Պրանդտլի խողովակ
Պրանդտլի խողովակ, Պիտ Պրանդտլի խողովակ, հեղուկի կամ գազի հոսքի արագության չափման սարք, որը հիմնված է հոսքի որևէ կետում լրիվ Պիտո Պրանդլի խողովակի սխեման և ստատիկ ճնշման միաժամանակյա չափման վրա։
Հայտնագործել է ֆրանսիացի գիտնական Հ․ Պիտոն, հետագայում կատարելագործել է Լ․ Պրանդտլը։
Նկարագիր
խմբագրելՊրանդտլի խողովակի կիսագնդային ծորակով գլանաձև խողովակ է, որի առանցքը տեղադրվում է հոսքի ուղղությամբ։ Կիսագնդի կենտրոնական անցքը (կրիտիկական կետ) ծառայում է լրիվ ճնշումը չափելու համար։ Մյուս անցքը (կամ մի քանի անցքեր) գտնվում է խողովակի կողմնային մակերևույթի վրա և ծառայում ստատիկ ճնշումը չափելու համար։ Պրանդտլի խողովակի երկրաչափական ձևը, անցքերի ձևը և դրանց հեռավորությունը խողովակի ծորակից ընտրվում են այնպես, որ կողմնային անցքերում ճնշումը հնարավորին չափ քիչ տարբերվի ուսումնասիրվող կետում հոսքի ստատիկ ճնշումից։ Եթե հայտնի են, ապա Բեռնուլիի հավասարման հիման վրա հաշվում են հոսքի արագությունը։
Կիրառում
խմբագրելՊրանդտլի խողովակը կիրառվում է նաև գերձայնային հոսքում արագության և Մաիուի թվի որոշման համար։ Հոսքի արագության չափման համար գոյություն ունեն Պրանդտլի խողովակի մի շարք տարատեսակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 420)։ |