Բժիշկ Ջալալ Աբդե (պարս.՝ جلال عبده, 1906, Բորուջերդ, Լոռեսթանի նահանգ, Իրան[1] - 1996, Թեհրան, Իրան), իրանցի դիվանագետ և քաղաքական գործիչ։ 1956-60 թվականներին Միավորված ազգերի կազմակերությունում Իրանի մշտական ներկայացուցիչը։ 1960 թվականին կարճ ժամանակ զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 1962-63 թվականներին՝ ՄԱԿ-ի ժամանակավոր գործադիր իշխանության մշտական ադմինիստրատոր Արևմտյան Իրիանում։

Ջալալ Աբդե
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր 1906
Ծննդավայր Բորուջերդ, Լոռեսթանի նահանգ, Իրան[1]
Վախճանի օր 1996
Վախճանի վայր Թեհրան, Իրան
Քաղաքացիություն  Իրան
Հայր Մուհամմեդ Աբդո Բուրդուդշերդի
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ջալալ Ամդեն ծնվել է 1909 թվականին Բորուջերդ քաղաքում։ Նա շեյխ Մուհամեդ Աբդեի եղբայրն էր և Ալի Աբդենի որդին։ Նրա հայրը երկար տարիներ եղել է իրավաբանական դպրոցի դատավոր և ուսուցիչ։ Ջալալը սովորել է Սորբոնում, որտեղ իրավունքի ոլորտում ստացել է դոկտորական աստիճան։ Մոհամմեդ Ռեզա Փահլավիի կառավարման առաջին տարիներին նա ստացել է քրեական դատարանի դատախազի պաշտոնը։ 1945 թվականին ընտրվել է Իրանի Ազգային ժողովի դեմոկրատական կուսակցության պատգամավոր։ 1949 թվականին Արդարադատության նախարարությունից տեղափոխվել է արտաքին գործերի նախարարություն[3]։ Նշանակվել է Հնդկաստանի դեսպան։ Որոշ ժամանակ եղել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը։ 1955 թվականի ապրիլի 18-24-ը ներկայացրել է Իրանը Բանդունգի կոնֆերանսում։ Որպես ՄԱԿ-ի ներկայացուցիչ ուղարկվել է Կամերուն։ 1960 թվականի հունիսի 22-ից մինչև 1960 թվականի օգոստոսի 11-ը Ջալալ Աբդեն զբաղեցրել Է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, սակայն պաշտոնաթող Է եղել շահի ճնշման պատճառով։ Այն բանից հետո, երբ 1962 թվականի օգոստոսի 15-ին Նյու Յորքում համաձայնագիր ստորագրվեց Նիդեռլանդական Նոր Գվինեայի տարածքները Ինդոնեզիայի վերահսկողության տակ հանձնելու մասին, արևմտյան Նոր Գվինեայի տարածքները հանձնվեցին ՄԱԿ-ի ժամանակավոր վարչությանը։ ՄԱԿ-ի ԱՆԳ-ում ձևավորված վարչակազմը ստացել Է ՄԱԿ-ի ժամանակավոր գործադիր իշխանության անվանումը։ Նաև ձևավորվել է խաղաղապահ զորակազմ, որը հայտնի է որպես Արևմտյան Նոր Գվինեայում ՄԱԿ-ի անվտանգության ուժեր[4]։ Կառավարչի պաշտոնակատար է դարձել Գվատեմալայի ներկայացուցիչ Խոսե Ռոլզ-Բենեթը, այնուհետև, որպես մշտական ադմինիստրատոր նրան փոխարինել է Ջալալ Աբդեն։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է ընդհուպ մինչև 1963 թվականի մայիսի 1-ը, երբ ՄԱԿ-ի ժամանակավոր գործադիր իշխանությունը վայր է դրել իր լիազորությունները՝ արևմտյան Նոր Գվինեայի կառավարումը փոխանցելով ինդոնեզական իշխանություններին[5]։

Ջալալ Աբդեն գրել «Քառասուն տարի դատական համակարգում, քաղաքականությունում և դիվանագիտությունում։ Իրանում և աշխարհում» գիրքը։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://afroasian.mediaplaygrounds.co.uk/
  2. quirinale.it (իտալ.)
  3. «مؤسسه مطالعات تاريخ معاصر ايران IICHS». www.iichs.org. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «Papuan self-determination - historical roots XII | Webdiary - Founded and Inspired by Margo Kingston» (անգլերեն). webdiary.com.au. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  5. «UNTEA and UNRWI: United Nations Involvement in West New Guinea During the 1960s» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.

Գրականություն խմբագրել

  • دولتهای ایران از میرزا نصرالله خان مشیرالدوله تا میرحسین موسوی. وزارت فرهنگ و ارشاد اسلامی. تهران: سازمان چاپ و انتشارات، ۱۳۷۸. ISBN 964-422-147-8