Ջելֆա

քաղաք Ջելֆա պրովինցիայում, Ալժիր

Ջելֆա (արաբالجلفة), քաղաք Ալժիրում, նույնանուն վիլայեթի և նույնանուն շրջանի կենտրոն։ Հիմնադրվել է 1852 թվականին ֆրանսիացի գաղութարարների կողմից։ Բնակչությունը՝ 170 000 մարդ (2005 թվականի մարդահամարով)[2]։ Քաղաքի սպասարկումն իրականացվում է օդանավակայանով, որը գտնվում է ծովի մակարդակից մոտավորապես 1200 մետր բարձրության վրա[3]։

Բնակավայր
Ջելֆա
ԵրկիրԱլժիր Ալժիր
Հիմնադրված է1852 թ.
Մակերես542,17 կմ²
ԲԾՄ1100 մետր
Բնակչություն265 833 մարդ (2008)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ17000
Ջելֆա (Ալժիր)##
Ջելֆա (Ալժիր)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Ջելֆա քաղաքը գտնվում է երկրի հյուսիսային մասում, լեռներում, ծովի մակարդակից 1138 մետր բարձրության վրա[2]։ Եղանակը չորային է։ Ջելֆայի շրջակայքում կան մի քանի աղի լճեր․ հարավում սկսվում է Սահարա անապատը[4]։

Քաղաքի պատմություն խմբագրել

Երկրորդից հինգերորդ դարերում ներկայիս Ջելֆայի տարածքը գտնվել է Հռոմեական Կայսրության տարածքում։ 707 թվականին այստեղ հայտնվել են արաբական զավթիչները, որոնք տեղի քոչվոր բնակչությանը կրոնափոխել են իսլամական կրոնի[5]։

Վերջին հարյուրամյակների ընթացքում այս տարածքը եղել է տարբեր արաբական պետությունների կազմում, մինչև 1547 թվականին զավթվել է Օսմանյան Կայսրության կողմից։ Թուրքերը Ալժիրը պահել են իրենց ձեռքում ընդհուպ մինչև 1830-ական թվականները, երբ այդ հողերի համար սկսել է պայքարել Ֆրանսիան[5]։ Այժմյան Ջելֆիի շրջանը Ֆրանսիայի տիրապետության կազմում է եղել մինչև 1837 թվականը[6]։

1852 թվականին ֆրանսիացիների կողմից հիմնադրվել է Ջելֆա քաղաքը՝ որպես ռազմական ֆորտ։ Քաղաքն աստիճանաբար զարգացել է․ 1856 թվականին այստեղ կառուցվել է առաջին եկեղեցին, վեց տարի անց քաղաքը հեռագրական ծառայություն է ունեցել։

1861 թվականին Նապոլեոն III-ն իր հրամանով պաշտոնապես ամրագրել է քաղաքի գոյությունը[6]։ 1877 թվականին քաղաքում մզկիթ է կառուցվել։ 1919 թվականին կառուցվել է ևս մեկը։

Դեռևս 1854 թվականին քաղաքում անցկացվել է խողովակաշար, որով ապահովվել է Ջելֆայի ջրամատակարարումը։ 1889 թվականին կառուցվել է մեկ խողովակաշար ևս։ Երրորդը կառուցվել է 1907 թվականին[6]։

20-րդ դարի սկզբին քաղաքի բնակչությունը կազմել է 2016 մարդ։ 1921 թվականին Ջելֆան երկաթգծով կապվել է Բլիդա քաղաքին, որի շինարարությունը սկսվել էր 1891 թվականին։

1954-1962 թվականներին քաղաքը մասնակցել է Ալժիրի անկախության համար մղվող պարտիզանական պատերազմին[6]։

Քաղաքի բնակչություն խմբագրել

Քաղաքի հիմնական բնակչությունը կազմում է սեմական մուսուլմանական ուլեդ-նաիլ (ֆր․Ouled Naïl) ժողովուրդը։

Կլիմա խմբագրել

Ջելֆայի կլիմա[7]
Ցուցանիշ
°C
Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստ․ Սեպտ․ Հոկտ․ Նոյ․ Դեկտ․ Տարեկան
Միջին առավելագույն 9,8 11,4 14,1 18,1 23,1 29,3 33,7 32,6 27,5 20,4 14,4 10,8 20,4
Միջին ջերմաստիճան 5,0 6,4 8,3 11,9 16,3 22,0 25,7 24,9 20,4 14,3 9,1 5,9 14,1
Միջին նվազագույն 0,1 1,4 2,3 5,7 9,5 14,7 17,6 17,1 13,2 8,2 3,8 1,0 7,8
Տեղումների
մակարդակ, մմ
33,4 32,4 38,1 30,8 36,1 29,7 9,4 18,6 25,7 25,1 37,2 30,9 347,4

Քաղաքի տեսարժան վայրեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Djelfa (Djelfa, Djelfa, Algeria) - Population Statistics, Charts, Map, Location, Weather and Web Information
  2. 2,0 2,1 «Djelfa» (անգլերեն). LookLex Encyclopaedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
  3. «Djelfa (El Djelfa) Airport» (անգլերեն). WorldAirCraftSearch.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
  4. «Djelfa» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
  5. 5,0 5,1 «Djelfa» (ֆրանսերեն). Djelfa.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Djelfa» (ֆրանսերեն). Djelfa.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
  7. Աղբյուր:World Climate Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Hong Kong Observatory Արխիվացված 2019-10-23 Wayback Machine պաշտոնական կայքում

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջելֆա» հոդվածին։