Պրոգեստերոնային հեշտոցային օղ

Պրոգեստերոնային հեշտոցային օղ կամ միայն պրոգեստերոնային հեշտոցային օղ, հեշտոցային օղերի տեսակ, որը կիրառվում է կրծքով կերակրման ընթացքում բեղմնականխման նպատակով[1]։ Կիրառումը կարելի է սկսել ծննդաբերությունից հետո չորրորդ շաբաթից և շարունակել մինչև մեկ տարի[2][3]։ Անարդյունավետ կիրառման հաճախականությունը կազմում է 100 դեպքից 1,5[1]։ Կիրառվում է ներհեշտոցային տեղադրման ճանապարհով՝ մեկ օղը մինչև երեք ամիս տևողությամբ[2]։ Կինն անձամբ կարող է տեղադրել և հանել օղը[3]։

Հեշտոցային օղ

Կողմնակի ազդեցությունների թվում են հեշտոցային արտադրությունը և ցավը միզարձակման ընթացքում[3]։ Լուրջ կողմնակի ազդեցություններ բնորոշ չեն[3][4]։ Կիրառման արդյունքում շատ հաճախ դաշտանային ցիկլը չի վերականգնվում[1]։ Պրոգեստերոնային օղերը հատուկ մշակվել են կրծքով կերակրման ընթացքում կիրառելու նպատակով, քանի որ կաթնարտադրության վրա չեն ազդում[1]։ Տեղադրելուց հետո այն աստիճանաբար ձերբազատում է պրոգեստերոն հորմոնը[1]։

Պրոգեստերոնային օղը կիրառման առաջին թույլտվությունը ստացել է դեռևս 1998 թ․[5]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում, որն ըդգրկում է առողջապահական համակարգում կիրառվող ամենաարդյունավետ և անվտանգ դեղերը[6]։ 2014 թվականի դրությամբ պրոգեստերոնային օղերն առկա են Հարավային և Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներում[1]։ 2016 թվականից ԱՄՆ-ում չի կիրառվում[2]։ Մշակվել է «Population Council» կազմակերպության կողմից և վաճառվում է «Progering» անվան տակ[5][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Whitaker, Amy; Gilliam, Melissa (2014). Contraception for Adolescent and Young Adult Women (անգլերեն). Springer. էջ 98. ISBN 9781461465799. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 Greenberg, Jerrold S.; Bruess, Clint E.; Oswalt, Sara B. (2016). Exploring the Dimensions of Human Sexuality (անգլերեն). Jones & Bartlett Publishers. ISBN 9781284081541. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 The selection and use of essential medicines: Twentieth report of the WHO Expert Committee 2015 (including 19th WHO Model List of Essential Medicines and 5th WHO Model List of Essential Medicines for Children) (PDF). WHO. 2015. էջեր 334–335. ISBN 9789240694941. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. Carr, SL; Gaffield, ME; Dragoman, MV; Phillips, S (September 2016). «Safety of the progesterone-releasing vaginal ring (PVR) among lactating women: A systematic review». Contraception. 94 (3): 253–61. PMID 25869631.
  5. 5,0 5,1 «Progesterone Vaginal Ring» (PDF). PATH. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «Population Council's Progesterone Contraceptive Vaginal Ring Added to WHO 2015 Essential Medicines List and Included in Medical Eligibility Criteria Guidance for Providers | Population Council». www.popcouncil.org. 2015 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.