Պրոֆեսոր Ն. Ե. Ժուկովսկու գիտական հուշահամալիր

Պրոֆեսոր Ն. Ե. Ժուկովսկու գիտա-հուշահամալիրային թանգարան (ռուս.՝ Научно-мемориальный музей профессора Н. Е. Жуковского), թանգարան՝ նվիրված ռուս գիտնական, մաթեմատիկոս և մեխանիկ, ավիացիոն գիտության հիմնադիրներից մեկի՝ Նիկոլայ Ժուկովսկու կյանքին և գիտական գործունեությանը։ Ներկայումս այն ընգրկված է Կ. Ե. Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության պատմության պետական թանգարանի կազմում[1]։

Պրոֆեսոր Ն. Ե. Ժուկովսկու գիտական հուշահամալիր
Տեսակթանգարան և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Հիմնադրվել էհունվարի 17, 1956
Կայքzhukovskymuseum.ru
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը ստեղծվել է 1912 թվականին կառուցված պատմական շենքում, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի «Ն. Ե. Ժուկովսկու հիշատակը հավերժացնելու և ծննդյան 100-ամյակի մասին» (1947) որոշմամբ[2] և բացվել է 1956 թվականի հունվարի 17-ին։ Թանգարանի ստեղծման գործում անմիջական մասնակցություն են ունեցել Նիկոլայ Ժուկովսկու ուսանողներն ու աշխատակիցները՝ Անդրեյ Տուպոլևը, Ալեքսանդր Արխանգելսկին, Կոնստանտին Ուշակովը, Գրիգորի Սաբինինը, աերոդինամիկայի ակադեմիկոսներ՝ Սերգեյ Խրիստիանովիչը, Մստիսլավ Կելդիշը։

Թանգարանի առաջին գիտական ղեկավարը եղել է Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Ն. Մ. Սեմյոնովան, ով ղեկավարել է թանգարանը ավելի քան քառասուն տարի։ Մինչև 2011 թվականը թանգարանը ղեկավարել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Կրասիլշչիկովը։

Թանգարանի էքսպոզիցիան գտնվում է այն շենքում, որտեղ 1915 թվականին բացվել են ավիացիայի տեսական դասընթացները, իսկ ավելի ուշ՝ 1918 թվականին դրա ստեղծումից անմիջապես հետո, իր աշխատանքն է սկսել Կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտը (ԿԱԴԻ)։ Շենքը համարվում է պատմական հուշարձան և բաղկացած է երկու տարբեր ժամանակների և ոճերի տարբեր շենքերից՝ 1786-1787 և 1914 թվականների, վերջինս ստեղծվել է ճարտարապետ Վ. Վատկովի կողմից վաճառական Միխայլովին պատկանող շենքերի վերակառուցումից հետո։ 1918 թվականին շենքը շրջապատող մյուս շինությունները բոլորը քանդվել են 1920 թվականին՝ ԿԱԴԻ-ի նոր մասնաշենքերի կառուցման ժամանակ։ Թանգարանի բակում՝ մուտքի դիմաց, 1958 թվականին տեղադրվել է քանդակագործ Գեորգի Ներոդայի կերտած Նիկոլայ Ժուկովսկու բրոնզե կիսանդրին։ Պատվանդանի վրա գրված է. «Մարդը կթռչի՝ հույսը դնելով ոչ թե իր մկանների, այլ մտքի ուժի վրա»։ Ն. Ժուկովսկի»։

Թանգարանի շենքի պատին տեղադրված է հուշատախտակ, որի վրա գրված է. «Այս տանը 1915-1920 թվականներին աշխատել է Ռուսական ավիացիայի հայր Նիկոլայ Եգորովիչ Ժուկովսկին»։

Թանգարանի ցուցադրություններ խմբագրել

Ցուցադրությունները տեղակայված են թանգարանի հինգ սրահներում՝

  • Նիկոլայ Ժուկովսկու գիտական կենսագրությունը մինչև 1918 թվականը,
  • Նիկոլայ Ժուկովսկու կողմից Ռուսաստանում գիտա-փորձարարական աերոմեխանիկական բազայի ստեղծումը,
  • Կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտի ստեղծումը և սկզբնական տարիները (1918-1937),
  • Կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտը նախապատերազմյան և Հայրենական մեծ պատերազմի տարիներին,
  • Ավիացիոն գիտությունը և տեխնիկան ռեակտիվ ավիացիայի զարգացման դարաշրջանում։

Թանգարանային ֆոնդի զգալի մասը կազմում են բնօրինակ ձեռագրերն ու կենսագրական բնույթի փաստաթղթերը, Նիկոլայ Ժուկովսկու և նրա աշակերտների անձնական գրադարանները, ինչպես նաև հուշանվերները։

Թանգարանի հավաքածուն ներառում է ինքնաթիռների, ուղղաթիռների, սավառնակների մոդելներ, այդ թվում Օտտո Լիլիենթալի իսկական սավառնակը (ձեռք է բերել Նիկոլայ Ժուկովսկին 1895 թվականին Բեռլին կատարած ուղևորության ժամանակ) և կոնստրուկտոր Իգոր Սիկորսկու «Իլյա Մուրոմեց» ինքնաթիռի մոդելը (կառուցված Ռուս-բալթյան վագոնաշինական գործարանում 1915 թվականին), առաջին հայրենական ռեակտիվ հրթիռները, Երկրի առաջին արհեստական արբանյակի մոդելները, «Վոստոկ» տիեզերանավը, շարժիչի մոդելները, աէրոդինամիկական խողովակի մոդելները և իսկական աէրոդինամիկական խողովակը, որը կառուցվել է Նիկոլայ Ժուկովսկու ուսանողների և Մոսկվայի կայսերական տեխնիկական ուսումնարանի (այժմ՝ Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան) ավիացիոն խմբակի անդամների կողմից 1909 թվականին։

Թանգարանում ցուցադրվում է ավիատիեզերական և ծովային թեմաներով կրծքանշանների հավաքածու («Ռուսական նավատորմի 300 տարին»), ականավոր օդաչուների քանդակային դիմանկարներ և նկարներ։ Թանգարանի հիմնական ֆոնդը կազմում է 54000 միավոր։ Թանգարանի նեգատիվների հավաքածուում հաշվառված է ավիացիոն գիտության և տեխնիկայի պատմության ավելի քան 35000 միավոր։

Նիկոլայ Ժուկովսկու գիտական հուշահամալիրը գտնվում է ԿԱՀԻ-ի վարչական իրավասության ներքո։

Միջոցառումներ խմբագրել

Ամեն տարի ամփոփվում են ռուս գիտնականների միջև ացկացվող ամենամյա մրցույթի արդյունքները և տեղի է ունենում լավագույն աշխատանքների համար պրոֆեսոր Նիկոլայ Ժուկովսկու անվան ոսկե և արծաթե մեդալների և մրցանակների հանդիսավոր հանձնում։ Պարբերաբար անցկացվում է Սերգեյ Բելոցերկովսկու անվան գիտական սեմինար[3]։

Մասնաճյուղեր խմբագրել

Ակադեմիկոս Սերգեյ Չապլիգինի թանգարան-բնակարան (բացվել է 1979 թվականին) - Մոսկվա, Չապլիգինա փողոց 1ա, բն. 37. հասցեում։ Թանգարանի շենքի դիմաց կանգնեցված է գիտնականի կիսանդրին[4]։

Գրականություն խմբագրել

  • М. Арлазоров Улица Радио, 17. — Москва: Московский рабочий, 1963.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Научно-мемориальный музей профессора Н.Е. Жуковского – Филиал Федерального государственного бюджетного учреждения культуры «Государственный музей истории космонавтики имени К. Э. Циолковского» в городе Москве» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. Россия → Москва → улица Радио → дом № 17 кор.5
  3. Семинар им. С. М. Белоцерковского
  4. «Постановление Совета министров РСФСР № 624 «О дополнении и частичном изменении Постановления Совета министров РСФСР от 30 августа 1960 г. № 1327 „О дальнейшем улучшении дела охраны памятников культуры в РСФСР"»». Министерство культуры Российской Федерации. 1974 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Достопримечательности Москвы / Музеи / Научно-мемориальный музей Н. Е. Жуковского
Страница музея Н. Е. Жуковского на сайте ЦАГИ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոֆեսոր Ն. Ե. Ժուկովսկու գիտական հուշահամալիր» հոդվածին։