Ջաբարի Ալի Պարկեր (անգլ.` Jabari Ali Parker, ծնվ.` մարտի 15, 1995 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։

Ջաբարի Պարկեր
Jabari Parker

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միլուոքի Բաքս
Դիրքը Ծանր հարձակվող/
Թեթև հարձակվող
Համար № 12
Ի ծնե տրված անունը Ջաբարի Ալի Պարկեր
Jabari Ali Parker
Ծննդյան ամսաթիվ մարտի 15, 1995 (29 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,01 մ
Քաշ 116 կգ
Դպրոց Սիմեոն (Չիկագո, Իլինոյս)
համալսարան Դյուկի համալսարան
(2013–2014)
Դրաֆթի տարի 2014 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 2-րդ
Դրաֆթ ակումբ Միլուոքի Բաքս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միլուոքի Բաքս (2014-2018)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո Բուլս (2018–2019)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոն Վիզարդս (2019)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա Հոքս (2019–2020)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սակրամենտո Քինգս (2020–2021)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Սելտիքս (2021–2022)
Մրցանակներ
  • Կոնսենսուս All-American առաջին թիմ (2014)
  • USBWA տարվա առաջինկուրսեցի (2014)
  • All-ACC առաջին թիմ (2014)
  • ACC տարվա նորեկ (2014)
  • Gatorade տարվա համազգային խաղացող (2012)
  • ԱՄՆ Բասկետբոլի ֆեդերացիայի տարվա բասկետբոլիստ (2011)
  • First-team Parade All-American (2013)
  • 2× Իլինոյս նահանգի Միստր Բասկետբոլ (2012, 2013)
Կարիերայի ցուցանիշներ
ՖԻԲԱ Մ-16 աշխարհի առաջնություն
 Ոսկի — Մեքսիկա 2011
ՖԻԲԱ Մ-17 աշխարհի առաջնություն
 Ոսկի — Լիտվա 2012

Ծնվել է Չիկագոյում (Իլինոյս նահանգ)։ Հանդես է եկել Չիկագոյի Սիմեոնի ակադեմիայի բասկետբոլային թիմում, որի կազմում չորս անգամ անընդմեջ դարձել է նահանգային չեմպիոն։ Մեկ ուսումնական տարի (2013–2014) հանդես է եկել Դյուկի համալսարանի «Բլյու Դևիլս» ակումբում։ Համալսարանում անցկացրած ժամանակահատվածում ընդգրկվել է մի շարք խորհրդանշական հավաքականների կազմում։

Ընտրվել է NBA-ի 2014 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 2-րդ ընտրությամբ՝ «Միլուոքի Բաքսի» կողմից։

Մասնակցել է նաև ՖԻԲԱ-ի մինչև 16 և մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնություններին՝ ներկայացնելով Միացյալ Նահանգների երիտասարդական հավաքականը և նվաճելով ոսկե մեդալներ։

Պարկերի հայրը՝ Սոնի Պարկերը, ժամանակին հանդես է եկել NBA-ում[1]` ողջ մասնագիտական կարիերան (1976–1982) անցկացնելով «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբում։

Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու գործող անդամ է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բրենան, Իմոն (2012 թ․ դեկտեմբերի 20). «Պարկերը պարզապես չկարողացավ մերժել Դյուկի հրավերը». «ESPN». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31–ին-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել