Պրուդոնիզմ, պրուդոնականություն, Պիեռ Ժոզեֆ Պրուդոնի տնտեսագիտական, փիլիսոփայական և սոցիոլոգիական հայացքների վրա հիմնված մանր սոցիալիզմի տարատեսակություն։

Պրուդոնը խոշոր կապիտալիստների սեփականությանը հակադրել ու պաշտպանել է մանր սեփականությունը։ Շահագործման պատճառը համարել է անհամարժեք փոխանակությունը, որը, ըստ նրա, դրամատեր կապիտալիստներին հնարավորություն էր ընձեռում կողոպտելու աշխատավորներին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 452