Մարքսի դերը, տրանս կին, քաղաքական բլոգեր և տաղանդավոր հաքեր։

Անձնական կյանք խմբագրել

Քլեյթոնը տրանս կին է[8][9]։ 2011 թվականին Out ամսագիրը Քլեյթոնին ներառել է ԼԳԲՏ համայնքի հարյուր պարգևատրված ներկայացուցիչների ցանկում[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Morgan, Spencer (2008 թ․ օգոստոսի 26). «The Second Most Beautiful Girl in New York». New York Observer. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  2. «Jamie Clayton – Filmography». The New York Times. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  3. «17th Annual Out 100». Out. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  4. Harrison, Raef (2011 թ․ նոյեմբերի 11). «Catching Up With Jamie Clayton». Out. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  5. «TRANSform Me». VH1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  6. Anderson-Minshall, Diane (2011 թ․ նոյեմբերի 4). «Hung's Transgender Actress Just Wants Respect». The Advocate. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  7. Malkin, Marc (2011 թ․ նոյեմբերի 3). «Hung's New Transgender Actress: "It's All Really Good the More People See Us"». E!. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  8. Piepenburg, Erik (2010 թ․ դեկտեմբերի 12). «Helping Gay Actors Find Themselves Onstage». The New York Times. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  9. Piepenburg, Erik (2010 թ․ հոկտեմբերի 13). «A Transgender Voice». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  10. «17th Annual Out100». Out. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմի Քլեյթոն» հոդվածին։