Ջանլուկա Մանչինի
Ջանլուկա Մանչինի (իտալ.՝ Gianluca Mancini, ապրիլի 17, 1996[1], Պոնտեդերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ատալանտայից վարձավճարով հանդես է գալիս Ռոմայի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 17, 1996[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Պոնտեդերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա | ||
Հասակ | 190 սմ | ||
Քաշ | 77 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() (վարձավճարով Ատալանտայից) | ||
Համար | 23 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2015 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2016 |
![]() | 0 | (0) |
2015-2016 |
→ ![]() | 12 | (0) |
2016-2017 |
![]() | 5 | (0) |
2017-ներկա |
![]() | 41 | (6) |
2017 |
→ ![]() | 8 | (1) |
2019-ներկա |
→ ![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2017-2019 |
![]() | 13 | (0) |
2019-ներկա |
![]() | 2 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա խմբագրել
Պերուջա խմբագրել
Մանչինին Ֆիորենտինայի ակադեմիայի սան է[3][4]։ 2015 թվականի հուլիսի 10-ին նա 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Պերուջա[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Մանչինին նշեց օգոստոսի 9-ին՝ Իտալիայի գավաթի Ռեջանայի դեմ խաղում[6]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց սեպտեմբերի 11-ին՝ Պեսկարայի դեմ խաղում[7]։ Վարձավճարի ընթացքում Մանչինին անցկացրեց 14 հանդիպում, ինչից հետո 2016 թվականի օգոստոսի 1-ին լրիվ տրանսֆերով միացավ Պերուջային[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2017 թվականի ապրիլի 29-ին՝ Պրո Վերչելիի դեմ խաղում[9]։ Պերուջայի առաջին թիմի կազմում Մանչինին անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Ատալանտա խմբագրել
2017 թվականի հունվարի 12-ին Մանչինին 200․000 եվրոյով տեղափոխվեց Ատալանտա, ինչից հետո մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Պերուջա[10][11]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց սեպտեմբերի 24-ին՝ փոխարինելով Ռաֆայել Տոլոյին Ֆիորենտինայի դեմ խաղում[12]։ Առաջին գոլը Ատալանտայի կազմում խփեց 2018 թվականի փետրվարի 4-ին՝ Կիևոյի դեմ խաղում[13]։ Մարտի 14-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Յուվենտուսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 79-րդ րոպեին[14]։ Իր առաջին մրցաշրջանում Մանչինին անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[15]։
Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություննեում Մանչինին անցկացրեց 2018 թվականի հուլիսի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Սարաևոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[16][17]։ Հոկտեմբերի 27-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարմայի դեմ խաղում[18]։ Նոյեմբերի 4-ին նա գոլ խփեց Բոլոնյայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[19]։ Ատալանտայի կազմում Մանչինին անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[20]։
Ռոմա խմբագրել
2019 թվականի հուլիսի 17-ին Մանչինին վարձավճարով միացավ Ռոմային[21][22]՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[23][24][25]։
Միջազգային կարիերա խմբագրել
Մանչինին ներկայացրել է Իտալիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում[26]։ 2019 թվականի հունիսին նա մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[27][28][29]՝ անցկացնելով 3 հանդիպում[30], սակայն Իտալիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից[31][32]։
Իտալիայի ազգային հավաքական Մանչինին առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի նոյեմբերի 16-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Միացյալ Նահանգների դեմ ընկերական խաղերի համար[33][34][35], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[36][37]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2019 թվականի մարտի 26-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լիխտենշտայնի դեմ խաղում[38][39][40]։
Կարիերայի վիճակագրություն խմբագրել
Ակումբային վիճակագրություն խմբագրել
2019 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ[41]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պերուջա | 2015–16 | Սերիա B | 12 | 0 | 2 | 0 | — | — | 14 | 0 | ||
2016–17 | 13 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 16 | 1 | ||||
Ընդհանուր | 25 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 30 | 1 | ||
Ատալանտա | 2017–18 | Սերիա A | 11 | 1 | 2 | 0 | 0 | 0 | — | 13 | 1 | |
2018–19 | 30 | 5 | 2 | 0 | 3 | 1 | 35 | 6 | ||||
Ընդհանուր | 41 | 6 | 4 | 0 | 3 | 1 | 0 | 0 | 48 | 7 | ||
Ռոմա | 2019–20 | Սերիա A | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 66 | 7 | 7 | 0 | 3 | 1 | 2 | 0 | 78 | 8 |
Միջազգային վիճակագրություն խմբագրել
2019 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ[41]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2019 | 2 | 0 |
Ընդհանուր | 2 | 0 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Italy - G. Mancini - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-25
- ↑ «Gianluca Mancini scout report»։ soccersouls.com (en-US)։ 2018-11-18։ Վերցված է 2019-08-17
- ↑ Byard Amy։ «Who is this pacy defensive powerhouse on Arsenal’s radar? All you need to know» (en-GB)։ Վերցված է 2019-08-17
- ↑ «Le prime parole del nuovo grifone Gianluca Mancini "L'emozione di arrivare a Perugia è forte!"»։ Վերցված է 2018-11-25
- ↑ «AC Perugia Calcio - Reggio Audace FC, Aug 9, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-25
- ↑ «Delfino Pescara 1936 - AC Perugia Calcio, Sep 11, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-25
- ↑ «ViolaChannel - MANCINI AL PERUGIA»։ it.violachannel.tv (իտալերեն)։ Վերցված է 2018-11-25
- ↑ «FC Pro Vercelli 1892 - AC Perugia Calcio, Apr 29, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-25
- ↑ «Mercato: preso Mancini a titolo definitivo»։ www.atalanta.it։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-07-ին։ Վերցված է 2018-11-25
- ↑ «Atalanta, dal Perugia arriva Mancini. Sarà l'erede di Caldara?»։ La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն)։ Վերցված է 2018-11-25
- ↑ «ACF Fiorentina - Atalanta BC, Sep 24, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-25
- ↑ «Atalanta BC - Chievo Verona, Feb 4, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-25
- ↑ «Juventus FC - Atalanta BC, Mar 14, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-25
- ↑ «Gianluca Mancini | Football Stats | Atalanta | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-25
- ↑ «Atalanta BC - FK Sarajevo, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26
- ↑ UEFA.com։ «UEFA Europa League - Atalanta-Sarajevo»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-26
- ↑ «Atalanta BC - Parma Calcio 1913, Oct 27, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-25
- ↑ «Bologna FC 1909 - Atalanta BC, Nov 4, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-25
- ↑ «Official: Gianluca Mancini joins Roma from Atalanta |» (en-US)։ 2019-07-17։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-07-ին։ Վերցված է 2019-08-17
- ↑ «AS Roma sign defender Gianluca Mancini from Atalanta»։ Reuters (անգլերեն)։ 2019-07-17։ Վերցված է 2019-08-17
- ↑ «AS Roma sign defender Gianluca Mancini from Atalanta»։ Eurosport։ 2019-07-17։ Վերցված է 2019-08-17
- ↑ «Mancini completes Roma move»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17
- ↑ «Official | Roma sign Gianluca Mancini from Atalanta | Get Italian Football News»։ www.getfootballnewsitaly.com։ Վերցված է 2019-08-17
- ↑ «OFFICIAL: Mancini joins Roma, the figures and details revealed»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17
- ↑ Calvin (2019-01-06)։ «Scouting Profile of Atalanta’s Gianluca Mancini, targeted by Everton, Arsenal and Dortmund»։ Royal Blue Mersey։ Վերցված է 2019-08-17
- ↑ «Italy squad for U21 Euros | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-08-14
- ↑ «Euro Under-21s: Moise Kean to Luka Jovic, Italy to England - a complete guide | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-14
- ↑ «Parte l’avventura europea: Di Biagio ufficializza la lista dei 23 Azzurrini»։ www.figc.it։ Վերցված է 2019-08-17
- ↑ UEFA.com։ «Italy - U21 EURO - Squad»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-14
- ↑ «Italy out of U21 Euros | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-08-17
- ↑ «France, Romania into semis at Euro U21 championships, hosts Italy out»։ France 24 (անգլերեն)։ 2019-06-24։ Վերցված է 2019-08-17
- ↑ «Kean to get Italy call | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-25
- ↑ «Breaking: Kean to receive Italy call-up»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2018-11-25
- ↑ «Moise Kean to get called up to Italy senior squad for United States friendly»։ Black & White & Read All Over։ Վերցված է 2018-11-25
- ↑ «Italy - Portugal, Nov 17, 2018 - UEFA Nations League A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Italy - United States, Nov 20, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-24
- ↑ «Italy - Liechtenstein, Mar 26, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17
- ↑ Simpson Christopher։ «Moise Kean, Italy Beat Liechtenstein 6-0 in Euro 2020 Qualifying»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17
- ↑ «Euro 2020: Italy hit Liechtenstein for six | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-08-17
- ↑ 41,0 41,1 «Gianluca Mancini»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-11-25
Արտաքին հղումներ խմբագրել
Ջանլուկա Մանչինի Վիքիպահեստում |