Պեաթրիս Եկենյան

հայ դերասանուհի
(Վերահղված է Պ. Եկենյանից)

Պեաթրիս Եկենյան (1900, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1972), հայ դերասանուհի։

Պեաթրիս Եկենյան
Ծնվել է1900
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1972
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Եգիպտոսի թագավորություն և  Եգիպտոս
Մասնագիտությունդերասանուհի

Ծնվել է Կոստանդնուպոլիսում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա ընդունվել տեղի թատերական դպրոցը։ Այստեղ մի տարի սովորելուց հետո խաղացել է տարբեր խմբերում։ 1919 թ. մեկնել է Եգիպտոս և Ս. Աբովյանի խմբում կատարել է գլխավոր դերեր «Արմենուշ», Ա. Բիսոնի «Անհայտ կինը», Պ. Զուբովի «Ղարաբաղի աստղագետը», Ա. Շիրվանզադեի «Պատվի համար» և «Մարող ճրագներ» պիեսներում։ 1924 թվականից Օննիկ Վոլդերի հետ խաղացել է «Եգիպտահայ դրամատիկում», ստանձնելով դարձյալ գլխավոր դերեր «Դալիլա», «Անչափահաս», Տ. Կամսարականի «Վարժապետին աղջիկը», «Վերարծարծվող կրակ», «Աշխարհի դատաստան», «Քաղաքային մահ», Ալեքսանդր Դյումա-որդու «Քամելիազարդ տիկինը» և այլ պիեսներում։ Հետագայում տասնյակ տարիներ խաղացել է եգիպտահայ բեմում[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 292-293.