Միքայել Ջաբար

հայ խմբագիր
(Վերահղված է Ջաբարյան Միքայելից)

Միքայել Ալեքսանդրի Ջաբար (Ջաբարյան), (1876, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունիսի 9, 1917(1917-06-09), Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ թատերական գործիչ, իրավաբան, խմբագիր։

Միքայել Ջաբար
Ծնվել է1876
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 9, 1917(1917-06-09)
Մահվան վայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունխմբագիր

Ստացել է իրավաբանական կրթություն։ Եղել է Թիֆլիսի քաղաքային դումայի անդամ, քարտուղար, «Տիֆլիսկի լիստոկ» թերթի խմբագիր, Հայոց դրամատիկական ընկերության վարչության նախագահ, դերասանական խմբի ռեժիսոր։ Նրա նախաձեռնությամբ 1908 թվականին Թիֆլիսում նշվել է արևելահայ թատրոնի 50-ամյակը։ Այդ առթիվ հրատարակել է «Հայոց դրամատիկական ընկերությունը Թիֆլիսում 1907-1908։ Տեղեկագիր» ժողովածուն։ Հոդվածներ է գրել Պետրոս Ադամյանի մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։