Պրուսներ, Բալթիկ ծովի հարավային ափերին, Վիսլա և Նեման գետերի ստորին հոսանքների միջև հնուց բնակված ցեղերի խումբ։

Պրուսների նյութական մշակույթը նման է լեզվով իրենց ազգակից լետտո-լիտվացիների, ինչպես նաև սլավոնների մշակույթին։ Պրուսների անվանումը հիշատակվում է 9-րդ դարից։

13-րդ դարի Պրուսները կազմել են ավագանուց կառավարվող 11 նահանգի (հողերի) համադաշնակցություն (կոնֆեդերացիա)։ Պրուսների մոտ վաղ ֆեոդալական հասարակարգի ու պետության ձևավորման ընթացքն ընդհատվել է գերմանական ֆեոդալ-կաթոլիկների նվաճումներով (Պրուսների քրիստոնեացման առաջին փորձերը վերաբերում են 10-րդ դարի վերջին, 11-րդ դարի սկզբին)։ 1283 թվականին Տևտոնական օրդենը լիովին նվաճեց Պրուսների հողերը։

Պրուսների մեծ մասը ոչնչացվեց, մնացածը բռնի գերմանացվեց, նրանց հողերը բնակեցրին գերմանական գաղութարարները։ Պրուսների անունով է կոչվել Պրուսիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 453