Ջանիկ Գասպարյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ջանիկ Համազասպի Գասպարյան (մարտի 2, 1927(1927-03-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 31, 2022(2022-05-31)[1], Երևան, Հայաստան), հայ նկարիչ։

Ջանիկ Գասպարյան
Ծնվել էմարտի 2, 1927(1927-03-02)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 31, 2022(2022-05-31)[1] (95 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ջանիկ Գասպարյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

1947 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1953 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։

Ջանիկ Գասպարյանի ստեղծագործությունները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2], Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում և այլուր[3]։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրաֆիկական և գեղանկարչական գործերի հիմնական մոտիվը Հայաստանի բնությունն է։ Գրաֆիկական շարքերին բնորոշ է կուռ կոմպոզիցիան։

  • «Աշուն», 1966
  • «Ծիրանի ծառ», 1966
  • «Արևոտ օր», 1968
  • «Պայծառ օր», 1969
  • «Իմ Հայաստանը», 1970
  • «Շենքեր», 1980
  • «Ծիրանի ծառեր», 1980
  • «Ձմեռը Երևանում», 1986
  • «Մռավյան գյուղի վարելահողերը», 1995
  • «Աստվածընկալ եկեղեցին Հարթավան գյուղում»

Գրաֆիկական շարքեր

  • «Արարատ», 2000-ական թվականներ
  • «Փշատենիներ», 2000-ական թվականներ
  • «Զանգվի ձորը», 2000-ական թվականներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ջանիկ Գասպարյան
  2. Ջանիկ Գասպարյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.