Ջասպեր պինգվինը։ Ճանապարհորդություն դեպի աշխարհի ծայրը
Ջասպեր պինգվինը։ Ճանապարհորդություն դեպի աշխարհի ծայրը (գերմ.՝ Jasper und das Limonadenkomplott, անգլ.՝ Jasper: Journey to the End of the World), 2008 թվականին նկարահանված լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, ստեղծվել է «Toons'N'Tales» ստուդիայում։ Գերմանիայում պրեմիերան կայացել է 2008 թվականի հոկտեմբերի 2-ին։
Ջասպեր պինգվինը։ Ճանապարհորդություն դեպի աշխարհի ծայրը գերմ.՝ Jasper und das Limonadenkomplott | |
---|---|
Տեսակ | լիամետրաժ մուլտֆիլմ |
Ժանր | մանկական ֆիլմ, ֆիլմ-հեքիաթ և հեքիաթ |
Ռեժիսոր | Eckart Fingberg?[1] և Kay Delventhal?[1] |
Սցենարիստ | John Chambers? և Eckart Fingberg? |
Խմբագիր | Reiko Pfeiffer? |
Երկիր | Գերմանիա և Ֆրանսիա[2] |
Թվական | հոկտեմբերի 2, 2008 և օգոստոսի 13, 2009[3] |
Բյուջե | 8 000 000 € |
Սյուժե խմբագրել
Երիտասարդ Ջասպերն ապրում էր Հարավային բևեռում. դա իր ծննդավայրն էր, նրա ծնողների և ընկերների տունը։ Բայց մուլտֆիլմի հերոսը չէր կարողանում նստել իր տեղում, քանի որ նրան միշտ ձգում էր իր երազանքը, իսկ նրա երազանքը էր գնալ հեռավոր և իրեն անհայտ երկրները։ Բոլորը նրան ծաղրում էին, բայց, չնայած դրան պինգվինը հավատում էր, որ իր երազանքը կկատարվի։
Եվ մի անգամ ճակատագիրը տալիս է նրան այդ հնարավորությունը։ նա ծանոթանում է թութակ Կակապոյի հետ, որը ապրում էր հարավային կողմերում, և Ջասպերը որոշում է գնալ և տեսնել իրեն անծանոթ աշխարհը։ Իր եղբայր Ջունիորի հետ միասին նրանք հայտնվում են նավի վրա, որտեղ, ինչպես շուտով պարզվում է, ղեկավարում է չար բժիշկ Բլոկը, որը մեծ սիրում էր փորձություններ անել` հանուն հարստություն և զորություն ստանալու։ Կապիտանի դստեր` Էմմայի հետ միասին հերոսները կարողանում են հաղթել չար բժիշկին, և Ջասպերը կարողանում է ցույց տալ մյուսներին, թե ինչպիսին է իրականում աշխարհը։
Նկարահանող խումբ խմբագրել
- Ռեժիսորներ` Էկարտ Ֆինգբերգ, Քեյ Դելվենդալ
- Պրոդյուսերներ` Սունիտա Սթրաք, Մարկ Դրամի, Ռոշ Լեներ
- Սցենարի հեղինակ` Ջոն Չեմբերս, Էրակտ Ֆինգբերգ, Մայքլ Մադել, Մարտին Կուադեն
- Դերերը հնչյունավորել են` Մալտե Արկոնա, Ռուֆուս Բեկ
- Կոմպոզիտոր` Ֆլորիան Տեսլոֆ
Գրախոսականներ խմբագրել
- Olivier Bachelard. A l'aventure! abusdecine.com
- Bianka Piringer. Jasper und das Limonadenkomplott. cinefacts.de
- Renee Schonfeld. Jasper: Journey to the End of the World. commonsensemedia.org
- Katharina Gärtner. Ein kleiner Pinguin entdeckt die große Welt. Filmreporter.de
- Joachim Kurz. Kleiner Pinguin, ganz groß. kino-zeit.de
- Eckart Fingberg. JASPER UND DAS LIMONADENKOMPLOTT. moviemaze.de
- Nicolas Gilson. Jasper, Pingouin Explorateur. ungrandmoment.be, 09/02/2010.