Պողոս Լազարովիչ (19-րդ դար), հայ կրթական, մշակութային գործիչ։

Պողոս Լազարովիչ
ԾննդավայրՍտամբուլ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը, զբաղվել մանկավարժական աշխատանքով։ Ճանապարհորդել է Հեռավոր Արևելքում, եղել է Հնդկաստանում։ Այդ ճանապարհորդության նկարագրությունը լույս է ընծայել Վենետիկում, 1832-ի «Ստորագրութիւն Կալկաթա քաղաքին, զոր արար պ. Պողոս Պետրոս Լազարովիչ Կ. Պոլսեցի ի ճանապարհորդել յորում արևելեան հնդիկս» խորագրով, հնդկահայ գաղութի առօրյայի մասին[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 23.