Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պավել Սամվելի Գևորգյան (ապրիլի 8, 1963(1963-04-08), Ազոխ, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ,
Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի դափնեկիր[1],
Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության պատվավոր աշխատող,
Ռուսաստանի Դաշնության գիտության և կրթության նախարարության մաթեմատիկայի գիտա-մեթոդական խորհրդի[2] միջնակարգ դպրոցի և մանկավարժական բուհերի բաժանմունքի նախագահ։

Պավել Գևորգյան
Ծնվել էապրիլի 8, 1963(1963-04-08) (61 տարեկան)
Ազոխ, Հադրութի շրջան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան
Գործունեության ոլորտտեղաբանություն
Պաշտոն(ներ)ռեկտոր
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան, Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինՀայերեն, ռուսերեն, անգլերեն
Գիտական ղեկավարՅու.Մ. Սմիռնով
ՊարգևներՌուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության պատվավոր աշխատող
 Pavel Gevorgyan Վիքիպահեստում

Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի МГУ.01.17 դիսերտացիոն խորհրդի անդամ։

Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի պետական քննական հանձնաժողովի նախագահ "Ֆունդամենտալ մաթեմատիկա և մեխանիկա" մասնագիտության գծով։

Ռուսաստանի Դաշնության կառավարության՝ Կրթության ոլորտում մրցանակների գծով հանձնաժողովի քարտուղար։

Կենսագրություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1987-1988 թթ.՝ համատեղության կարգով աշխատել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի հատուկ դասընթացների ամբիոնում որպես դասախոս։
  • 1989-1994 թթ.՝ Արցախի պետական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դասախոս։
  • 1994-1996 թթ.՝ Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի դեկան։
  • 1996-2000 թթ.՝ Արցախի պետական համալսարանի ռեկտոր։
  • 2000-2015 թթ.՝ Մոսկվայի էներգետիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր։
  • 2008-2016 թթ.՝ Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ակադեմիայի բարձրագույն և կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ (ք.Մոսկվա)։
  • 2015-2016 թթ.՝ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր։
  • 2015 թ.-ից՝ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ։

Գիտական հետազոտությունների ոլորտներ խմբագրել

Ձևափոխությունների անընդհատ խմբեր։ Էքվիվարիանտ տոպոլոգիա։ Շեյպերի տեսություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Присуждены премии Правительства России в области образования за 2014 год».
  2. «НМС по математике».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Գևորգյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Գևորգյան» հոդվածին։