Ջամե մզկիթ (Սպահան)

մզկիթ

Ջամե մզկիթ կամ Ուրբաթի մզկիթ, հասարակական ամենախոշոր մզկիթը Իրանի Սպահան քաղաքում: Մզկիթը կառուցվել է երկար ժամանակ. հիմնադրվել է 771 թվականին, սակայն վերակառուցվել և շինարարությունը ավարտին է հասցվել 20-րդ դարի վերջին: Մզկիթից արևելք գտնվում է Սպահանի Մեծ շուկան: 2012 թվականից Ջամե մզկիթն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում:

Ջամե մզկիթ
Gran Mezquita de Isfahán, Isfahán, Irán, 2016-09-20, DD 27.jpg
Տեսակմզկիթ
ԵրկիրFlag of Iran.svg Իրան[1][2]
ՎարչատարածքՍպահան
ՏեղագրությունՍպահան
Ճարտարապետություն
ՈճAbbasid architecture?, Seljuk architecture?, Safavid architecture?, Khorasani style? և Razi style?
Ընդհանուր տարածք2,0756 հեկտար և 18,6351 հեկտար
Ջամե մզկիթի բակը

Մզկիթը հնագույններից մեկն է Իրանում: Կառուցվել է «չորս այվանների» (կամարակապ բաց շինություն) ոճով, այսինքն` ունի չորս դարպաս, որոնք գտնվում են իրար դիմաց: Մուկարանսան` ծալքավոր կամարը, կառուցվել է 13-րդ դարում մզկիթի հարավային մասում[3]:

Սելջուկների կառավարման ժամանակ աղյուսից կառուցվել են գմբեթաձև երկու շինություններ: Հարավային գմբեթը կառուցվել է 1086-1087 թվականներին, որպեսզի այնտեղ միհրաբ ձևավորեն: Այն ժամանակին ամենամեծն էր աշխարհի մնացած բոլոր մզկիթների գմբեթների մեջ: Հյուսիսային գմբեթը կառուցվել է մեկ տարի անց. նրա նշանակությունը հայտնի չէ: Չնայած այն տեղակայված էր հյուսիսից հարավ ձգվող առանցքում, այն գտնվել է մզկիթի սահմաններից դուրս: Գմբեթը կառուցվել է երկրաչափական հավասարակշռության հաշվարկով:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://tools.wmflabs.org/heritage/api/api.php?action=search&format=json&srcountry=ir&srlang=fa&srid=95 — 2017.
  2. archINFORM — 1994.
  3. Stokstad Marilyn (2007)։ Art: a Brief History (3rd ed.)։ Upper Saddle River: Pearson Education, Inc.։ էջ 201