Ջայլզ Բառնս (անգլ.՝ Giles Gordon Kirlue Barnes, օգոստոսի 5, 1988(1988-08-05)[1][2][3], Barking, London Borough of Barking and Dagenham, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5][6]), ճամայկացի ֆուտբոլիստ, «Հայդերաբադ» ակումբի և Ճամայկայի հավաքականի հարձակվող։

Football pictogram.svg
Ջայլզ Բառնս
անգլ.՝ Giles Barnes
Giles Barnes, Houston Dynamo vs D.C. United. August 3, 2014.jpg
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 5, 1988(1988-08-05)[1][2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Barking, London Borough of Barking and Dagenham, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5][6]
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 86 կիլոգրամ
Դիրք Հարձակվող, Կիսապաշտպան և winger

Ակումբային կարիերաԽմբագրել

Բառնսը կարիերան սկսել է «Դերբի Կաունտիում»։ «Գրիմսբի Թաունի» դեմ 2005/2006 Լիգայի Գավաթի խաղում նա նշել է նորամուտը թիմում՝ երկրորդ խաղակեսի վերջում փոխարինելով Պոլ Պեսկիսոլիդոյին։ Չեմպիոնշիպում նորամուտը կայացել է «Կրու Ալեքսանդրի» դեմ խաղում։ Երկրորդ մրցաշրջանում Ջայլզը տեղ է գրավել թիմի հիմնական կազմում։ «Ուոթֆորդի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Դերբիի» կազմում։

2007 թվականին Բառնսը օգնել է թիմին դուրս գալ էլիտա։ Սեպտեմբերի 22-ին Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղում նա նշել է նորամուտը Պրեմիեր լիգայում[7]։ Դեկտեմբերի 23-ին «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում Ջայլզը խփել է իր առաջին գոլը բարձր մակարդակում։ Մրցաշրջանի ավարտից հետո «Կաունտին» վերադարձել է Չեմպիոնշիպ[8]։ 2009 թվականին Բառնսը վարձավճարով տեղափոխվել է «Ֆուլհեմ», սակայն չխաղալով ոչ մի րոպե՝ վերադարձել է։

2010 թվականի սկզբին Ջայլզը տեղափոխվել է «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»։ Մարտի 9-ին «Շեֆիլդ Ուենսդեյի» դեմ խաղում նա նշել է նորամուտը նոր ակումբում[9]։ Ակումբի կազմում Բառնսը դարձյալ հայտնվել է Պրեմիեր լիգայում։ Ջայլզը «Վեստ Բրոմվիչի» կազմում ոչ մի գոլ չի խփել և մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել է «Դոնկաստեր Ռովերս»: 2011 թվականի օգոստոսի 6-ին «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» դեմ խաղում նա նշել է նորամուտը նոր ակումբում[10]։ 2012 թվականի փետրվարի 25-ին «Պիտերբորո Յունայթեդի» դեմ խաղում Բառնսն իր առաջին գոլն է խփել «Ռովերսի» կազմում[11]։

2012 թվականի ամռանը Ջայլզը տեղափոխվել է ամերիկյան «Հյուսթոն Դինամո»[12]։ Սեպտեմբերի 15-ին «Սպորտինգ Կանզաս Սիթիի» դեմ խաղում նա նշել է նորամուտը MLS-ում[13]։ 2013 թվականի մարտի 24-ին կանադական «Վանկուվեր Ուայթքեփսի» դեմ խաղում Բառնսն իր առաջին գոլն է խփել «Դինամոյում»[14]։

2016 թվականի ամռանը Ջայլզը միացել է «Վանկուվեր Ուայթքեփսին»[15]։ Օգոստոսի 7-ին «Կոլորադո Ռեփիդզի» դեմ խաղում նա նշել է նորամուտը նոր թիմում[16]։ Հոկտեմբերի 23-ին «Պորտլենդ Թիմբերսի» դեմ խաղում Բառնսը «դուբլ» է ձևակերպել՝ առաջին գոլերը խփելով «Վանկուվեր Ուայթքեփսում»[17]։

2017 թվականի սկզբին Ջայլզը տեղափոխվել է «Օռլանդո Սիթի»[18]: Մարտի 5-ին «Նյու Յորք Սիթիի» դեմ խաղում նա նշել է նորամուտը նոր թիմում[19]։ «Առյուծների» կազմում իր առաջին գոլը նա խփել է մայիսի 31-ին՝ գրավելով «Դի Սի Յունայթեդի» դարպասը[20]։ 2017 թվականի մրցաշրջանի ավարտից հետո «Օռլանդոն» չի երկարաձգել պայմանագիրը Բառնսի հետ[21]։

2018 թվականի հունվարի 9-ին Բառնսը պայմանագիր է կնքել Մեքսիկայի առաջնության «Լեոն» ակումբի հետ[22]։ Նրա նորամուտը «Լեոնում» կայացել է հունվարի 16-ին «Կաֆետալերոս Դե Տապաչուլա» ակումբի դեմ Մեքսիկայի գավաթի խաղում։

2018 թվականի ամռանը Բառնսը վերադարձել է MLS՝ հուլիսի 13-ին վեց ամսվա պայմանագիր կնքելով «Կոլորադո Ռեփիդզի» հետ[23]։ Դենվերյան ակումբի կազմում նա նորամուտը նշել է հաջորդ օրը «Հյուսթոն Դինամոյի» դեմ խաղում[24]։ 2018 թվականի մրցաշրջանի ավարտից հետո «Կոլորադո Ռեփիդզը» չի երկարաձգել պայմանագիրը Բառնսի հետ[25]։

2019 թվականի հունվարին Բառնսը փորձաշրջան էր անցել «Վեստ Բրոմվիչ Ալբիոնում»։

2019 թվականի հոկտեմբերին Բառնսը պայմանագիր է կնքել հնդկական Սուպերլիգայի «Հայդերաբադ» ակումբի հետ[26]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Բառնսը ծնվել է Անգլիայում և նույնիսկ հանդես է եկել ազգային հավաքականի պատանեկան թիմերում։ 2014 թվականին նա ընդունել է Ճամայկայում հանդես գալու առաջարկը, քանի որ նա ունի ճամայկայական արմատներ և նրա պապը և տատը ապրել են այդ կղզում։ 2014 թվականի մարտի 28-ին Վենեսուելայի հավաքականի հետ ընկերական խաղում Ջայլզը նշել է նորամուտը Ճամայկայի հավաքականում[27]։ Նույն խաղում նա իր առաջին գոլն է խփել ազգային թիմի կազմում։

2015 թվականի ամռանը Ջայլզը հայտավորվել է Չիլիում կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Նա մասնակցել է Ուրուգվայի[28], Պարագվայի[29] և Արգենտինայի[30] դեմ խաղերին։

Նույն թվականին Բարնսը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթին։ Նա մասնակցել է Հայիթիի[31], Կանադայի[32], Սալվադորի[33], Կոստա Ռիկայի[34], Մեքսիկայի[35] և ԱՄՆի[36] դեմ խաղերին։ Հայիթիի և ԱՄՆ-ի դեմ խաղերում Ջայլզը խփել է երկու գոլ։

2016 թվականի ամռանը Բառնսը ԱՄՆ-ում մասնակցել է Ամերիկայի գավաթին։ Նա մասնակցել է Մեքսիկայի[37], Վենեսուելայի[38] և Ուրուգվայի[39] դեմ խաղերին։

Գոլերը Ճամայկայի հավաքականումԽմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
1. 2014 թվականի մարտի 28 Մոնտեգո-Բեյ Սպորտս համալիր, Մոնտեգո Բեյ, Ճամայկա Վենեսուելա 1:1 2:1 Ընկերական խաղ
2. 2015 թվականի հուլիսի 18 M & T Bank Սթեդիում, Բալտիմոր, Միացյալ Նահանգներ Հայիթի 0:1 0:1 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2015
3. 2015 թվականի հուլիսի 23 Ջորջիա Դոում, Ատլանտա, Միացյալ Նահանգներ ԱՄՆ 0:2 1:2 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2015

ՁեռքբերումներԽմբագրել

Միջազգային

  Ճամայկա

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. 4,0 4,1 4,2 http://www.foxsports.com/soccer/giles-barnes-player-stats
  5. 5,0 5,1 5,2 http://www.footballsquads.co.uk/eng/2006-2007/flcham/derby.htm
  6. 6,0 6,1 6,2 https://ca.sports.yahoo.com/mls/teams/hou/roster/
  7. «Արսենալ VS. Դերբի Կաունտի 5:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2007-09-22 
  8. «Նյուքասլ Յունայթեդ VS. Դերբի Կաունտի 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2007-12-23 
  9. «Վեստ Բրովիչ Ալբիոն VS. Շեֆիլդ Ուենսդեյ 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2010-03-09 
  10. «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն VS. Դոնկաստեր Ռովերս 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-08-06 
  11. «Դոնկաստեր Ռովերս VS. Պիտերբորո Յունայթեդ 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-02-25 
  12. «Houston Dynamo sign Giles Barnes» (անգլերեն)։ Houston Dynamo։ August 29, 2012։ Վերցված է 2017-09-10 
  13. «Սպորտինգ Կանզաս Սիթի VS. Հյուսթոն Դինամո 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-09-15 
  14. «Հյուսթոն Դինամո VS. Վանկուվեր Ուայթքեփս 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-03-24 
  15. Greg Lalas (July 30, 2016)։ «Vancouver Whitecaps acquire Giles Barnes in trade with Houston» (անգլերեն)։ MLSsoccer.com։ Վերցված է 2017-09-10 
  16. «Կոլորադո Ռեփիդզ VS. Վանկուվեր Ուայթքեփս 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-07 
  17. «Վանկուվեր Ուայթքեփս VS. Պորտլենդ Թիմբերս 4:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-10-23 
  18. «Orlando City Acquire Giles Barnes from Vancouver In Exchange for Brek Shea» (անգլերեն)։ Orlando City Soccer Club։ February 25, 2017։ Վերցված է 2017-09-10 
  19. «Օռլանդո Սիթի VS. Նյու Յորք Սիթի 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-03-05 
  20. «Lions Blank D.C. United, Win 2-0 at Orlando City Stadium» (անգլերեն)։ Orlando City Soccer Club։ June 1, 2017։ Վերցված է 2017-09-10 
  21. «Orlando City SC Announces 2017 End-of-Season Roster Update» (անգլերեն)։ Orlando City Soccer Club։ November 7, 2017։ Վերցված է 2018-05-13 
  22. Sam Stejskal (January 9, 2018)։ «Ex-Orlando, Houston forward Giles Barnes signs with Liga MX side Club Leon» (անգլերեն)։ MLSsoccer.com։ Վերցված է 2018-05-13 
  23. «Colorado Rapids sign forward Giles Barnes from Club León» (անգլերեն)։ Colorado Rapids։ July 13, 2018։ Վերցված է 2018-07-15 
  24. «Colorado Rapids vs Houston Dynamo | Roster Notes | July 14, 2018» (անգլերեն)։ Colorado Rapids։ July 14, 2018։ Վերցված է 2018-07-15 
  25. «Colorado Rapids announce year-end roster moves ahead of 2019 campaign» (անգլերեն)։ Colorado Rapids։ November 27, 2018։ Վերցված է 2019-12-31 
  26. Jonny Bonell (9 October 2019)։ «Former Derby County star Giles Barnes finds new club after a year away» (անգլերեն)։ Derbyshire Live։ Վերցված է 2019-12-31 
  27. «Ճամայկա VS. Վենեսուելա 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-03-28 
  28. «Ուրուգվայ VS. Ճամայկա 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-13 
  29. «Պարագվայ VS. Ճամայկա 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-16 
  30. «Արգենտինա VS. Ճամայկա 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-20 
  31. «Հայիթի VS. Ճամայկա 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-19 
  32. «Ճամայկա VS. Կանադա 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-12 
  33. «Ճամայկա VS. Սալվադոր 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-15 
  34. «Կոստա Ռիկա VS. Ճամայկա 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-09 
  35. «Ճամայկա VS. Մեքսիկա 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-27 
  36. «ԱՄՆ VS. Ճամայկա 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-07-23 
  37. «Մեքսիկա VS. Ճամայկա 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-10 
  38. «Ճամայկա VS. Վենեսուելա 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-05 
  39. «Ուրուգվայ VS. Ճամայկա 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-06-14 

Արտաքին հղումներԽմբագրել