Ջեմմա Բաղդասարյան

քաղաքական գործիչ

Ջեմմա Սամվելի Բաղդասարյան (հուլիսի 23, 1956(1956-07-23), ք. Մարտունի, ԼՂԻՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։

Ջեմմա Բաղդասարյան
Ծնվել էհուլիսի 23, 1956(1956-07-23) (67 տարեկան)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն խմբագրել

  • 1974-1979 թթ. - սովորել և ավարտել է Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտը և ստացել մանկավարժի որակավորում «կենսաքիմիա» մասնագիտությամբ։
  • 2000 թ. - ավարտել է Ռուսաստանի մենեջմենթի ակադեմիայի Աշխատունակության փորձաքննության և աշխատանքի կազմակերպման ինստիտուտի բժշկա-սոցիալական վերականգնման բաժինը։
  • 2002-2005 թթ. - մասնակցել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի շարք դասընթացների։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1980-1982 թթ. - աշխատել է Երևանի Էլեկտրոմեքենաների ինստիտուտում՝ որպես առաջատար ինժեներ։
  • 1982-1992 թթ. - աշխատել է ՀԽՍՀ սոցիալական ապահովության մինիստրությունում որպես առաջատար մասնագետ, ապա՝ բաժնի պետ։
  • 1992-2009 թթ. - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ։
  • 2001 թվականից - Գերիների, պատանտների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ։
  • 2004-2008 թթ. - հաշմանդամների վերականգնման և նրանց հասարակություն ինտեգրման հարցերով Եվրոխորհրդի կոմիտեի փորձագետ։
  • 2008-2010 թթ. - հաշմանդամների վերականգնման և նրանց հասարակություն ինտեգրման հարցերով Եվրոխորհրդի կոմիտեի բյուրոյի անդամ։
  • 2008 թվականից - հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անդամ։
  • 2010 թվականից - Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանարության դեմ պայքարի հարցերով հանձնաժողովի անդամ։
  • 2010 թվականից - Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համար պատասխանատու բանակցային թիմի անդամ։
  • 2010 թվականից - հաշմանդամների վերականգնման և նրանց հասարակություն ինտեգրման հարցերով Եվրոխորհրդի կոմիտեի բյուրոյի փոխնախագահ։
  • 2009 թ. նոյեմբերի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ[1]։
  • 2012 թվականից - ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի անդամ։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ 2005 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

Ծանոթագրություններ խմբագրել