Ջագիր (Ելիզավետպոլի գավառ)

Ջագիր, գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[1], իսկ ապա գյուղ Ադրբեջանական Շամքորի շրջանում։ Գտնվում է Շամքոր քաղաքից 20 կմ հարավ, Չարդախլու գյուղից 9-10 կմ հարավ-արևելք[2]։

Գյուղ
Ջագիր
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ՆահանգԵլիզավետպոլի նահանգ
ԳավառԵլիզավետպոլի գավառ
Այլ անվանումներԱղասիբեգլի, Աղասիբեգլու, Աղասիբեկլի
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմքրիստոնյա
Տեղաբնականունջագիրցի
Ժամային գոտիUTC+3

ՊատմությունԽմբագրել

Եղել է հայաբնակ գյուղ։ 1989 թվականին գյուղի բնակիչները արտաքսվել են և վերաբնակվել են Հայաստանի տարածքում։

ԲնակչությունԽմբագրել

1908 թվականին գյուղն ունեցել է 1397 հայ բնակիչ[1]։

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկի, կարտոֆիլի մշակություն, այգեգործություն, բնաջարաբուծությունն ու անասնապահությունն էր։ Գյուղում բուծում էին մերինոս ցեղի ոչխարներ։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Գյուղն ուներ Մարիամ Աստվածածին (1655 թ.) անունով հայկական եկեղեցի։ Գյուղի շրջակայքում կան կիկլոպյան ամրոցի հետքեր, գյուղատեղիներ, ուխտատեղիներ, մատուռներ, գերեզմաններ և խաչքարեր[2]։

Հասարակական կառույցներԽմբագրել

Գյուղն ուներ միջնակարգ դպրող, ակումբ, գրադարան, բուժկայան[2]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Елисаветпольский уезд на 1908 год»։ Վերցված է 2021 Հունիս 8 
  2. 2,0 2,1 2,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 374