Ջեմս Գրինվուդ (անգլ.՝ James Greenwood, ոչ վաղ քան 1830 և ոչ ուշ քան 1835, Լոնդոն, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 11, 1927(1927-08-11)[1][2][3][…], Catford, Լուիշեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), բրիտանացի գրող և լրագրող, «Փոքրիկ շրջմոլիկը» վեպի հեղինակը։

Ջեմս Գրինվուդ
Ծնվել էոչ վաղ քան 1830 և ոչ ուշ քան 1835
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էօգոստոսի 11, 1927(1927-08-11)[1][2][3][…]
Վախճանի վայրCatford, Լուիշեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Գրական անունAmateur Casual[3] և One of the Crowd[3]
Մասնագիտությունլրագրող և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Изображение автографа
 James Greenwood Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջեմս Գրինվուդը ծնվել է 1833 թվականին սովորական ծառայողի ընտանիքում։ Ապագա գրողն ուներ տասնմեկ եղբայր և քույր։ Երեք եղբայրները՝ Ֆրեդերիկը, Ջեմսը և Վոլտերը տպարանում գրելուց հետո սկսում են վարել ինքնուրույն կյանք։ Մի քանի տարի անց Ֆրեդերիկն ու Ջեմսը սկսում են համագործակցել թերթերի հետ, իսկ Վոլտերը հիվանդանում է տուբերկուլոզով և մահանում[4]։

Ֆրեդրիկն արդար ճանապարհով վերջապես հավաքում է գումար և դառնում մեծ թերթի խմբագիր։ Ջեմսը դառնում է գրող և լրագրող, ով գրում էր հրատապ թեմաներով։ Նա աշխատել է Pall Mall Gazette և Daily Telegraph թերթերում։ 19-րդ դարի 60-ական թվականներին Գրինվուդի անունը հայտնի դարձավ Անգլիայում, իր Լոնդոնի անտունների կացարանների մասին գրված չափածո ստեղծագործություններով։ Նրա ակնարկները տպագրվել են նաև այլ թերթերում և հասարակական լայն արձագանք ստացել։ Հոդվածներից մեկում նշվում է․ Գրինվուդի կողմից ներկայացված տեսարանը այնքանով էր սարսափելի, որ նա այդպիսի վատ պայմաններում անցկացրել է ընդամենը մեկ գիշեր, իսկ մեր հազարավոր անտուն հայրենակիցներն այդ նույն պայմաններում ստիպված են ապրել իրենց ամբողջ կյանքը։ Բացի այդ Գրինվուդը գրել է արվեստի ստեղծագործություններ։ 19-րդ դարի 50-ական թվականների վերջից մինչև 20-րդ դարի սկզբները նա հրատարակեց շուրջ 40 գրքեր։ 19-րդ դարի 60-ական թվականներին նա շատ սիրված էր նաև Ռուսաստանում։ Նրա վեպերը, պատմությունները և ակնարկները տպագրվել են թերթերում, ամսագրերում և առանձին հրատարակություններում։

Սկսած 70-ական թվականներից Գրինվուդը մամուլում հանդես է եկել ավելի հազվադեպ, սակայն նրա անունը չանհետացավ գրականությունից։ Նա մահացավ 90 տարեկանում՝ 1929 թվականին։

Աշխատանքներ խմբագրել

Գրինվուդի աշխատանքների զգալի մասը հումորային են, կյանքի և երիտասարդների մասին։ Բնութագրել է արևադարձային երկրների՝ հատկապես Աֆրիկայի բնույթը, բնիկների կյանքն ու բարքերը։ Այս թեմայով աշխատանքների շարքին է պատկանում «Ռոբին Դևիջերի արկածները», որը նման է Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոյի արկածները» վեպին։ Ստեղծագործությունների մեկ այլ խմբին պատկանում են կենդանիների մասին պատմվածքներն ու վիպակները։ Նա գրել է մի խումբ պատմվածքներ, ակնարկներ, վեպեր, վիպակներ, որոնցում նկարագրված է Լոնդոնի կեղտոտ բնակիչների՝ աղքատների, գործազուրկների, մանր արհեստավորների մասին։

Փոքրիկ շրջմոլիկը խմբագրել

Նոր սերնդի ընթերցողների համար Գրինվուդը դարձավ Փոքրիկ շրջմոլիկը գրքի հեղինակը։ Գիրքը մի հերոս տղայի մասին է, ով հայտնվել էր փողոցում։ Նա պետք է շուկայից գողանար ձեռքի տակ ընկած ապրանքը և վաճառեր։ Գիշերներն անցկացնում էր վագոններում, երբեմն քնում էր խոնավ հողի վրա։ Սակայն որոշ ժամանակ անց նրա կյանքում հայտնվում է մի բարի մարդ Ջենեթ անունով, ով օգնում է նրան դուրս գալ այդ իրավիճակից։

Փոքրիկ շրջմոլիկն առաջին անգամ տպագրվել է 1866 թվականին Լոնդոնում և 1964 թվականին թարգմանվել է հայերեն[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 James Greenwood
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  4. Гринвуд Дж. Маленький оборвыш. (The True History of a Little Ragamuffin).
  5. Փոքրիկ շրջմոլիկը

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Lib.Ru/Классика: Ջեմս Գրինվուդ։ Ընտրված գործեր».
  • Փոքրիկ շրջմոլիկը Արխիվացված 2020-07-09 Wayback Machine
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեմս Գրինվուդ» հոդվածին։