Միհրան Ջաբուրյան

հայ ըմբիշ
(Վերահղված է Ջաբուրյան Միհրանից)

Միհրան Ջաբուրյան (նոյեմբերի 6, 1984), հայ ազատ ոճի ըմբիշ, ով հանդես է գալիս մինչև 55 կգ քաշային կարգում։ Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2012 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից, միջազգային կարգի սպորտի վարպետ։

Միհրան Ջաբուրյան
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ55
Ծննդյան թվականնոյեմբերի 6, 1984 (35 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Հայաստան
Մեդալները
Տղամարդկանց ազատ ոճի ըմբշամարտ
Հայաստանի առաջնություն
Ոսկի Երևան 2010 55 կգ
Ոսկի Երևան 2011 55 կգ

ԿենսագրությունԽմբագրել

Միհրան Ջաբուրյանը ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 6-ին Հայաստանում։ Ըմբշամարտով սկսել է զբաղվել վաղ մանկուց։ Բազմաթիվ անգամներ իր քաշային կարգում դարձել է Հայաստանի չեմպիոն։ Մասնակցել է Եվրոպայի առաջնություններին, որտեղ 2009-2012 թվականներին անընդմեջ զբաղեցրել է 5-րդ տեղը։ Միհրան Ջաբուրյանը, 2011 թվականին Ստամբուլում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում նորից զբաղեցնելով 5-րդ տեղը, ստացավ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր[1]:

ՆվաճումներԽմբագրել

  • 2010 թվական — Հայաստանի առաջնության չեմպիոն[2]
  • 2011 թվական — Հայաստանի առաջնության չեմպիոն[3]:

Հիմնական մրցելույթներն ու զբաղեցրած տեղերըԽմբագրել

Թվականը Տուրնիր Անցկաման վայրը Զբաղեցրած տեղը
2009 Եվրոպայի առաջնություն Վիլնյուս 5
2010 Հայաստանի առաջնություն Երևան 1
2011 Եվրոպայի առաջնություն Դորտմունդ 5
2011 Հայաստանի առաջնություն Երևան 1
2011 Աշխարհի առաջնություն Ստամբուլ 5
2012 Եվրոպայի առաջնություն Բելգրադ 5
2012 Օլիմպիական խաղեր Լոնդոն 7
2013 Միջազգային տուրնիր Կիև 2[4]
2013 Եվրոպայի առաջնություն Թբիլիսի 7

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Միհրան Ջաբուրյան
  2. «Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունն ունեցավ ռեկորդային թվով մասակիցներ»։ Armsport։ 2010-10-25։ Վերցված է 2012-07-30 
  3. Вадим Мкртчян (2011-02-03)։ «Ազատ ոճի ըմբշամարտ: Հայաստանի առաջնության արդյունքները»։ Голос Армении։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-07-ին։ Վերցված է 2012-07-30 
  4. «Կիևի միջազգային տուրնիր:Արդյունքները»։ profc.com.ua։ 2013-02-17։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-06-ին։ Վերցված է 2013-04-02