Ջեյկոբ (անգլ.՝ Jacob), սկզբնական շրջանում Յակոբ (լատին․՝ Iacob), ABC հեռուստաալիքով հեռարձակվող Կորուսյալները արկածային հեռուստասերիալի երկրորդ կարգի դերասաններից մեկն է։ Այս առասպելական կերպարը բազմաթիվ անգամ հիշատակվել է մինչև էկրաններին հայտնվելը։ Ջեյկոբը կղզու պահապանն էր և փաստորեն ուրիշների առաջնորդը։ Նա երկար ժամանակ փնտրում էր իրեն փոխարինող, սակայն գտավ նրան միայն մահվանից հետո։ Ջեյկոբին սպանեց Բենը Ջեյկոբի իր եղբոր՝ Սև մարդու հրահանգով, ով այդ ժամանակ ընդունել էր մահացած Ջոն Լոքի կերպարանքը։ Ջեյկոբին մարմնավորում էր Մարկ Պելեգրինո[1][2][3]։

Ջեյկոբ
Առաջին սերիաՄիջադեպ
Վերջին սերիաՀանուն ինչի նրանք մահացան
Կենտրոնական սերիաներՄիջադեպ
Եթերաշրջան5, 6
Տարիքմոտ երկու հազար տարեկան
ԾագումԿղզի
ՄասնագիտությունԿղզու պահապան
ԴերասանՄարկ Պելեգրինո

Կերպարի կենսագրությունը խմբագրել

Ջեյկոբի և իր եղբոր՝ Սև մարդու մայրը Կլաուդիա անունով մի կին էր, ով կղզում էր հայտնվել նավաբեկության հետևանքով։ Ծննդաբերության ժամանակ նրան օգնում է մի այլ կին, որը երկար ժամանակ ապրել էր կղզում։ Երբ Կլաուդիան ծննդաբերում է անծանոթ կինը նրան սպանում է և ինքը մեծացնում երեխաներին։ Ջեյկոբը և իր եղբայրը իրենց խորթ մոր հետ կղզում ապրում էին սովորական կյանքով։ Իմանալով, որ կղզում այլ մարդիկ կան նրանք հացեր էին տալիս իրենց խորթ մորը մինչև այն պահը երբ նա երեխաներին տարավ քարանձավում գտնվող աղբյուրի՝ կղզու սրտի մոտ։ Մի անգամ Ջեյկոբի եղբայրը տեսնում է իր հարազատ մոր հոգին, որը նրան ասաց, որ իրեն սպանել է իրենց խորթ մայրը։ Եղբայրը գնաց մյուսների մոտ, իսկ Ջեյկոբը մնաց խորթ մոր մոտ։ Տարիներ անց խորթ մայրը ցանկանում է սպանել Ջեյկոբի եղբորը, ով մյուս մարդկանց հետ գտել էր կղզուց դուրս գալու ճանապարհը, սակայն Սև մարդն է սպանում խորթ մորը։ Ջեյկոբը որպես կղզու նոր պահապան հաղթեց եղբորը և նրան նետեց կղզու սիրտը կոչվող աղբյուրի մեջ, որի հետևանքով նա վերածվեց սև ծխի կերպարանքով հրեշի։ Այսպես սկսվեց նրանց թշնամանքը[4]։

Ջեյկոբը որոշ ժամանակ ապրում էր խրճիթում, որը կարծես թե շարժվում էր և տեսանելի էր ոչ բոլորի համար, սակայն որոշ ժամանակ անց սա հերքվեց և այդ պահից Ջեյկոբն ապրում էր Տաուրտ աստվածուհու արձանի (չնայած ենթադրվում է, որ նա ամեն դեպքում որոշ ժամանակ ապրել է խրճիթում)։ Մի քանի անգամ խրճիթում տարօրինակ մարդ է երևացել սակայն չի ապացուցվել, որ դա եղել է Ջեյկոբը։ Երբ կղզում է հայտնվում Ռիչարդ Ալպերտը Սև մարդը փորձում է նրան դարձնել իր օգնականը, սակայն Ռիչարդը նախընտրում է լինել Ջեյկոբի աջ ձեռքը[5]։ Անհայտ պատճառներով ոչ ոք երբեք չի շփվել Ջեյկոբի հետ (բացի Ռիչարդից), չնայած սրան նա համարվում էր Ուրիշների շրջանում գլխավոր հեղինակություն։ Բենը ասում էր թե խոսել է Ջեյկոբի հետ, սակայն հետագայում պարզվում է, որ դա սուտ է[6]։

Ջեյկոբը իրեն փոխարինող փնտրելու համար մեկ անգամ չէ, որ լքել է կղզին։ Նա կապ է ունեցել գրեթե բոլոր դերասանների հետ[7]:.

Կղզի վերադառնալով Ջեյկոբը սպանվում է իր եղբոր կողմից, ով ընդունել էր մահացած Լոքի և Բենի կերպարանքները[7]. После он несколько раз являлся к Хёрли как призрак — в виде себя взрослого и ещё ребёнка[8][9][10][11]. Его преемником в итоге стал Джек[11], а он в свою очередь отдал место Хёрли[12]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Марк Пеллегрино получил ключевую роль в сериале «Остаться в живых»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  2. «Марк Пеллегрино в Lost'е». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  3. «Kenton Duty Talks About His Part On 'Lost'». Media Blvd Magazine. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. «Across the Sea». Остаться в живых. Season 6. Սերիա 15. 11 мая 2010 года. ABC.
  5. «Ab Aeterno». Остаться в живых. Season 6. Սերիա 9. 23 марта 2010 года. ABC.
  6. «Следуй за лидером». Остаться в живых. Season 5. Սերիա 15. 6 мая 2009 года. ABC.
  7. 7,0 7,1 «Инцидент». Остаться в живых. Season 5. Սերիա 16–17. 13 мая 2009 года. ABC.
  8. «LA X». Остаться в живых. Season 6. Սերիա 1–2. 2 февраля 2010 года. ABC.
  9. «Lighthouse». Остаться в живых. Season 6. Սերիա 5. 23 февраля 2010 года. ABC.
  10. «Everybody Loves Hugo». Остаться в живых. Season 6. Սերիա 12. 13 апреля 2010 года. ABC.
  11. 11,0 11,1 «What They Died For». Остаться в живых. Season 6. Սերիա 16. 18 мая 2010 года. ABC.
  12. «The End». Остаться в живых. Season 6. Սերիա 17–18. 23 мая 2010 года. ABC.

Արտաքին հղումներ խմբագրել