Ջեբ Բուշ
Ջոն Էլիս (Ջեբ) Բուշ (անգլ.՝ John Ellis "Jeb" Bush, փետրվարի 11, 1953[2][3][4][…], Միդլենդ, Տեխաս, ԱՄՆ[5][1])՝ ամերիկացի քաղաքագետ, հանրապետական, Ֆլորիդայի 43-րդ նահանգապետը։
Ջոն Էլիս Բուշ Jeb Bush | |
1999 թվականի հունվարի 5 - 2007 թվականի հունվարի 2 | |
---|---|
Նախորդող | Բադդի Միքքեյ |
Հաջորդող | Չարլի Քրիստ |
Կուսակցություն՝ | Հանրապետական |
Կրթություն՝ | Օսթինի տեխասյան համալսարան, Ֆիլիպսի ակադեմիա և Քինկեյդ դպրպց |
Գիտական աստիճան՝ | Բակալավր |
Մասնագիտություն՝ | բանկիր, քաղաքական գործիչ, անշարժ գույքի դեվելոփեր, կազմող, գրող, գործարար և Նահանգապետ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | փետրվարի 11, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Տեխաս |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Իսպանիա |
Ի ծնե անուն | անգլ.՝ John Ellis Bush |
Հայր | Ջորջ Բուշ |
Մայր | Բարբարա Բուշ |
Ամուսին | Կոլումբա Բուշ |
Զավակներ | George P. Bush?[1], Noelle Bush? և John Bush, Jr.? |
Կայք՝ | jeb2016.com |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Նա ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշի (1924-2018) և Բարբարա Բուշի (1925-2018) որդին է, ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Ուոքեր Բուշի փոքր եղբայրը։
Կենսագրություն
խմբագրելՋեբ Բուշը ծնվել է Տեխաս նահանգի Միդլենդ քաղաքում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Հյուստոն, երբ նա վեց տարեկան էր[6]։ Ջեբ մականունը կազմվել է նրա անվան և ազգանվան առաջին տառերով՝ Ջոն Էլիս Բուշ։
Մինչ քաղաքական կարիերան՝ նա ղեկավարել է ընտանեկան բիզնեսը Տեխասում։ 1998 թվականին ընտրվել է Ֆլորիդայի նահանգապետ, երկրորդ անգամ վերընտրվել է 2002 թվականին։ Նահանգապետի լիազորությունների ավարտից հետո ընդգրկվել է Tenet Healthcare առողջապահական հիմնադրամի տնօրենների խորհրդում։ Հետագայում ընդգրկվել է Lehman Brothers բանկի ղեկավարության կազմում։
Ջեբ Բուշը հիմնել է ներդրումային ընկերություն, որի գրասենյակը գտնվում է Ֆլորիդայի Կորալ Գեյբլս քաղաքում։ Ջեբ Բուշի Britton Hill Holdings LLC անունով ընկերությունը (մասնավոր ներդրման ֆոնդ) օգտագործել է չինական կոնգլոմերատի օգնությունը՝ Ստեմֆորդի (Կոննեկտիկուտ) տրանսպորտային ստարտափում մասնաբաժին ձեռք բերելու նպատակով՝ ձգտելով շահույթ ստանալ Ասիայում՝ ամերիկյան թերթաքարային նավթի և գազի աճող պահանջարկից։
2014 թվականին ամերիկյան ԶԼՄ-ներում նա հաճախ էր հիշատակվում որպես 2016 թվականի նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածու[7][8]։ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին Բուշը հայտարարեց ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին՝ հրաժարվելով քաղաքական, հասարակական և առևտրային կազմակերպություններում ղեկավար պաշտոններից[9]։ 2015 թվականի փետրվարի 10-ին, նախագահական այդ մրցարշավի ժամանակ, Բուշն իր կայքում տեղադրեց Ֆլորիդայի նահանգապետ եղած ժամանակ՝ ութ տարվա ընթացքում իր ընտրողների հետ ունեցած նամակագրությունը։ Դրա հետ միասին հասանելի էին դարձել նրա զրուցակիցների անունները, ծննդյան ամսաթվերը և սոցիալական ապահովության համարները։ Այն բանից հետո, երբ հասարակությունը ահազանգեց, 2015 թվականի փետրվարի 12-ին գրեթե բոլոր նամակները, բացառությամբ մի քանի հարյուրի, հեռացվեցին կայքից[10]։ 2016 թվականի փետրվարի 21-ին նա դուրս եկավ մրցապայքարից[11]։
Անձնական կյանք
խմբագրել1974 թվականին ամուսնացել է Մեքսիկայի քաղաքացի Կոլումբա Գառնիկա Գալոյի հետ (ծնվ. 1953 թ.), ով այդ ժամանակ անգլերեն չէր խոսում։ Կոլումբան ԱՄՆ-ի քաղաքացի դարձավ 1979 թվականին։ Բուշը տիրապետում է իսպաներենին։
1995 թվականին Բուշը ավետարանչական եկեղեցուց տեղափոխվել է կաթոլիկ եկեղեցի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ GeneaStar
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ 5,0 5,1 http://www.bloomberg.com/news/2013-04-12/midland-counts-on-53-story-tower-as-oil-again-buoys-texas.html
- ↑ «Florida Governor Jeb Bush».
- ↑ Two reasons why Democrats should fear a Jeb Bush 2016 presidential run | Fox News
- ↑ George W. Bush Says Jeb Bush 2016 Presidential Run Is ‘A Toss-Up’
- ↑ Эхо Москвы: Потенциальный кандидат в президенты США Джеб Буш отказывается от руководящих постов в политических, общественных и коммерческих организациях
- ↑ Корреспондент: Брат Буша выложил в сеть личные данные 12 тысяч избирателей
- ↑ Jeb Bush Drops Out of Presidential Race