Ջելի Ռոլ Մորթոն (անգլ.՝ Jelly Roll Morton, հոկտեմբերի 20, 1890(1890-10-20)[1][2][3], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4][5][6][…] - հուլիսի 10, 1941(1941-07-10)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ջազմեն, դաշնակահար, երգիչ, երգահան, նվագախմբի ղեկավար։ Եղել է ավանդական ջազի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը։

Ջելի Ռոլ Մորթոն
Ի ծնե անունանգլ.՝ Ferdinand Joseph LaMothe
Նաև հայտնի է որպեսJelly Roll Morton
Ծնվել էհոկտեմբերի 20, 1890(1890-10-20)[1][2][3]
Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4][5][6][…]
Երկիր ԱՄՆ
Մահացել էհուլիսի 10, 1941(1941-07-10)[1][2][3] (50 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանCalvary Cemetery[7]
Ժանրերջազ և ռեգթայմ
Մասնագիտությունjazz pianist, բենդ-լիդեր, կոմպոզիտոր և դիրիժոր
Գործիքներդաշնամուր
ԼեյբլVocalion
Պարգևներ
 Jelly Roll Morton Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1890-ական թվականների սկզբին սովորել է նվագել կիթառ և դաշնամուր։ 1902 թվականից Նոր Օռլեանի զվարճանքի հաստատություններում հանդես է եկել որպես դաշնակահար, իսկ 1904 թվականից սկսած՝ մի շարք շրջագայություններ է կատարել ԱՄՆ-ում։ 1917 թվականից մինչև 1922 թվականը հյուրախաղերով հանդես է եկել Կալիֆոռնիայում և Կանադայում։ 1922 թվականին առաջին անգամ իր կատարումը մեխանիկական դաշնամուրի համար ձայնագրել է հոլովակի վրա, իսկ 1923 թվականին՝ ձայնապնակի վրա։ 1926 թվականից մինչև 1929 թվականը ղեկավարել է «Red Hot Peppers» անսամբլը, որի կազմում տարբեր ժամանակներում նվագել են Ժ.Միտչելը,Կիդ Օրին, Դոդս եղբայրները և դասական ջազային ոճի այլ հայտնի երաժիշտներ։ Բացի այդ, այս շրջանում Ջելի Մորթոն պարբերաբար ելույթներ է ունեցել տրիոյի կամ կվարտետի հետ։ 1938 թվականից մինչև 1939 թվականը ղեկավարել է «New Orleans Jazzmen» ռիվայվլ նվագախումբը։ Բազմիցս մենահամերգներ է ունեցել։

Ջելի Ռոլ Մորթոնի նվագի ոճն իր մեջ ներառել է ռեգթայմի, բլյուզի, իսպանական և կրեոլական ֆոլկլորի տարրեր՝ իրեն բնորոշ անհատական առանձնահատկություններով հանդերձ։ Նրա արվեստը մեծ ազդեցություն է ունեցել ինչպես վաղ ջազի զարգացման, այնպես էլ չիկագոյան ջազային և սվինգ ոճերի երաժիշտների վրա։

Մահացել է ասթմայից 1941 թվականի հուլիսի տասին։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ա.Բարիկոյի «1900» պատմվածքում և իտալացի ռեժիսոր Ջուզեպե Տորնատորեի կողմից էկրանավորված «Լեգենդ դաշնակահարի մասին» ֆիլմում տեղի է ունենում այպես կոչված «երաժշտական դուել» գլխավոր հերոսի և Ջելի Ռոլ Մորթոնի միջև. ֆիլմում Մորթոնի դերը կատարել է Կլարենս Ուիլյամսը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջելի Ռոլ Մորթոն» հոդվածին։