Պարույր Սևակ

հայ գրականագետ, բանաստեղծ, գրող
(Վերահղված է Պ. Սևակից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարույր Սևակ (այլ կիրառումներ)

Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան, հունվարի 24, 1924(1924-01-24), Դաշտամեջ, Հայաստան - հունիսի 17, 1971(1971-06-17)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967թ․, «Անլռելի զանգակատուն» պոեմի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ։

Պարույր Սևակ
Ծննդյան անունՊարույր Ռաֆայելի Ղազարյան
Ծնվել էհունվարի 24, 1924(1924-01-24)
Ծննդավայր Չանախչի, Հայաստան
Վախճանվել էհունիսի 17, 1971(1971-06-17)[1] (47 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Գերեզման Զանգակատուն, Արարատի մարզ
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, գրականագետ և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1945), Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1955) և Գրականության ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1970)
Ուշագրավ աշխատանքներԱնլռելի զանգակատուն
Անմահները հրամայում են
Մարդը ափի մեջ
Եղիցի լոյս
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ, Ավանգարդ, Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն, Գրական թերթ, Գրականության ինստիտուտ և ՀԳՄ
Պարգևներ
ԶավակներՀրաչ Ղազարյան (1-ին ամուսնություն),
Արմեն Ղազարյան,
Կորյուն Ղազարյան (2-րդ ամուսնություն)
Պարույր Սևակ Վիքիքաղվածքում
Պարույր Սևակ Վիքիդարանում
 Paruyr Sevak Վիքիպահեստում

Պարույր Սևակը դարձել է 1950-1960-ական թվականների հայ պոեզիայի առաջատար դեմքը: Նա իր մեջ համատեղել է «հայ և համաշխարհային պոեզիայի նորարարական շունչը՝ որոնումն ուղղելով դեպի գրականության հավերժական Անհայտը, որը Մարդն է՝ իմանալի-բացահայտված, բայց առավել չափով անիմանալի-չբացահայտված՝ իր ոգեղեն անսպառ գոյությամբ»[2]։

Ամբողջ ստեղծագործական կյանքում Սևակը գնաց խիզախման ճանապարհով՝ հանուն դժվարի ու բարդի ժխտելով հեշտն ու պարզը, գոհության կողքին դնելով մեծ դժգոհությունը, համակերպությանը հակադրելով ընդդիմությունը, անտարբերությանը՝ վառվող հոգին։ Դա նա ապացուցեց իր անձնական ճակատագրով, գրական գործունեությամբ, մտավոր-մշակութային զարգացման մեջ ունեցած դերով ու նաև, ինչո՞ւ չէ, սեփական արժեքի ու նշանակության հանրային ու գրապատմական բարձր գիտակցությամբ։
- Դավիթ Գասպարյան[2]

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին[Ն 1] Արարատի մարզի Չանախչի[Ն 2] (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Հայրը՝ Ռաֆայել Ղազարի Սողոմոնյանը (1892-1975) և մայրը՝ Անահիտ Գասպարի Սողոմոնյանը (1894-1982) զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ։ Նրանց նախնիները 1828 թվականին գաղթել էին Պարսկահայաստանի Սալմաստ գավառի Հավթվան գյուղից։ Բանաստեղծի նախնիների ազգանվանը իր իսկ վկայությամբ «սերնդեսերունդ կպած է եղել «Տեր»-ը, որ հոգևոր դասի տիտղոսն էր»։ Նրանք գրագետ մարդիկ էին, որ ուսանել էին Գևորգյան ճեմարանում[4]։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։

Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին Սևակը գրել է․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, այնքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։

 
Պարույր Սևակի տունը հայրենի Զանգակատուն գյուղում

Հինգ տարեկանում Պարույրը, առանց դպրոց գնալու, արդեն իմացել է կարդալ և գրել։ Ավելի ճիշտ՝ գնացել է դպրոց, բայց ոչ «օրինական» ձևով։ Հաջորդ տարում՝ 1930 թվականին, ուսուցիչը թույլ է տվել նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում[5]։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող սովորելու մեջ մրցակից դառնալ Պարույրին.

  Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականություն դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին...:  

Չորրորդ դասարանից սկսել է կարդալ գեղարվեստական գրականություն՝ «այն ամենը, ինչ ինչ ընկնում էր ձեռքը»։ Հայոց լեզվի և գրականության ուսուցիչը, որն ապրում էր հարևան գյուղում, նրան տվել է իր սակավաթիվ գրքերից, բացի այդ նա ոտքով գնացել է Եղեգնաձոր, Վեդի և հարևան գյուղեր՝ գիրք գնելու կամ ուրիշներին է խնդրել գնել իր համար։

  Գիրք չկար։ Գյուղից գյուղ էինք գնում՝ գիրք խնդրելու։ Կյանքումս մեծ գողություն էլ եմ արել. 3-4 հոգով «կտրեցինք» շրջակա 3-4 գյուղի դպրոցական գրադարանները՝ կեսգիշերին, գողության բոլոր կանոնների համաձայն։ Գողություն՝ կարդալու ծարավից։ Գլխավորը ես էի։ Ու գրքերի մեծագույն մասն էլ ինձ էր հասնում։ Ու կարդում էի ամեն ինչ. արգելված Րաֆֆու բզկտված վեպը (կեսն արտագրեցի), Դարվինի «Տեսակների ծագումը» (կոնսպեկտավորեցի), մենագրություն Դավիդ Ռիկարդոյի և Ադամ Սմիթի մասին (ինչպե՞ս հասկանայի), և նույնիսկ ... «Ռազմական արվեստ» (ի՞նչ հասկանայի)։
- Պարույր Սևակ[6]
 

Ընթերցանությունից բացի զբաղվել է սպորտով (սիրել է պտուտակաձողի վրա վարժություններ անել), խաղացել է շախմատ, ելույթ է ունեցել ինքնագործ թատերական խմբի կազմում, որի կազմակերպիչներից է եղել։ Սակայն ժամանակի մեծ մասը տրամադրել է ընթերցանությանը. կարդացել է հայ և համաշխարհային գրականության տարբեր ստեղծագործություններ, գրքերի վրա մատիտով նշումներ արել, կոնսպեկտավորել, հանդես եկել զեկուցումներով։ Տասնմեկ տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը՝ նվիրված Իվան Տուրգենևի «Առաջին սեր» ստեղծագործության հերոսուհուն՝ Զինաիդային, սակայն սկզբնական շրջանում գաղտնի է պահել՝ բանաստեղծություն գրելը համարելով «անհատի ամենաթաքուն, ամենասրբազան, ամենաքրմական արարողությունը»[7]։

 

-Էսքան որ կարդում ես, աչքերիդ մեռնեմ, ի՞նչ պիտի դառնաս. վարժապե՞տ։
-Բա ի՞նչ,- պատասխանում էի ես։
-Ոնց որ էս բոլոր վարժապետնե՞րը։
-Բա ո՜նց։
-Էհ, կուրանամ ես, չելա՜վ...
-Բա ի՞նչ կուզեիր, որ լինեմ։
Մայրս, ինչպես ասացի, անգրագետ էր։ Նա, բնական է, չգիտեր ո՛չ «գրող», ո՛չ էլ «բանաստեղծ» բառերը։ Բայց նա ակամա լսում էր իմ ու քրոջս բարձրաձայն ընթերցանությունը, ուստի և գիտեր, օրինակ, Գիքորի տխուր պատմությունը։ Այն ժամանակ նա տակավին միտը չէր պահել նույնիսկ Հովհաննես Թումանյանի անունը։ Ուստի և իմ «Բա ի՞նչ կուզեիր, որ լինեմ» հարցին պատասխանում էր.
-Էսքան որ կարդում ես, գոնե դառնայիր էն «Գիքորը» գրողի պես մարդ։
Ես՝ գաղտնիքս մեծ - ինքս փոքրիկ, արդեն վաղո՜ւց համոզված էի (ո՛չ թե երազում էի, այլ համոզվա՛ծ էի), որ դառնալու եմ «էն «Գիքորը» գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ... Աստված։ Եվ կյանքիս առաջին մեծ զարմանքն էր, թե որտեղի՞ց մայրս իմացավ այն, ինչ հայտնի է միայն Աստծուն։ Այն ժամանակ ես չգիտեի, որ եթե բանաստեղծները Աստծու հետ ունեն միջնորդված առնչություն, ապա նրանց մայրերը Աստծուն հաղորդակից են անմիջապես...

 

Լինելով դպրոցական պատի թերթի «հրատարակիչը»՝ Պարույրն այնտեղ հրապարակել է նաև իր «սեփական ոտանավորը... դպրոցական ընկերուհու անունով»[8]։ Դրանից հետո տարբեր տոների նվիրված նրա ոտանավորներն ու աքրոստիքոսները հաճախ են տպագրվել ջոկատի պատի թերթում, և այդ ժամանակ էլ նա ընտրել է «Պարույր Արեգունի» կեղծանունը և այդ ստորագրությամբ բանաստեղծություններ ուղարկել տարբեր թերթերի[8]։

Կրթություն

խմբագրել

1940 թվականին Պարույր Ղազարյանը դարձել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքի հայկական բաժնի ուսանող։ Համալսարանում հասկանալով, որ իր գիտելիքները բավական թերի են, ջանասիրությամբ սովորել է՝ չնայած սովին ու ցրտին (առաջին կուրսի ավարտին սկսվել է Հայրենական մեծ պատերազմը)։ Իմանալով, որ Չարենցի գրքերն արգելվել են, գրադարանից գողացել է «Գիրք ճանապարհին», որի ընթերցումն էլ «Պարույրին հասկացնել է տալիս, որ իր արածը դեռևս պոեզիա չէ, որ ...լավ է լինել լավ ընթերցող, քան ոտանավոր գրող»[9]։ Հրաժարվելով գրող դառնալու մտքից՝ որոշել է զբաղվել գրականագիտությամբ և բանասիրությամբ, սովորել է գրաբար, բնագրով կարդացել հայ պատմիչներին, սովորել լեզվաբանություն, ռուսաց լեզու և գրականություն, օտար լեզու և այլն, ծանոթացել համաշխարհային պոեզիային. «պատմում են, որ հանրակացարանում, ուր ապրում էր ինքը, շատ հաճախ գլուխը ամուր կապում էր շորով (գլխացավ չունենալու համար), ոտքերը դնում սառը ջրի մեջ (քունը չտանելու համար) և գիշերները լուսացնում կարդալով և նշումներ ու մշակումներ կատարելով»[9]։ Համալսարանում, որտեղ Պարույր Ղազարյանի դասախոսներն են եղել Հրաչյա Աճառյանը, Գրիգոր Ղափանցյանը, Արսեն Տերտերյանը, նա շուտով իր գիտելիքներով գերազանցել է նույնիսկ բարձր կուրսերի ուսանողներին. «Եվ քաղաքային կյանքին, նիստ ու կացին անծանոթ պատանին՝ իր արտահայտիչ աչքերով, հոնքերից սկսվող կոշտ ու գանգուր մազերով, հաստ շրթունքներով ու սևությամբ, դառնում է համալսարանի ամենաճանաչված ուսանողը։ Պարույրի մեջ կար մագնիսական-ձգողական ուժեղ հատկություն, որ դեպի իրեն էր գրավում ոչ միայն ծանոթներին, այլև անծանոթներին։ Նրա կողքին ամեն ինչ գունավորվում էր ու կենդանանում»[10]։ 1942 թվականին՝ երկամյա ընդմիջումից հետո, Պարույր Ղազարյանը գրել է իր «առաջին լուրջ բանաստեղությունը»՝ «Լինել թե չլինել». «Ես գիտակցաբար որոշել էի «չլինել»։ Իմ «ես»-ի տակ գտնվող «ես»-ը վճռել էր «լինել»...»[6]։ 1942 թվականի փետրվար-մարտ ամիսներին Պարույր Ղազարյանը գրել է «Աղոթքներ» շարքը, «որտեղ հավատացյալի սրբազան երկյուղածությամբ դիմում է ոչ թե Նարեկացու աստծուն, այլ սեփական աստծուն՝ Երգի արքային, որը մի դեպքում աստվածաշնչյան «Երգ-երգոցի» հեղինակն է, մի այլ դեպքում՝ մայր բնությունը, մեկ՝ Շեքսպիրը, մեկ՝ Մեծարենցը, բայց ամենից ավելի Մեծն Նարեկացին»[11]։ Պարույր Ղազարյանի ստեղծագործությունների մասին իմացել են «մի երկու շատ մտերիմ մարդիկ», և 1942 թվականին նրա գրական փորձերը հայտնվել են «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանի մոտ, որն էլ տպագրել է դրանցից մի քանիսը «Պարույր Սևակ» ստորագրությամբ[7]. ամսագրի 1942 թվականի յոթերորդ համարում լույս է տեսնել «Անխորագիր», ութերորդ համարում՝ «Փնտրումներ», «Զղջում», «Պատերազմի դաշտում զոհվածներին» բանաստեղծությունները[12]։ «Սովետական գրականություն» ամսագրում Սևակի բանաստեղծությունների տպագրությունից հետո Գրողների միությունում տեղի է ունեցել նրան նվիրված քննարկում.

  Ով կմոռանա այդ երեկոն, եթե ներկա է եղել։ Ինչպիսի՜ կատաղի վեճերի տեղիք տվին այդ երեք բանաստեղծությունները։ Այն ժամանակվա գրական կյանքի վրա իշխող հեղինակությունները երկու մասի բաժանված վիճում էին։ Զարմանալի էր այն կիրքը, որով մերժում էին պատանի բանաստեղծին մարդիկ, որոնք շատ չանցած ոտիպված եղան խոստովանել, որ այո՛, ասպարեզ է եկել մի մեծ գրական անհատականություն։  

Ռուբեն Զարյանը Պարույր Սևակի բանաստեղծությունների տպագրության համար հեռացվել է աշխատանքից, իսկ վերջինիս ստեղծագործությունները չեն տպագրվել մինչև 1948 թվականը[12]։ 1943 թվականին նա գրել է «Ահա նորից գիշեր» (հետագայում որոշ փոփոխություններով տպագրվել է «Նորից քեզ հետ» ժողովածուում), 1944 թվականի դեկտեմբերին՝ «Անմահները հրամայում են» դրամատիկական հատվածը (թուրքական բանտում տեղի ունեցող երկխոսություն Սիամանթոյի և Վարուժանի միջև, որոնց առավոտյան սպասում է մահ)։ Սևակի առաջին շրջանի ստեղծագործությունների վրա նկատվել է Նարեկացու, Սիամանթոյի, Վարուժանի ու Չարենցի, ինչպես նաև Ալեքսանդր Բլոկի, Բորիս Պաստեռնակի, Հանրիխ Հայնեի ու Ուոլտ Ուիտմենի ազդեցությունը, որոնց հետագայում միացել են Պուշկինը, Լերմոնտովը, Մայակովսկին, 20-րդ դարի ֆրանսիացի ու իսպանացի բանաստեղծներ (Էլյուար, Դարիո, Լորկա) և այլք[13]։

Ուսանողական տարիներին հանդես է եկել զեկուցումներով, այդ թվում անդրադառնալով Նաիրի Զարյանի, Դանիել Վարուժանի, Վահագն Դավթյանի ստեղծագործություններին։ Այդ ժամանակաշրջանում ակնարկներից ու պատմվածքներից բացի ձեռնամուխ է եղել նաև «Զվարթնոց» (1945) խորագրով վեպի ստեղծմանը, որը կիսատ է թողել։ Հետագայում ցանկացել է գրել գյուղական կյանքին նվիրված վեպ՝ «Ամանամեջ» (իր հայրենի Չանախչի գյուղի անվան հայկական ձևով), որի հերոսները պետք է լինեին իր համագյուղացիներից․ 1955 թվականին շարադրել է դրա առաջին մասը, կյանքի վերջին տարիներին փորձել է ամբողջացնել վեպը, բայց չի արել[14]։

1945 թվականին գերազանցության դիպլոմով ավարտելով Երևանի պետական համալսարանը՝ Պարույր Սևակն ընդունվել է Հայկական ԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրա հայոց հին և միջնադարյան գրականության մասնագիտությամբ՝ դառնալով Կարո Մելիք-Օհանջանյանի սանը, որտեղ դիսերտացիոն աշխատանքի համար ընտրել է «Կարծեցյալ Շապուհ Բագրատունին և վաղ վերածննդի հարցերը Հայաստանում» թեման[15]։

  Պարույր Սևակը բազմակողմանի գիտելիքների ու հազվագյուտ աշխատասիրության տիպար էր։ Հայ գրականությունը, պատմությունը, հասարակական ու փիլիսոփայական մտքի զարգացումը սկզբից մինչև մեր օրերը գիտեր մասնագիտորեն։ Կարդացել ու յուրացրել էր հայ հին և միջնադարյան գրականության կոթողները առաց բացառության, նրանց մասին հայ պատմաբանների, ինչպես և օտար հեղինակների գրած հետազոտությունները և ուսումնասիրությունները, և ինքնուրույն կարծիք կազմել պատմագրական շատ երևույթների մասին։ Նա իրեն ազատ էր զգում բոլոր դարերի և գրականության պատմության ուզածդ բնագավառում։

Պարույր Սևակի՝ դասական բանասերներին հատուկ աշխատասիրությունն ու լրջությունը թերևս ժամանակակիցներից քչերը կունենան։ Տաղանդից բացի այդ աշխատասիրության շնորհիվ էր, որ նա հայ գրականությունը գիտեր գրականության պատմաբանի, կենցաղը, սովորույթները, ծիսակատարությունները՝ ազգագրագետի, լեզուն (գրաբար, միջին հայերեն)՝ հմուտ լեզվաբանի պես։ Երբեմն մի բառի համար նա դիմում էր բազմաթիվ գրքերի, հաճախ անհետաքրքիր գրքերի, խոսրապես համոզված լինելով, որ այդ աշխատանքը երբևէ պետք կգա, զուր չի կորչի։ Եվ իսկապես, ծոցատետրերի, առանձին թերթիկների վրա տասնամյակներ առաջ արված նշումներն ու նկատումները մեկ էլ տեսար իրենց տեղը գտնում են հետագայում բանաստեղծության, պոեմի, հոդվածի կամ ուսումնասիրության մեջ և գտնում են այնպես, կարծես դրա համար էին ստեղծվել։

Բանասիրությամբ զբաղվելը մեծագույն հաճույք էր նրա համար և կարող էր օրերով պարապել՝ չզգալով բնավ հոգնություն։
- Ալբերտ Արիստակեսյան[16]
 

Ասպիրանտուրայում սովորելու ժամանակ և դրանից հետո Պարույր Սևակը գրական-ստեղծագործական և գիտական-բանասիրական աշխատանքին զուգահեռ զբաղվել է լրագրողական գործունեությամբ․ 1945 թվականի հոկտեմբերից մինչև 1946 թվականի ապրիլ «Ավանգարդ» թերթի խմբագրությունում աշխատել է որպես գյուղական երիտասարդության բաժնի վարիչ, 1946-1947 թվականներին Արտասահմանի հետ մշակութային կապի հայկական կոմիտեի մամուլի բաժնում եղել է ավագ ռեֆերենտ, իսկ 1949-1951 թվականներին «Գրական թերթի» խմբագրությունում աշխատել է որպես պոեզիայի բաժնի վարիչ[17][18]։

  Կուզեի լավ գիտնական լինել, բայց դրա համար խանգարում են երկու հանգամանք, որոնցից մեկը՝ ավել լինելու պատճառով, մյուսը՝ պակաս լինելու պատճառով։ Ավել-խանգարիչս բանաստեղծ լինելս է, պակաս-խանգարիչս՝ լեզուներ չիմանալս։ Այ եթե հայերենին և ռուսերենին միանային նաև մի քանի եվրոպական և կլասիկ (արևելյան) լեզուներ, այն ժամանակ կարելի էր։

Բայց ասենք այս երկու խանգարիչ հանգամանքները, վերջին հաշվով, միանում են․ չլինեի բանաստեղծ, ասել է թե սիրտս միասիրտ չերկփեղկված լիներ, ասել է նաև՝ իսկական համբերություն ունենայի, կնստեի և կսովորեի այն ամենը, ինչի պակաս զգացվում էր – տվյալ դեպքում լեզուները։

Բայց դե արժե՞ բանաստեղծ չլինելու գնով լավ գիտնական լինել[19]։
- Պարույր Սևակ
 

1947 թվականի գրողների միությունում քննարկվել է Պարույր Սևակի առաջին ժողովածուի ձեռագիրը (պատրաստ է եղել դեռ 1946 թվականին), որի նախնական վերնագիրը եղել է «Քսաներկու տարիս» և կազմված է եղել «Պատերազմ ընդդեմ պատերազմի», «Անմոռուկներ», «Սիրո երգեր», «Հայաստանում», «Երգեր խաղաղության և հաղթանակի», «Անմահները հրամայում են» բաժիններից։ Ձեռագրի քննարկմանը մասնակցած գրողները, գրականագետներն ու քննադատները բարձր են գնահատել Սևակի տաղանդը, սակայն «ժամանակի գրական ճաշակից ու ըմբռնումներից ելնելով, պահանջում ու խորհուրդ են տալիս առաջնորդվել... օրացույցով»։

  Ոմանց թվում է, թե բանաստեղծությունների «ազատությունը», ոտանավորի դասական, ավանդական ձևերի խախտումները անփորձությունից են գալիս, հատկապես դրանով են բացատրել ասոնանսային հանգերի առատությունը նրա բանաստեղծություններում և երիտասարդ բանաստեղծին խորհուրդ են տվել փոխել իր հանգերը, քանի որ անհնարին է փոխել... ընթերցողների ականջները։
- Ալբերտ Արիստակեսյան[20]
 

1947 թվականին Պարույր Սևակը մասնակցել է երիտասարդ գրողների համամիութենական խորհրդակցությանը, իսկ 1949 թվականին դարձել է գրողների միության անդամ։

1948 թվականի վերջին լույս է տեսել Պարույր Սևակի «Անմահները հրամայում են» ժողովածուն, որում ընդգրկվել է 1946-1947 թվականներին գրված տասնյոթ բանաստեծություն։ 1953 թվականին լույս է տեսել «Друзья из Советашена» չափածո պոեմը, որը հետագայում լույս է տեսել հայերեն՝ «Անհաշտ մտերմություն» վերնագրով։

Մոսկվայում

խմբագրել

Ասպիրանտուրան ավարտելուց հետո Պարույր Սևակը գրեթե ավարտին է հասցրել «Կարծեցյալ Շապուհ Բագրատունին և վաղ վերածննդի հարցերը Հայաստանում» մենագրությունը, սակայն դրա պաշտպանությունն անհնար է դարձել «պատմական թեմատիկայի նկատմամբ մերժողական ոչ ճիշտ վերաբերմունքի պատճառով»[21]։ 1948 թվականին Սևակն իր օրագրում գրել է.

  Գոհ եմ, ըստ ամենայնի, իմ աստծուց, նա առատաձեռն է եղել հեթանոսորեն. ես, իհարկե, գիտեմ, որ այս պահը կանցնի և նորից ես բանաստեղծություններ կգրեմ (սիրում եմ բանաստեղծությունը)։ Բայց թող համը չհանեն։ Ծայրահեղ դեպքում ես կջարդեմ այն գրիչը, որով ոտանավորներ եմ գրում և մի նոր գրչածայրով վեպեր կգրեմ։ Առավել ծայրահեղ դեպքում՝ գիտությունների թեկնածուի (հավես մնա՝ դոկտորի) աստիճանի զրահով քննադատ կդառամ - դառնալու շատ բան կա։ Այսուամենայնիվ մի բան լավ է, որ ես ես եմ և որ ես ապրում եմ Սովետական Միության մեջ։ Առավել ևս ուրախալի է, որ Սովետական Միությունը Հայաստանով և Հայաստանը Գրողների միությունով չի սահմանափակվում։  

1951 թվականին Սևակը դիմել է վերադաս օրգաններին՝ խնդրելով իրեն ուղարկել սովորելու Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում։ Մոսկվայում Սևակը ոչ միայն վերապրել է ստեղծագործական ճգնաժամ, ապրել է նյութական ծանր պայմաններում՝ ստիպված լինելով կատարել տարբեր հրատարակչություններից և խմբագրություններից ստացած պատվերներ։ Մոսկվայում ապրելու առաջին տարիներին նա գրել է շուրջ տասը ոտանավոր, որոնք հետագայում ընդգրկվել են 1954 թվականին լույս տեսած «Սիրո ճանապարհ» գրքում[21]։ Հոգեկան ծանր ապրումների ու նյարդային վիճակի պատճառով (անկանոն կենցաղ, ընտանեկան հարցեր, ստեղծագործական ճգնաժամ) Սևակը 1954 թվականի սեպտեմբերին 29-ին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մնացել է ավելի քան երկու ամիս։ Այնտեղ թարգմանել է Ադամ Միցկևիչի ստեղծագործություններից։

1956 թվականին ավարտելով Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը՝ Սևակը 1957-1959 թվականներին դասախոսել է նույն ինստիտուտի գեղարվեստական թարգմանության ամբիոնում։ Մոսկվայում Սևակը ելույթներով ու զեկուցումներով հանդես է եկել ինստիտուտի գրական քննարկումներում, ծանոթացել անվանի գրողների ու արվեստագետների հետ, կապ հաստատել մոսկովյան գրական մամուլի օրգանների հետ։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն և 1952 թվականին տպագրվել «Новый мир» ամսագրում[22]։

Սևակի 1953 թվականին գրված «Ուշացած իմ սեր» պոեմը 1956 թվականին Եվգենի Եվտուշենկոյի թարգմանությամբ «Դժվար խոսակցություն» խորագրով (ռուսերեն) լույս է տեսել նախ «Новый мир» ամսագրում (№ 6), ապա «Ես ևս այդ մասին» վերնագրով «Բանաստեղծություններ» ռուսերեն ժողովածուում (1956)։ 1957 թվականին այն «Ո՞վ է մեղավոր» վերնագրով հայերեն լույս է տեսել «Սովետական գրականություն» ամսագրում։ Այն քննարկումների և բանավեճի առիթ է դարձել ինչպես ռուս, այնպես էլ հայ քննադատների շրջանում[23][24][25]։

  Ինչպիսի՜ անբարոյականություն,- կարող է բացականչել կեղծ բարեպաշտը, կարդալով պոեմը։- Մի՞թե կարելի է օրինակ ներկայացնել էգոիստին, որ հաշվի չառնելով բարոյականությունը, ուզում է կնոջը խլել ամուսնուց, մորը՝ որդուց։ Բայց ուշադիր կարդալով պոեմը, դուք պարզ կտենեք, որ նրա հերոսը ազնիվ ու ուղղամիտ մարդն է, որ հերոսություն է ունեցել պատմել ամենաթանկի, ամենացավալիի մասին, պատմել չքաշվելով, դառնորեն և ատելությամբ... Բարոյականության սուր հարցերը բանաստեղծը արծարծել է լրջորեն ու խոր կերպով, դա սկզբունքային և դժվար խոսակցություն է ազնվության, ճշմարտության մասին, դա ուղղակի մարտահրավեր է քաղքենիությանը։
- Ա. Կիրեևա[26][27]
 

1954 թվականին լույս է տեսել «Ինքն իր հետ» չափածո ֆելիետոնը, 1955 թվականին՝ «Մարդ էլ կա, մարդ էլ» և «Որդուս» բանաստեղծությունները, 1956 թվականին՝ «Ութնյակները», որոնք հիմնված են ժողովրդական ասացվածքների ու առածների վրա և ունեն հրապարակախոսական-դատապարտող ուղղվածություն[28]։

1956 թվականին Պարույր Սևակն ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը՝ ստանալով գերազանցության դիպլոմ. նրա դիպլոմային աշխատանքը եղել է նույն թվականին Հայպետհրատի կողմից լույս ընծայված ռուսերեն ժողովածուն, որն ընդգրկում էր «Անմահները հրամայում են» և «Սիրո ճանապարհ» գրքերում տեղ գտած բանստեղծությունների մի մասը, ինչպես նաև «Ես ևս այդ մասին» («Ուշացած իմ սեր») պոեմը։

1957 թվականին լույս է տեսել «Նորից քեզ հետ» ժողովածուն, որում ընդգրկվել են մեծ մասամբ Մոսկվայում գրված «Ծխանի ծուխը», «Նույն ճամփով» շարքերը, «Ութնյակները» և «Մարդը ափի մեջ» շարքի մի քանի բանաստեղծություններ, որոնք հեղինակն առաջարկել է հրատարակչության կողմից գրքից հանված «Ուշացած իմ սեր» պոեմի փոխարեն[29]։ Ժողովածուն արժանացել է հակասական, բայց ոչ բուռն արձագանքների և ընդունվել է որպես «բանաստեղծությունների շարքային գիրք»[30][29]։

1957 թվականի մայիս-հունիս ամիսներին Պարույր Սևակը գրել է «Մարդը ափի մեջ» շարքը(մոտ 6000 տող), բացառությամբ հետագայում գրված մի քանի բանաստեղծությունների[31]։ Նույն թվականին սկսել է գրել «Անլռելի զանգակատուն» պոեմը՝ «իբրև ինքնազատագրություն, իբրև թոթափումն այն ապրումների և խոհերի, որոնք տարիներ շարունակ կրծում էին իմ հոգեպատերը՝ ավտոմատիկ առնետների նման»[6] (ավարտել է 1958 թվականի նոյեմբերի 21-ին, նախապես եղել է 7725 տող), գրել մի քանի բանաստեղծություններ, «Երգ երգոց» պոեմի առաջինն երեք գլուխները (1957 թվականի դեկտեմբեր), ավարտել Միխայիլ Լերմոնտովի «Դև» ստեղծագործության թարգմանությունները, կատարել թարգմանություններ վրացերենից (Գ. Տաբիձե, Ռ. էրիսթավի, Ալ. Ճավճավաձե և այլն)[32]։ «Անլռելի զանգակատունը» լույս է տեսել 1959 թվականին 5000 օրինակ տպաքանակով և սպառվել մի քանի օրում[33]։ 1963 թվականին «Անլռելի զանգակատունը» լույս է տեսել Բեյրութում և Թեհրանում։ Դրանից հետ նա գրել է «Նույն հասցեով», «Թռուցիկ երգեր» շարքերը, «Ականջդ բեր ասեմ», «Հավատարմությունը սրտի արատ չէ» (1959), «Նահանջ երգով» (1961) պոեմները, ավարտել «Երգ երգոց» պոեմը[34]։

Հետագա տարիներ

խմբագրել

1959 թվականի աշնանը Սևակը գրել է «Ինքներգություն» խորագրով պոեմի առանձին հատվածներ: Ձմռանը, երբ Մոսկվա գնալուց առաջ մեկ ամիս անցկացրել է Թբիլիսիում՝ Նելլիի(երկրորդ կնոջ) ծնողների մոտ, ավարտին է հասցրել այն, ապա որոշ լրացումներ կատարել արդեն Մոսկվայում, սակայն այն «Մարդը ափի մեջ» գրքում լույս է տեսել «Ականջդ բեր ասեմ» շարքի տեսքով[35][Ն 3]։

Նույն թվականին Թբիլիսիում գրել է նաև «Վերնագիրը վերջում» շարքը, որն իր ոչ սովորական բնույթի պատճառով սկզբնական շրջանում արժանացել է մերժողական վերաբերմունքի[Ն 4][Ն 5]։

1961 թվականին, երբ նշվում էր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը, Սևակը գրել է «Խոսք հավաստիքի» բանաստեղծությունը, որը տոնակատարության օրերին տպագրվել է «Գրական թերթում» և արժանացել բուռն արձագանքի Հայաստանում և սփյուռքում[38][39]։ 1962 թվականի սկզբներին ցանկացել է գրել «Մեսրոպյան Այբբենարան» վերնագրով մի պոեմ, և «հայկական այբուբենի 36 կերպերի միջոցով հնչեցնել հայ ժողովրդի պատմության, մշակույթի կարևորագույն դեպքերն ու իրադարձությունները, նշանավոր մարդկանց անունները, հայ բնաշխարհը. նշումներ է կատարել, որոշ փոքրիկ կտորներ գրել»[38]։ Այդ ժամանակ էլ ծնվել է «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» պոեմի գաղափարը, որը գրվել է կարճ ժամանակում և նույն թվականին տպագրվել «Սովետական գրականություն» ամսագրում[38]։

1963-1964 թվականներին Պարույր Սևակը գրել է «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» շարքի հիմնական մասը, որը տպագրվել է «Եղիցի լույս» գրքում[38]։ 1964 թվականի փետրվարին գրել է «Ողջույնի քմայքներ» շարքը:

1960-ական թվականներին Պարույր Սևակի հռչակը լայն տարածում է գտել, բայց և շարունակել են նրա դեմ հանդես գալ տարբեր քննադատներ, օրինակ՝ նրան մեղադրել են նույնիսկ ակադեմիազմի մեջ՝ «չհասկանալով, որ «նորարար լինել չի նշանակում արվեստի պատմությունը դնել գրատախտակի տեղ, իսկ իրեն թաց սպունգը ձեռքն առած մի դպրոցականի և... երկու վայրկյանում ջնջել եղած-չեղածը»[40][41], նրա հոդվածներն արժանացել են ոչ ճիշտ մեկնաբանությունների, ինչին նա հաճախ չի արձագանքել, քանի որ «ավելորդ էր համարում պատասխանելը, որովհետև այդ մտքերից շատերը, որոնց դեմ վիճում էին, վիճողների կողմից էին վերագրվել իրեն»[41]։

Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակի կապակցությամբ Պարույր Սևակը 1962 թվականի վերջին ձեռնամուխ է եղել «Սայաթ-Նովա» ուսումնասիրության նախապատրաստական աշխատանքներին, իսկ 1963 թվականի ապրիլ-մայիս ամիսներին գրել է այդ մենագրության «Սայաթ-Նովայի ստեղծագործությունը» բաժինը, որի մի զգալի մասը հրապարակվել է մամուլում։ 1963 թվականին Սևակը հրավիրվել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ հին և միջնադարյան գրականության բաժին՝ իբրև ավագ գիտաշխատող ամբողջացնելու համար մենագրությունը[42]։ 1964 թվականին գրել է «Երբ է ծնվել Սայաթ Նովան» գլուխը, իսկ 1966 թվականին՝ աշխատության երրորդ մասը («Ծանոթագրություններ»), որով էլ ավարտել է մենագրությունն ու այն որպես դիսերտացիա ներկայացրել Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ՝ բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու համար[42]։ Պաշտպանությունը տեղի է ունեցել 1967 թվականի հունիսի 27-ին[43]։ Պաշտոնական ընդդիմախոսները՝ Մորուս Հասրաթյանը, Ռուբեն Զարյանը, Ասատուր Մնացականյանը, Սուրեն Աղաբաբյանը, առաջարկել են Պարույր Սևակին միանգամից շնորհել բանասիրական գիտությունների դոկտերի աստիճան, և ինստիտուտի գիտական աստիճաններ շնորհող խորհուրդը ընդունել է նրանց առաջարկն ու միաձայն որոշել «Սայաթ-Նովա» մենագրության համար Սևակին շնորհել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ ԽՍՀՄ բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովն այդ որոշումը հաստատել է 1969 թվականին[42]։

1965 թվականին, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցը, Սևակը ցանկացել է գրել «Ողբերգություն-սկզբնավոր-անվախճան» պոեմը, որի հերոսը՝ հեղինակը, «խոսեցնելու» էր գործող մյուս անձանց՝ Սկիզբին, Վախճանին, Մհերին, Եսայի Մարգարեին, Մուհամեդին, Ջեմալ փաշային և ուրիշներին»[44]։ Այդ նպատակով Սևակն ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության վերապրողների ու ականատեսների հուշերը, դիվանագիտական փաստաթղթեր, դրա կազմակերպիչների խոստովանություններն ու գրառումները։ Պոեմի ստեղծման ժամանակ էլ ծնվել է «Եռաձայն պատարագ» պոեմի մտահղացումը[Ն 6], որը նա գրել է փետրվարին։ Դրա առանձին հատվածներ նույն թվականին լույս են տեսել «Սովետական Հայաստան» ամսագրում և «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, իսկ ամբողջական պոեմը տպագրվել է «Եղիցի լույս» գրքում[44]։

1966 թվականի աշնանը Սևակը Խորհրդային գրողների պատվիրակության կազմում մասնակցել է Հունգարիայում անցկացված բանաստեղծների համաեվրոպական կոնգրեսին, ինչից հետո թարգմանել և հրատարակել է հունգար գրողների անթոլոգիան, ինչից առաջ հունգարերեն լույս էր տեսել իր «Անձրևային սոնատ» գիրքը[45]։

1966 թվականին Սևակը Հայաստանի գրողների հինգերորդ համագումարում ընտրվել է ՀՍԳ միության վարչության քարտուղար (այդ պաշտոնում մնացել է մինչև 1971 թվականը՝ Հայաստանի գորղների վեցերորդ համագումարը)։ 1967 թվականին «Անլռելի զանգակատուն» պոեմը (երկրորդ հրատարակություն) արժանացել է Խորհրդային Հայաստանի պետական մրցանակի։ Նույն թվականին ԽՍՀՄ Գերագույն սովետի հրամանագրով Պարույր Սևակը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով՝ գրականությանը մատուցած ծառայությունների համար։ Հաջորդ տարի ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն սովետի ազգությունների սովետի դեպուտատ։ 1968 թվականին հայ գրողների խմբի հետ զբոսաշրջային այցով մեկնել է Ֆրանսիա[45]։

1969 թվականին լույս է տեսել «Եղիցի լույս» գիրքը, սակայն արգելվել է և ընթերցողին է հասել միայն 1971 թվականին։

Կյանքի վերջին տարիներին զբաղվել է «Սայաթ-Նովան և միջնադարյան տաղերգուները» ուսումնասիրությամբ։ Այդ նպատակով նորից ուսումնասիրել է հայ միջնադարյան տաղերգությունը, գրել է մենագրության ավելի քան 200 էջ, սակայն 1971 թվականի ապրիլի 3-ին թողել է անավարտ․ «Անավարտ մնաց և վերջին նախադասությունը։ Ի՞նչն է խանգարել ավարտելու նախադասությունը, ի՞նչն էր պատճառ դարձել, որ բանաստեղծ-գիտնականը կտրվի սեղանից և այլևս չվերադառնա իր միտք-նախադասությունը ամփոփելուն»[46]։ Դրանից հետո մտադիր է եղել զբաղվել Նարեկացու «Մատյան»-ի թարգմանությամբ, գրելու մեկնաբանություններ ու ծանոթագրություններ, որ հանձնարարել էր Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը։ Ուսումնասիրել է կրոնների, աղանդների պատմությանը վերաբերող գրքեր, Աստվածաշունչը։ 1971 թվականի հունիսի 14-ին չեխ հայագետ Լյուդմիլա Մոտալովայի ամուսնու հետ ունեցած հարցազրույցի ժամանակ Պարույր Սևակը, նշելով, որ շուտով ավարտելու է «Սայաթ-Նովան ու միջնադարյան տաղերգուները» մենագրությունը, ասել է․

  Հետո պիտի զբաղվեմ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ի թարգմանությամբ, նույնպես Ակադեմիայի գծով։ Ոչ թե բանաստեղծական թարգմանություն դա պիտի լինի, այլև գիտական թարգմանություն, ըստ որում պիտի ավելացնեմ, որ դա եղել է իմ տարիների, ամբողջ կյանքիս մեծ երազանքներից մեկը։ Հենց որ «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» վերջացնեմ, անմիջապես անցնելու եմ այդ գործին...  
 
Հուշակոթող կանգնեցված ավտովթարի վայրում՝ Պարույր Սևակ գյուղում

Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Նրա մեքենան բախվել է գյուղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենային։

Գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածներ։ Ըստ վարկածներից մեկի՝ Սևակը մեքենա վարել չի իմացել, բայց այդ օրը նա պետք է մեկներ Երևան՝ իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել՝ պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոտնակից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները՝ մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան վթարի է ենթարկվել հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի պատճառով մահացել են Սևակն ու նրա կինը[47]։

Ըստ մեկ այլ վարկածի՝ գրողի մահը եղել է կազմակերպված, և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով[48][49]։

Պարույր Սևակի անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը(Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան), Երևանի թիվ 123 դպրոցը, որտեղ կանգնեցվել է նրա արձանը, Երևանի Կասյան փողոցի(այժմ՝ Վազգեն Առաջին փողոց) 3-րդ շենքի պատին փակցված է հուշատախտակ: Սևակի հայրենի գյուղում գործում է նրա տուն-թանգարանը, իսկ գյուղի կենտրոնում 2001 թվականին բացվել է նրա կիսանդրին։ Սևակի ծննդավայրի ոչ հեռու հիմնադրվել է նրա անունը կրող գյուղ[50]։ 2003 թվականին Սևակի անունով է անվանակոչվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող պուրակներից մեկը:

Անձնական կյանք

խմբագրել

Պարույր Սևակը 1946 թվականին ամուսնացել է իր համակուրսեցի Մայա Ավագյանի՝ Վարդան Ավագյանի և Անահիտ Ավետյանի դստեր հետ, որի հետ «կապված էր հարազատության ամենախոր զգացմունքներով, որին նամակներում և օրագրերում անվանում է անփոխարինելի մարդ իր կյանքում»[21]։ 1950 թվականի բանաստեղծության մեջ Սևակը գրել է.

 

Երբ բացում ես դուռը և ինձ դիմավորում,
Թվում է, թե իմ դեմ ո՜չ մի փակ դուռ չկա.
Երբ իմ հանցանքներն ու զանցանքներն ես ներում,
Թվում է, թե դրանք չեմ էլ գործել անգամ։
Դու ինձ համար կյանքում կյանք ես կնոջ տեսքով,
Կնոջ տեսքով մայր ես և մոր տեսքով՝ ընկեր-
Ա՛յն, ինչ անհնար է արտահայտել խոսքով,
Ա՛յն, ինչ անհնար է մաշված տողով երգել։

 

1948 թվականին ծնվել է նրանց որդին՝ Հրաչիկ Ղազարյան (1948-2006), որն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը ինժեների մասնագիտությամբ և ունեցել է երկու երեխա՝ Աննան և Ռուբենը։

Դեռ Մոսկվա գնալուց առաջ Սևակն իմացել է, որ «իրենց ընտանիքի հիմքերը խաթարվում են՝ իր հափշտակությունների պատճառով»[51]։ Սակայն ամուսնալուծությունից հետո ջերմ հարաբերություններ են պահպանվել ոչ միայն Մայա Ավագյանի ու Սևակի, այլև Մայայի ու Նելլիի միջև[51]։

Մոսկվայում սովորելու տարիներին Սևակը մտերմացել է վրացուհի Նելլի Մենաղարաշվիլիի հետ, որի հետ ամուսնությունը գրանցվել է 1958 թվականին[51]։ Հրաժարվելով արդեն պատրաստ թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից՝ Նելլի Մենաղարիշվիլին Սևակի հետ տեղափոխվել է Հայաստան, սովորել հայերեն և հետագայում թարգմանություններ է կատարել հայ արձակից, ինչպես նաև Պարույր Սևակի բանաստեղծությունների տողացի թարգմանություններ ռուսերեն[51]. «Նելլին, որ ամբողջ էությամբ նվիրված էր Պ. Սևակին, նրա համար ոչ միայն կյանքի (նաև մահվան) ընկեր եղավ, այլև նրա պոեզիայի լավագույն հասկացողն էր, նրա բանաստեղծական մտահղացումների առաջին գնահատողն ու խրախուսողը»[51]։

Կոչումներ և պարգևներ

խմբագրել

Գրական գործունեություն

խմբագրել
 
Պարույր Սևակի հուշատախտակը Երևանի Կասյան փողոցում
 
Պարույր Սևակի հուշարձանը նրա անունը կրող դպրոցի պատի խորշում

Առաջին բանաստեղծությունը թղթին է հանձնել Տուրգենևի «Առաջին սեր» պատմվածքի հերոսուհու՝ Զինաիդայի կերպարի ներշնչանքով։ Այս տարիներին էլ նա երազում է գրող դառնալու մասին, և դպրոցում Պարույր Արեգունի ստորագրությամբ հրապարակում է իր առաջին բանաստեղծությունները[4]։ Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թվականից։ Անդրանիկ գրքույկում («Անմահները հրամայում են», 1948) երևան են եկել բանաստեղծական խառնվածքի և մտածողության բնորոշ գծերը՝ քաղաքացիական անհանգստություն, մարդու ներաշխարհի գաղտնիքները ճանաչելու և բանաստեղծական անկաշկանդ կառուցվածքների դիմելու ձգտում։ Դրանում տեղ է գտել տասնյոթ բանաստեղծություն՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հիշողություններին, սպիացող վերքերի անանց ցավին. «Բանաստեղծը նվաճված խաղաղությունը իմաստավորում է իբրև ժողովդի երկար տարիների ջանքերի, տառապանքների, զոհերի ու սխրագործությունների արդյունք, իսկ պատերազմը դիտում իբրև անձնական ողբերջություն, թեմային տալով քնարական լուծում։ Բանաստեղծի խռովահույզ հոգին ինչ-որ չափով խաղաղվել է, որովհետև գարնանային զարթոնք կա աշխարհի վրա։ ...Նրանք՝ «մեռածները... ո՛չ, անմահերն» են բանաստեղծին երևում տեսիլքով և անխոս հրամայում ու պահանջում են «իրենց երգը չերգած»[55]։ Գրքույկում Սևակն անդրադարձել է նաև հայ ժողովրդի ճակատագրին, Հայոց ցեղասպանությանը, ազգային վերածննդի և ողջ հայությանը մայր հայրենիքի շուրջը համախմբելու թեմային[56]։

1953 թվականին լույս տեսած «Անհաշտ մտերմություն» (պոեմի վրա Սևակն աշխատել է 1947-1952 թվականներին, նախապես կոչվել է «Գոմ թե պալատ», ապա «Հայրս», սկզբում լույս է տեսել ռուսերեն՝ «Друзья из Советашена») պոեմը, որը պատմում է երկու ընկերների՝ կոլտնտեսության նախագահ Թորգոմի և ֆերմայի վարիչ Մկրտիչի բախման մասին, երբ Թորգոմը, ձգտելով վերակառուցել գյուղը, ուզում է կուլտուրայի պալատ կառուցել, սակայն Մկրտիչը, որն առաջնային է համարում գյուղացու իրական հոգսերի ու կարիքների բավարարումը, պահանջում է պալատի փոխարեն կառուցել գոմ[57]։

1954 թվականի լույս է տեսել «Սիրո ճանապարհը» բանաստեղծությունների ժողովածուն։ Դրանում ընդգրկվել են նաև «Անմոռուկներ մանկությունից», «Պատանության ծաղիկներ» շարքերը, որոնք պատմում են «պատանեկան սիրո առաջին անմեղ խլրտումների, դեռևս ձև չստացած ու չգիտակցված «թաքուն» զգացմունքների մասին»[58], գրվել են հիմնականում 1946 թվականին, բայց չեն տպագրվել «ժամանակին անձնական քնարերգության նկատմամբ եղած մերժողական վերաբերմունքի պատճառով»[58]։

  Պ. Սևակի սիրային բանաստեղծություններում, որքան էլ դրանք իրենց ծնունդով կապված լինեն այս կամ այն անձնավորության հետ, քնարական հերոսուհին ոչ թե այս կամ այն կինն է, այլ սիրելի կինը, սիրած կինը։ Անձնավորությունից վերանալով, բանաստեղծը պատկերում է ընդհանուրը, հիմնվելով կոնկրետ անձնավորության վրա՝ հասնում էընդհանրացման, սկսելով անձից՝ հասնում է ընդհանուր մարդկայինին։
- Ա. Արիստակեսյան[59]
 

1957 թվականին լույս է տեսել Պարույր Սևակի «Նորից քեզ հետ» ժողովածուն, որում ընդգրկված ստեղծագործությունները գրվել են 1946-1956 թվականներին։

Սևակի սիրո ապրումը զգում և վերարտադրում է ոչ թե մեկ-երկու տարածված վիճակների մեջ (սիրո արբեցում, մերժված, անպատասխան, անհասանելի սիրուց առաջացած տառապանք), այլև՝ բացահայտում տվյալ զգացմունքի բոլոր հատկանշական կողմերը։ Սերը նրա քնարական հերոսի համար ոչ միայն ոգեղենացված մի պահ է, այլև՝ հոգևերո կենսագրություն։ Այդ իսկ պատճառով այդ զգացողության վերապրման գերիշխող վիճակների կողքին իրենց տեղն ունեն նաև բավարարված սերը, սիրո խաղը, սիրո ձանձրույթը, անսեր սերը, օտար սերը։

— Դավիթ Գասպարյան

Բանաստեղծական նոր որակի սկիզբն են սիրային պոեմները («Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց») և «Անլռելի զանգակատուն» (1959, վերամշակված հրատարակություն 1966, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1957) քնարական-փիլիսոփայական պոեմը։ «Անլռելի զանգակատուն»-ը պատկերում է Կոմիտասի ճակատագիրը՝ ծննդյան օրից մինչև Մեծ եղեռնի տպավորություններից խելագարվելը, ապա և մահը՝ «վերադարձը հայրենիք»՝ 1935 թվականին։ Այդ ամենը պոեմում ներկայացվել է հայ ժողովրդի քաղաքական ու սոցիալական կյանքի ընդարձակ ֆոնի վրա, ազգագրական ու բանահյուսական նյութի հարուստ օգտագործումով։ Պոեմը ծավալվում է սիմֆոնիկ ստեղծագործության սկզբունքով, մեծ իրադարձությունները մարմնավորող «համազանգ»-երի և ավելի փոքր անցքերը մարմնավորող «ղողանջ»-ների միահյուսումով։ Բարձր պաթոսով է հագեցած պոեմի վերջաբանը, որը խորհրդանշում է հայություն-հայ երգ-Կոմիտաս եռամիասնության հարատևության գաղափարը։ Պոեմն ամբողջությամբ, կառուցվածքի և բանաստեղծական արտահայտչաձևերի ինքնատիպությամբ երևույթ է բազմադարյան հայ պոեմի պատմության մեջ։

Առանձնակի նշանակություն ունեն Սևակի նաև մյուս՝ «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմները, որոնք հատկանշվում են հայրենասիրական-հայասիրական շնչով ու փիլիսոփայական ներսուզումներով․ առաջինում վերաիմաստավորվել է հայ գրերը հայտնագործողի դերը, երկրորդը ձոնվել է Մեծ եղեռնի ապրիլյան զոհերի հիշատակին։

Սևակն իր ստեղծագործությամբ լուծել է նորարարական խնդիրներ՝ հայ բանաստեղծությամբ (Գրիգոր Նարեկացի, Սիամանթո, Եղիշե Չարենց) ավանդված կառուցվածքները համադրելով ամերիկյան (Ու. Ուիթմեն), եվրոպական (Պ. Էլուար) և ռուսական (Վ. Մայակովսկի) բանաստեղծության կառուցվածքների հետ։ Նման համադրության առաջին նշանակալից հայտը «Մարդը ափի մեջ» (1963) ժողովածուն է, որին հատուկ է նախ՝ ժամանակակից մարդու ներաշխարհի գաղտնիքները հետախուզելու-բացահայտելու կիրքը, ապա՝ «ազատ բանաստեղծության» կիրառությունն ու բանաստեղծական ձևերի ճկունությունը։

  Ափի մեջ դրված մարդը մինչև վերջ անկեղծ է, թաքցնելու ոչինչ չունի և բացվելուց չի վախենում, որովհետև նրա հոգետունը լցված է ոչ թե քաղքենիական անմաքուր ու հաշվենկատ նվնվոցներով, այլ մարդու, երկրի, աշխարհի հանդեպ ջերմագին սիրով ու սրտացավությամբ։
- Ա. Արիստակեսյան[60]
 

«Եղիցի լույս» (1971) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուով Սևակը բացեց մարդու, անհատի ճանաչման նոր հնարավորություններ, որին նա հասել է իրականության գեղարվեստական ընկալման համադրական-վերլուծական սկզբունքի գործադրումով։ Միաժամանակ, նա բարձր լարվածության է հասցրել իր քննադատական պաթոսը՝ մարդկային ու հասարակական արատների դեմ, հանդես եկել իբրև մարդու կատարելության և աշխարհի ներդաշնակության ջատագով։

Սևակի գրական ժառանգության մի ստվար մասն են նրա գրականագիտական-բանասիրական և գրաքննադատական հետազոտություններն ու հոդվածները Գրիգոր Նարեկացու, Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Նահապետ Քուչակի, Պետրոս Դուրյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, ժամանակակից բանաստեղծների, հայոց պատմության և լեզվաոճական ալևայլ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև «Սայաթ-Նովա» (1969) մենագրությունը, որտեղ Սևակը լուծել է բանասիրական մի շարք «առեղծվածներ» և թափանցելով Սայաթ-Նովայի տաղերի էության մեջ՝ վերհանել նրա ստեղծագործության մի շարք առանձնահատկություններ։

Հայ գեղագիտական մտքի պատմության մեջ, մասնավորապես բանաստեղծական արվեստի տեսական հիմունքների մշակման առումով, ուշագրավ են Սևակի մի շարք հոդվածներ, առաջին հերթին՝ «Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի» բանավիճային հոդվածը (Երկ․ ժող․, 1976, հ․ 6)։ Դրանցում հանդես գալով «նաղլա–հեքիաթային», նկարագրական, գետնատարած, պարզունակ բանաստեղծությունների դեմ՝ Սևակի արդի բանաստեղծության զարգացման ուղին համարում է մարդկային հոգու խորությունները թափանցող («ներանձավային»), «ոգեղենացած շնչի», բազմաձայնական լայն հնարավորություններով և իմացականությամբ հագեցած չափածոն։ Բանաստեղծության տեսության վերաբերյալ Սևակի առաջարկած որոշ ձևակերպումներ մտել են գիտական շրջանառության մեջ։

․․․Իմ կյանքի լավագույն տասնամյակը անցավ ինքնամաքառման մեջ․ ամեն ինչ գնաց երկու բանի վրա։ Նախ՝ դիմանալու։ Դիմացա, բայց ի՞նչ գնով։ Իմ տասը տարվա աշխատանքը մնաց ու մնում է գզրոցում․ իր ժամանակին՝ չէր կարելի, իսկ հիմա չարժի։ Այդ տարիներին ես հասկացա, որ մի բան մտածել և այլ բաներ ասելը անբարոյականության վատթարագույն տեսակն է, ինչպես որ հարկադրաբար սիրելն էլ վատթարագույն շնականությունն է․․․[61]

Սևակը գրել է նաև «Մեսրոպ Մաշտոց» (1962, «Հայֆիլմ»), «Սայաթ–Նովա» (1965, «Հայֆիլմ») փաստագրական կինոնկարների սցենարները։

1971 թվականին լույս է տեսել Պարույր Սևակի մանկական ստեղծագործությունների «Պարույր Սևակ. Ձեր ծանոթները» գրքույկը, որի տասներկու բանաստեղծությունները ներկայացնում են բանաստեղծի ստեղծած ավանդապատումները[62]։

Թարգմանություններ

խմբագրել

Բանաստեղծի գրական ժառանգության մեջ զգալի տեղ է գրավում թարգմանական աշխատանքը։ Սևակը թարգմանել է Ադամ Միցկևիչի (պոեմներ), Ալեքսանդր Պուշկինի, Խ. Բոտևի, Միխայիլ Լերմոնտովի («Դևը»), Յա․ Կուպալայի, Յա․ Ռայնիսի, Սերգեյ Եսենինի, Վալերի Բրյուսովի, Ի. Աբաշիձեի, Վլադիմիր Մայակովսկու («Վարտիքավոր ամպը»), Էդուարդաս Մեժելայտիսի («Մարդը» ժողովածու), հունգար («Հունգար բանաստեղծներ», 1968, ժողովածու) և այլ բանաստեղծների գործերից։

1975 թվականին Մոսկվայում ռուսերեն լույս է տեսել Պարույր Սևակի «Ընտիր երկերը», 1982 թվականին՝ «Անլռելի զանգակատուն» պոեմը։ Նրա ստեղծագործությունների ժողովածուներ են հրատարակվել հունգարերեն («Անձրևային սոնատ», 1966, Բուդապեշտ), լատիշերեն («Ձեռքեր», 1968, Ռիգա), չեխերեն («Հիմն լույսին», 1972, Պրահա), անգլերեն («Ընտիր բանաստեղծություններ», 1973, Երուսաղեմ), գերմաներեն («Բանաստեղծություններ», 1987, Բեռլին)[63], ուկրաիներեն, լիտվերեն, վրացերեն, ադրբեջաներեն, իսպաներեն, ֆրանսերեն և այլն։

Երկերի մատենագիտություն

խմբագրել
  • Անմահները հրամայում են, Երևան, 1948, 60 էջ։
  • Անհաշտ մտերմություն (պոեմ), Երևան, 1953, 140 էջ։
  • Սիրո Ճանապարհը, Երևան, 1954, 136 էջ։
  • Նորից քեզ հետ, Երևան, 1957, 160 էջ։
  • Անլռելի զանգակատուն, Երևան, 1959, 272 էջ։
  • Երբ մրցում է ամբողջ երկիրը…, Երևան, 1961, 88 էջ։
  • Անլռելի զանգակատուն (պոեմ), Թեհրան, 1963, 213 էջ։
  • Անլռելի զանգակատուն (պոեմ), Բեյրութ, 1963, 272 էջ։
  • Մարդը ափի մեջ, Երևան, 1963, 336 էջ։
  • Անլռելի զանգակատուն, Երևան, 1966, 272 էջ։
  • Սայաթ Նովա (ուսումնասիրություն), Երևան, 1969, 500 էջ։
  • Եղիցի լույս, Երևան, 1969, 300 էջ[64]։
  • Հատընտիր, Թեհրան, 1971, 72 էջ։
  • Եղիցի լոյս, Բեյրութ, 1971, 298 էջ։
  • Նորից քեզ հետ (հատընտիր), Բեյրութ, 1972, 328 էջ։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատ. 1. Անմահները հրամայում են, Սիրո ճանապարհ, Նորից քեզ հետ, Մարդը ափի մեջ, Երևան, 1972, 528 էջ[65]։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Եղիցի լույս, Թարգմանություններ, Երևան, 1972, 472 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Պոեմներ, Թարգմանություններ, Երևան, 1973, 344 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Պոեմներ. Անլռելի զանգակատուն, Եվ այր մի՝ Մաշտոց անուն, Եռաձայն պատարագ, Երևան, 1973, 324 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 5. Գրականագիտություն, Քննադատություն, Հրապարակախոսություն, Երևան, 1974, 416 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 6. Գիրք մնացորդաց, Վարուժանի պոեզիան, Սիլվա Կապուտիկյանի մտորումները ճանապարհի կեսին, Նամակներ, Երևան, 1976, 448 էջ։
  • Հատընտիր, Բեյրութ, 1980, 328 էջ։
  • Անլռելի զանգակատուն, Թեհրան, 1981, 269 էջ։
  • Անլռելի զանգակատուն (պոեմ), Բեյրութ, 1981, 248 էջ։
  • Անլռելի զանգակատուն (պոեմ), Թեհրան, 1982, 276 էջ։
  • Երգ երգոց, Երևան, 1982, 80 էջ։
  • Երկեր 3 հատորով, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1982, 672 էջ։
  • Երկեր, հատ. 2. Պոեմներ, Երևան, 1983, 464 էջ։
  • Երկեր, հատ. 3. Հրապարակախոսություն, Քննադատություն, Սայաթ-Նովայի ստեղծագործությունը, Վարուժանի պոեզիան, Նամակներ, Երևան, 1983, 592 էջ։
  • Մուտք, Երևան, 1985, 236 էջ։
  • Նորից քեզ հետ (հատընտիր), Բեյրութ, 1987, 320 էջ։
  • Սայաթ Նովա (ուսումնասիրություն), Երևան, 1987, 496 էջ։
  • Հատընտիր, Թեհրան, ա. թ., 312 էջ։
  • Անլռելի զանգակատուն (պոեմ), Երևան, 1990, 256 էջ։
  • Ընտրանի, հատ. Ա, Երևան, 1991, 336 էջ[66]։
  • Վերնագիրը վերջում (մտքեր ու խոհեր), Երևան, 1991, 224 էջ։
  • Եվ այր մի՝ Մաշտոց անուն (բանաստեղծություններ, պոեմ, հոդվածներ), Երևան, 1991, 80 էջ։
  • Եղիցի լույս, Երևան, 1992, 400 էջ[67]։
  • Ձեր ծանոթները։ Բանաստեղծություններ։ Դպրոցական միջին տարիքի համար։ Սովետական գրող, 1992, 24 էջ[68]։
  • Հատընտիր ամբողջական երկերէն, Բեյրութ, 1996, 352 էջ։
  • Հատընտիր, Թեհրան, 1999, 336 էջ։
  • Հատընտիր – 75, Բեյրութ, 1999, 224 էջ[69]։
  • Վառվող արյուն (հատընտիր բանաստեղծություններ), Երևան, 2000, 188 էջ։
  • Ծանոթացէք նօրից (ութնեակներ), Բեյրութ, 2001, 160 էջ[70]։
  • Անկեղծ ասած, Երևան, 2002, 120 էջ։
  • Անտիպ բանաստեղծություններ, Երևան, 2002։
  • Ծանոթացեք նորից, Երևան, 2002, 156 էջ[71]։
  • Սիրերգություն (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, 2003, 192 էջ։
  • Զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանեմ, Երևան, 2004, 112 էջ[72]։
  • Մարգարիտներ Պարույր Սևակի մտքի գանձարանից (Աֆորիզմներ, թևավոր խոսքեր, ասույթներ), խմբ. Վահան Սահակյան, Երևան, 2004, 120 էջ[73]։
  • Բանաստեղծություններ, Երևան, 2009, 120 էջ։
  • Սիրերգություն (բանաստեղծություններ), Երևան, 2009, 192 էջ[74]։
  • Ընտրանի, Երևան, 2010, 120 էջ։
  • Միշտ Ձեզ հետ (բանաստեղծություններ), Երևան, 2010, 120 էջ։
  • Անցյալը ներկայացած, Երևան, 2011, 72 էջ։
  • Ընտրանի, Երևան, 2011, 136 էջ։
  • Ընտիր էջեր, Երևան, 2012, 200 էջ։
  • Սայաթ Նովա (ուսումնասիրություն), Երևան, 2013, 504 էջ։
  • Ականջդ բեր, ասեմ (Սևակյան իմաստախոսություններ), կազմեց՝ Արմեն Սարգսյան, Երևան, 2014, 248 էջ։
  • Ամանեջ (վեպ), Երևան, 2014, 208 էջ[75]։
  • Պոեմներ, Երևան, 2014, 648 էջ։
  • Անլռելի զանգակատուն (պոեմ), Երևան, 2015, 276 էջ։
  • Անտիպ ուսումնասիրություններ, Երևան, 2016, 396 էջ[76]։
  • Ընտրանի, Երևան, 2016, 176 էջ։
  • Պոեմներ, Երևան, 2017, 656 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Բոգդան Զ., Արևին ընդառաջ, Երևան, Հայպետհրատ, 1951 (գրքի մեջ մտնող «Ամեն տեղ ընկերներ ունենք», «Բալլադ նեգր Թոմի մասին», «Խոհ գարնան մասին» բանաստեղծությունները թարգմանել է Պ. Սևակը)։
  • Կուպալա Յա., Հատընտիր (գրքի մեջ մտնող «Երեկույթ», «Կոմերիտմիությունը», «Շնորհակալ եմ իմ ժողովրդից», «Փառաբանում եմ ես Լենինի պարտիան», «Որդիները» գործերը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1951։
  • Վենցլովա Ա., Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1953, 72 էջ։
  • Գո-Մո-Ժո, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Ապրիլի 8-ի հերոսների հիշատակին», «Արծիվ», «Բարեկամները տանջվում են զնդանում», «Հիշում եմ Չեն Շեին և Ու. Գուանին», «Հրաժեշտ եմ տալիս Ճապոնիային», «Շանհայի առավոտը», «Չարիքի բուրգը», «Պոեզիայի դեկլարացիան», «Պոեզիան և պաշտպանությունը», «Ջրհեղեղի դարաշրջանը», «Փյունիկների Նիրվանան», «Փողոց երկնքում», «Քայլերգ» գործերը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1954։
  • Պուշկին Ա. Ս., Երկեր 5 հատորով, հ. 1 (հատորի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1954։
  • Բոտև Ք., Երկեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1955։
  • Միցկևիչ Ա., Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1955, 319 էջ։
  • Ռոդարի Ջ., Բարև, երեխաներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 58 էջ։
  • Բրյուսով Վ., Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1957։
  • Ռայնիս Յան, Ընտիր երկեր (գրքի մեջ տեղ է գտել «Փչիր քամի» դրաման Պ. Սևակի թարգմանությամբ), Երևան, Հայպետհրատ, 1957, 672 էջ։
  • Աբաշիձե Ի., Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1958։
  • Եսենին Ս., Հատընտիր (գրքի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, 1961։
  • Ադամյան Նորա, Երեք վիպակ, Երևան, Հայպետհրատ, 1963, 270 էջ։
  • Լերմոնտով Մ. Յու., Ընտիր երկեր, հ. 1 (գրքի մեջ մտնող չափածո գործերի մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, «Հայաստան», 1965։
  • Մեժելայտիս Է., Մարդը, Երևան, «Հայաստան», 1965, 120 էջ։
  • Հունգար բանաստեղծներ, Երևան, «Հայաստան», 1968, 167 էջ։

Ֆիլմագրություն

խմբագրել

Տես նաև

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պարույր Սևակ հոդվածին

Նշումներ

խմբագրել
  1. Պարույր Սևակի «ծնունդը զուգադիպել է Լենինի մահվանը հաջորդող սգո հանդիսությունների օրերին, ուստի նրա ծննդյան գրանցումը կատարվել է երկու օր ուշ՝ հունվարի 26-ին», այդ պատճառով նա տարբեր կենսագրականներում, անձնական թերթիկներում նա որպես իր ծննդյան օր նշել է հունվարի 26-ը[3]։
  2. Բնակավայրը Չանախչի է կոչվել իր ափսեաձև (թուրքերեն՝ չանախ) տեսքի համար։
  3. Պարույր Սևակը երիտասարդ բանաստեղծ Վ. Հովակիմյանին ուղղված նամակում գրել է. «Ականջը...» սկզբնապես գրված է իբրև պոեմ։ Կոչվում էր «Ինքներգություն»։ Հետո դարձրեցի «Մարդերգություն»։ Այնուհետև, նկատի առնելով մեր ընթերցողների ընդհանուր մակարդակը, որոշեցի պոեմի համարակալած գլուխները (1, 2, 3... 24... 37) անջատելով գրել առանձին էջերի վրա, վերնագրել՝ ջանալով նրանց տալ համեմատական անկախություն... Այդ արեցի, ինչ ասել կուզի, ոչ թե գրքի էջերը շատացնելու համար, այլ այն նպատակով, որ ընթերցողը կարողանա ուշադիր կարդալ «անկախացած» հատվածները։ Եվ որովհետև ողջ շարքը (ըստ էության՝ պոեմը) գրված է միևնույն չափով ու տրամադրությամբ, առնված է մեկ ընդհանուր վերնագրի տակ, ապա հույս ունեի, որ նա կընկալվի իբրև ամբողջական գործ՝ շարված ոչ թե իրար հետևից, այլ առանձին էջերի վրա»[35]։
  4. Պարույր Սևակը գրել է. «Ես շատ եմ ցավում, որ միամտություն (ավելի ճիշտ՝ ընթերցողի վրա ավելորդ վստահություն) ունեցա այդ տասնմեկ բանաստեղծությունների առաջին տողերը վերջում դնելու։ Բայց, տեր իմ աստված, մի՞թե այդքան դժվար բան է (առաջին բանաստեղծությունը կարդալուց հետո) նախ աչք գցել վերջին տողին և ապա կարդալ բանաստեղծությունը..., ինչպես որ ծրարն ստանալիս նախ ետնահասցեն ենք նայում, որ իմանանք, թե նամակն ումից է[36]»։
  5. Պարույր Սևակը երիտասարդ բանաստեղծ Վ. Հովակիմյանին ուղղված նամակում գրել է. «Վերնագիրը վերջում»-ը ես համարում եմ իմ բոլոր գրածներիս մեջ հազվագյուտներից մեկը։ Եվ տա աստված, որ կյանքից մնացած մասում էլ մեկ-երկու անգամ նորից իմ «սենյակը» մեծանա ներշնչանքի «հայելու մեջ» այնպես, որ գրեմ այդ ուժ, մաքրության և հնչեղության ուրիշ մի քանի բան[37]»։
  6. Սևակի նշումների մեջ պոեմի վերնագրերի հիշատակված տարբերակներից են՝ «Եռամատնյա կնիք», «Եռահնչյուն պատարագ», «Եռահունչ պատարագ», «Եռամատնյան խաչակնքում», «Եռահունչ ժամերգություն», «Եռակատար հոգեհանգիստ», «Անքակտելի երրորդություն», «Մատուցումն եռակցորդ» և այլն[44]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Դավիթ Գասպարյան, Պարույր Սևակ. կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 2001, էջ 23։
  3. Դավիթ Գասպարյան, Պարույր Սևակ. կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 2001, էջ 24։
  4. 4,0 4,1 Է. Ա. Մեհրաբյան։ «Նորից քեզ հետ։ Երևան։ Պարբերական։ 1990։ էջ 15
  5. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 20։
  6. 6,0 6,1 6,2 Պարույր Սևակ, «Անցյալը ներկայացած», 1965։
  7. 7,0 7,1 «Սովետական գրականություն», 1971, № 2։
  8. 8,0 8,1 Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 27։
  9. 9,0 9,1 Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984. էջ 31։
  10. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984. էջ 33։
  11. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984. էջ 34։
  12. 12,0 12,1 Դավիթ Գասպարյան, Պարույր Սևակ. կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 2001, էջ 26։
  13. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 54։
  14. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 66։
  15. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 66-67։
  16. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 67-68։
  17. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 70-71։
  18. Է. Ա. Մեհրաբյան։ «Նորից քեզ հետ։ Երևան։ Պարբերական։ 1990։ էջ 16
  19. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 69։
  20. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 73։
  21. 21,0 21,1 21,2 Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 88։
  22. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 94։
  23. «Новый мир», 1956, № 10.
  24. Н. Шамота, «О художественности», Москва, 1958, стр. 227.
  25. «Молодая гвардия», 1957, № 1.
  26. «Комсомольская правда», 1956, 3 ноября.
  27. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 99։
  28. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 103-106։
  29. 29,0 29,1 Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 108։
  30. «Գրական թերթ», 1958, № 36։
  31. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 109։
  32. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 150։
  33. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 194։
  34. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 197։
  35. 35,0 35,1 Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 197-198։
  36. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 210։
  37. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 211։
  38. 38,0 38,1 38,2 38,3 Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 228։
  39. «Սովետական արվեստ», 1963, № 5։
  40. «Գրական թերթ», 1967, 29 սեպտեմբերի։
  41. 41,0 41,1 Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 308-309։
  42. 42,0 42,1 42,2 42,3 Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 327-329։
  43. «Ինստիտուտի նիստերի դահլիճը և միջանցքները անկարող էին տեղավորել պաշտպանությանը ներկա գտնվել ցանկացողներին»[42]։
  44. 44,0 44,1 44,2 Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 334-338։
  45. 45,0 45,1 Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 341-342։
  46. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 390։
  47. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  48. http://iravaban.net/19603.html
  49. http://asekose.am/news/8/161987-parouyr-seaki-mahn-ar-aysor-kaskaceli-e-aysor-hanjari-mahvan-orn-e.html
  50. Դավիթ Գասպարյան, Պարույր Սևակ. կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 2001, էջ 39։
  51. 51,0 51,1 51,2 51,3 51,4 Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 89։
  52. «Սևակ Ղազարյան». Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 16-ին.
  53. Սևակ Ղազարյան. «Երբ ասում եմ կինս, առաջին բանը, որ պատկերացնում եմ, սերն է»
  54. Գրականագետ Սևակ Ղազարյանը ներկայացրեց իր պապի՝ Պարույր Սևակի երեք նոր հրատարակությունները
  55. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 76։
  56. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 79։
  57. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 83։
  58. 58,0 58,1 Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 246։
  59. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 253։
  60. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 111։
  61. Է․ Մեհրաբյան, Նորից քեզ հետ, Երևան, 1990։
  62. Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 394։
  63. Դավիթ Գասպարյան, Պարույր Սևակ. կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 2001, էջ 38։
  64. Sewak, Paroyr (1969). Eghitsʻi luys. Hayastan Hratarakchʻutʻyun.
  65. Ղազարյան), Պարույր Սևակ (pseud van Պարույր Ռաֆայելի (1972). Երկերի ժողովածու։ 6 հատորով. Հայաստան.
  66. Սևակ, Պարույր; Պետրոսյան, Վարդգես Համազասպի (1991). Ընտրանի։ Երեք հետորով. Ադանա. ISBN 9785807903488.
  67. Սևակ, Պարույր (1992). Եղիցի լույս։ (Բանաստեղծություններ). Նաիրի. ISBN 9785550007945.
  68. Սևակ, Պարույր (1992). Ձեր ծանոթները։ Բանաստեղծություններ ։ Դպրոցական միջին տարիքի համար. Սովետական գրող. ISBN 9785807905147.
  69. Միցկևիչ, Ադամ; Սևակ, Պարույր (1999). Հատընտիր. Գրահրատ. ազգային միութ. ISBN 9789993082002.
  70. Սևակ, Պարույր; Խաչատրեան, Եուրի (2001). Ծանօթացէք նորից. "Համազգային"-ի "Կոմիտաս" մասնաճիւղ. ISBN 9789953900346.
  71. Sewak, Paroyr (2002). Պարույր Սևակ։ Ծանոթացեք նորից. Փրինտինֆո.
  72. Պարույր Սևակ։ Զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանեմ...: Նվիրվում է Պարույր Սևակի ծննդյան 80-ամյակին. Զանգակ-97. 2004. ISBN 9789993028000.
  73. Sewak, Paroyr (2004). Պարույր Սևակ. իմաստուն մտքերի աշխարհում։ Ասույթների ժող. Հայաստան. ISBN 9785540019224.
  74. Սևակ, Պարույր (2009). Սիրերգություն։ Բանաստեղծ. Նաիրի. ISBN 9785550013632.
  75. Սևակ, Պարույր (2014). Ամանեջ։ վեպ. ISBN 9789939837130.
  76. Սևակ, Պարույր (2016). Անտիպ ուսումնասիրություններ. "Armav" hratarakchʻutʻyun. ISBN 9789939863412.

Գրականություն

խմբագրել
  • Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1974, 448 էջ։
  • Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ։ Կենսամատենագրություն, Երևան, ՀՍՍՀ Գրքասերների ընկերություն-«Սովետական գրող», 1983, 52 էջ։
  • Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ. Գեղագիտություն և բանարվեստ, Ե., 2006։
  • Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ, վերահրատարակություն, Երևան, «Սովետական գրող», 1984, 400 էջ[1]։
  • Հովիկ Չարխչյան, Սիրում եմ քեզ (նամականի), Վեդի, 1991։
  • Հովիկ Չարխչյան, Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 1, Երևան, 2004։
  • Հովիկ Չարխչյան, Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 2, Երևան, 2004։
  • Հովիկ Չարխչյան, Սևակի մահվան առեղծվածը, Երևան, 2005։
  • Լևոն Հախվերդյան, Պարույրը /էսսե/, 1987, 1997։
  • Հախվերդեան, Լևոն (1981), Պարոյրը. իմ յուշերում, իր նամակներում ու գործերում (1ին ed.), Բեյրութ: Ալթափրէս
  • Սերգեյ Գալոյան, Զուտ սովետական սպանություն. Պարույր Սևակ, գիրք 1, Երևան, 2006, գիրք 2, Երևան, 2007։
  • Գրիգոր Չալիկյան, Անլռելի սիրահարը. Պարույր Սևակի ու մի քիչ էլ իմ մասին, Երևան, 2002։
  • Պարույր Սևակը... հուշագիրների ափի մեջ, կազմեց Նինա Հովսեփյան, Երևան, 2006, 400 էջ։
  • Վարդգես Բաբայան, Պարույր Սևակի հետ /հուշեր/, 1988։
  • Ղողանջ հիշատակի /բանաստեղծություններ, հուշեր, հոդվածներ/, Ե., 1991։
  • Կարլեն Դանիելյան, Պարույր Սևակ. Բանաստեղծի սխրանքը, 1989[2]։
  • Էդուարդ Մեհրաբյան, Նորից քեզ հետ. Պարույր Սևակ /ալբոմ-ուղեցույց/, Ե., 1990։
  • Ռուբեն Զարյան, Հուշապատում, գիրք 2, Երևան, 1977, էջ 301-315։
  • Գևորգ Էմին, Երկերի ժողովածու, հատոր 3, Երևան, 1986, էջ 696-708։
  • Սերո Խանզադյան, Ինչպես հիշում եմ, Երևան, 1988, էջ 248-288։
  • Հովսեփյան Ն․, Պարույր Սևակ․ Կենսամատենագիտություն, 2 մաս, Ե․, 1968-1983: Պարույր Սևակի ստեղծագործությունը, Ե., 1983։ Պարույր Սևակը իմ հուշերում, Ե., 1996։
  • Պողոսյան Ա․, Պարույր Սևակի չափածոյի լեզվական արվեստը, Ե․, 197
  • Արզումանյան Լ., Պարույր Սևակի պոեմները, Ե., 2001։
  • Բարսեղյան Խ., Պարույր Սևակի «Եղիցի լույսի» ոդիսականը և ոչ միայն, Ե., 1992։
  • Գասպարյան Դ., Պարույր Սևակ, Ե., 2001[3]։
  • Գրիգորյան Շ., Հայ պոեզիայի Քուռկիկ Ջալալին, Ե., 1980։
  • Գրիգորյան Ս․, Պարույր Սևակ․ Արձագանքող անտառը, Ե․,1998
  • Գրիգորյան Ս․, Պարույր Սևակը և համաշխարհային պոեզիան, Ե․, 2018
  • Ղազարյան Ս․, Պարույր Սևակի անտիպ ժառանգությունը, Ե․, 2014
  • Մարության Թ., Պարույր Սևակի պոեմների գրաքննադատական արձագանքները, Ե., 2006։
  • Մելքոնյան Հ., Մերժված օրենսդիրը, գիրք 1, Ե., 2006։
  • Պապոյան Ա., Պարույր Սևակի չափածոյի բառապաշարը, Ե., 1970։
  • Սարինյան Ս., Պարույր Սևակ, Ե., 2006։
  • Վերնագիրը վերջում, Ե., 1991։
  • Փարսադանյան Ա., Ղողանջ անմահության, Ե., 2006։
  • Малумян Г., О поэме Паруйра Севака "Неумолкаемая колокольня", Новосибирск, 2002:
  • Նունե Դավթյան, Պարույր Սևակ։ Գրականագիտական հայացքները։ 2002, էջ 161[4]։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարույր Սևակ» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարույր Սևակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարույր Սևակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
  1. Արիստակեսյան, Ալբերտ Վրթանեսի (1984). Պարույր Սևակ։ Մենագրություն. Սովետական Գրող.
  2. Դանիելյան, Կարլեն Արտաշեսի (1989 թ․ հունվարի 1). Պարույր Սևակ բանաստեղծի սխրանքը. Լույս. ISBN 9785545003839.
  3. Գասպարյան, Դավիթ Վազգենի (2001). Պարույր Սևակ։ Կյանքը և ստեղծագործությունը. Նոր-Դար. ISBN 9789993064688.
  4. Դավթյան, Նունե (2002). Պարույր Սևակ։ Գրականագիտական հայացքները. Պարույր Սևակ. ISBN 9789993095316.