Ջանմարկո Ֆեռարի

իտալացի ֆուտբոլիստ

Ջանմարկո Ֆեռարի (իտալ.՝ Gian Marco Ferrari, փետրվարի 15, 1992(1992-02-15)[1] կամ մայիսի 15, 1992(1992-05-15), Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սասուոլոյի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Ջանմարկո Ֆեռարի
Gian Marco Ferrari
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 15, 1992(1992-02-15)[1] (32 տարեկան) կամ մայիսի 15, 1992(1992-05-15) (31 տարեկան)
Ծննդավայր Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Հասակ 189 սմ
Քաշ 82 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սասուոլո
Համար 31
Պատանեկան կարիերա
2000-2009 Իտալիա Պարմա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2013 Իտալիա Պարմա 0 (0)
2009-2010   Իտալիա Մոնտիչելի Տերմե 10 (1)
2010-2011   Իտալիա Կրոչատի Նոչետո 0 (0)
2011   Իտալիա Ֆյորենցուոլա 15 (0)
2011-2013   Իտալիա Ռենատե 30 (1)
2013-2014 Իտալիա Գուբիո 30 (2)
2014-2015 Իտալիա Պարմա 0 (0)
2014-2015   Իտալիա Կրոտոնե 32 (0)
2015-2016 Իտալիա Կրոտոնե 41 (1)
2016-ներկա Իտալիա Սասուոլո 3 (1)
2016-2017   Իտալիա Կրոտոնե 37 (3)
2017-2018   Իտալիա Սամպդորիա 30 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 12-ի, 2018:

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Ֆեռարին Պարմայի ակադեմիայի սան է։ 2009-ից 2013 թվականներին նա վարձավճարով հանդես է եկել տարբեր թիմերի կազմում[3]։ 2013 թվականի հուլիսի 3-ին Ֆեռարին 300․000 եվրոյի դիմաց համատեղ սեփականության գործարքով միացավ Գուբիոյին։ Իր դեբյուտը Սերիա C-ում նշեց սեպտեմբերի 8-ին՝ Պերուջայի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 20-ին՝ Լեչեի դեմ խաղում[5]։ Գուբիոյի կազմում իտալացին անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ 2014 թվականի հունիսին Պարման 200․000 եվրոյի դիմաց հետ գնեց Ֆեռարիի տրանսֆերը[6][7]։

Կրոտոնե խմբագրել

2014 թվականի հուլիսի 3-ին Ֆեռարին վարձավճարով միացավ Կրոտոնեին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 17-ին՝ Իտալիայի գավաթի Կազերտանայի դեմ խաղում[8]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց սեպտեմբերի 6-ին՝ փոխարինման մտնելով Լատինայի դեմ խաղում[9]։ 2015 թվականի հունիսին Ֆեռարին լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Կրոտոնե։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի մարտի 20-ին՝ Պեսկարայի դեմ խաղում[10]։ 2015-16 մրցաշրջանում Ֆեռարին անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Սասուոլո խմբագրել

2016 թվականի օգոստոսի 31-ին Ֆեռարին 5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Սասուոլո, ինչից հետո վարձավճարով վերադարձավ Կրոտոնե[11][12]։ Դեկտեմբերի 10-ին նա գոլի հեղինակ դարձավ Պեսկարայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[13]։ 2017 թվականի հունվարի 22-ին իտալացին գոլ խփեց Ջենոայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[14]։ 2016-17 մրցաշրջանում Ֆեռարին Կրոտոնեի կազմում անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[15]։

2017 թվականի օգոստոսի 4-ին Ֆեռարին 1 տարվա վարձավճարով միացավ Սամպդորիային[16][17]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ փոխարինման մտնելով Իտալիայի գավաթի Ֆոջայի դեմ խաղում[18]։ Առաջին հանդիպումը Սամպդորիայի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 24-ին՝ Միլանի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 21-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[20]։ Նոյեմբերի 19-ին իտալացին գոլ խփեց Յուվենտուսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[21]։ Սամպդորիայի կազմում Ֆեռարին անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[22]։

2018-19 մրցաշրջանում Ֆեռարին վերադարձավ Սասուոլո, թեև նրանով հետաքրքրված էին Վեստ Հեմ Յունայթեդը[23][24], Էվերտոնը[25][26], Նյուքասլ Յունայթեդը[27][28][29], Ֆուլհեմը[30][31], Սևիլյան[32], Ռեալ Բետիսը[33], Պորտուն[34][35], Սամպդորիան[36], Տորինոն[37][38], Մոնակոն[39][40] և Օլիմպիկ Մարսելը[41][42][43]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2018 թվականի օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Տերնանայի դեմ խաղում[44]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 2-ին՝ Ջենոայի դեմ խաղում[45]։

Միջազգային կարիերա խմբագրել

Իտալիայի ազգային հավաքական Ֆեռարին առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մարտին՝ Արգենտինայի և Անգլիայի դեմ խաղերի համար[46][47][48], սակայն այս խաղերում խաղադաշտ դուրս չեկավ[49][50]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ[51]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գուբիո 2013–14 Սերիա C 30 2 0 0 30 2
Կրոտոնե 2014–15 Սերիա B 32 0 1 0 33 0
2015–164 41 1 3 0 44 1
2016–17 Սերիա A 37 3 0 0 37 3
Ընդհանուր 110 4 4 0 0 0 0 0 114 4
Սամպդորիա 2017–18 Սերիա A 30 2 1 0 31 2
Սասուոլո 2018–19 3 1 1 0 4 1
Կարիերայի ընդհանուր 173 9 6 0 0 0 0 0 179 9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Italy - G. Ferrari - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. «UFFICIALE: Parma, partono in 5 - Sportsbook24». 2012 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. «AC Perugia Calcio - AS Gubbio 1910, Sep 8, 2013 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. «US Lecce - AS Gubbio 1910, Oct 20, 2013 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. Parma FC SpA bilancio (financial report and accounts) on 30 June 2014, PDF purchased from Italian CCIAA (in Italian)
  7. AS Gubbio 1910 S.rl. bilancio (financial report and accounts) on 30 June 2014, PDF purchased from Italian C.C.I.A.A. (in Italian)
  8. «FC Crotone - Casertana FC, Aug 17, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  9. «Latina Calcio 1932 - FC Crotone, Sep 6, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. «FC Crotone - Delfino Pescara 1936, Mar 20, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  11. «Sassuolo To Keep Gian Marco Ferrari On Loan At Crotone For The Season | IFD». www.italianfootballdaily.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  12. «CALCIOMERCATO: le operazioni del Sassuolo. Arriva anche Ricci». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  13. «FC Crotone - Delfino Pescara 1936, Dec 10, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  14. «Genoa CFC - FC Crotone, Jan 22, 2017 - Serie A - Spielbericht» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  15. «Gianmarco Ferrari | Football Stats | Sassuolo | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  16. «Ferrari signs for Sampdoria. First training session today - U.C. Sampdoria». U.C. Sampdoria (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  17. «OFFICIAL - Sampdoria sign FERRARI and RAMIREZ». GhanaSoccernet. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  18. «UC Sampdoria - Foggia Calcio, Aug 12, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  19. «UC Sampdoria - AC Milan, Sep 24, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  20. «UC Sampdoria - FC Crotone, Oct 21, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  21. «UC Sampdoria - Juventus FC, Nov 19, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  22. «Gianmarco Ferrari | Football Stats | Sassuolo | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  23. «West Ham enter the race to sign Italian defender». Read West Ham (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  24. «West Ham boss Manuel Pellegrini interested in Sassuolo ace Gian Marco Ferrari». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  25. «West Ham and Everton rivals in race to sign Italian defender». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  26. Owen, Danny. «Report: Everton and West Ham interested in Gian Marco Ferrari». Here Is The City (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  27. «Newcastle eyeing up a move for Sassuolo defender Gian Marco Ferrari | Sportslens». Sportslens.com (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 1. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  28. «Sassuolo defender Gian Marco Ferrari wanted by Newcastle United | FootballExtras.net». www.footballextras.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  29. Butcher, Will. «Report: Newcastle to rival promoted side for Italian defender Ferrari». Here Is The City (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  30. «Sassuolo defender Gian Marco Ferrari wanted by Newcastle, Fulham - Tribal Football». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  31. Ullal, Naveen (2018 թ․ մայիսի 31). «Newcastle, Fulham target 26-year-old Serie A defender, club asks for discount - Sport Witness». Sport Witness (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  32. «Seville derby for Gianmarco Ferrari | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  33. deportivo, Estadio. «"Sevilla y Betis quisieron a Ferrari"». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  34. Group, Global Media (2018 թ․ հուլիսի 30). «Em Itália apontam Gianmarco Ferrari ao FC Porto e com o alegado valor da proposta». O Jogo (եվրոպական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  35. Group, Global Media (2018 թ․ հուլիսի 30). «Italianos apontam Gianmarco Ferrari ao FC Porto». DN (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  36. «Calciomercato Sassuolo: Gian Marco Ferrari resta alla Sampdoria o torna nel Distretto? | Canale Sassuolo». www.canalesassuolo.it (իտալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  37. «Calciomercato Torino, in difesa rispunta Gian Marco Ferrari - Toro News». Toro News (իտալերեն). 2018 թ․ հունիսի 13. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  38. «Il Sassuolo offre Gian Marco Ferrari al Torino » Noi Granata». Noi Granata (իտալերեն). 2018 թ․ հունիսի 12. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.(չաշխատող հղում)
  39. «AS Monaco considering Gian Marco Ferrari offer | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  40. «Newcastle and Fulham interested in Italian defender Gian Marco Ferrari but face competition from Sevilla and Monaco». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 1. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  41. «Marseille & West Ham interested in Sassuolo centre back Gian Marco Ferrari | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  42. «West Ham and Marseille Showing Interest In Gian Marco Ferrari». Inside Futbol (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 21. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  43. «OM Transfert – Combien ça coûterait de recruter Gian Marco Ferrari (Sassuolo) ?». Sportune (ֆրանսերեն). 2018 թ․ հունիսի 23. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  44. «US Sassuolo - Ternana Unicusano Calcio, Aug 12, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  45. «US Sassuolo - Genoa CFC, Sep 2, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  46. «Ferrari gets Italy call-up for games against Argentina and England - U.C. Sampdoria». U.C. Sampdoria (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մարտի 17. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  47. «Italy squad for Argentina and England | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  48. «OFFICIAL: Italy Squad Announced for Argentina and England friendlies | IFD». www.italianfootballdaily.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  49. «Argentina - Italy, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  50. «England - Italy, Mar 27, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  51. «Gianmarco Ferrari». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել