Պրանաս Դոմշայտիսի պատկերասրահ
Պրանաս Դոմշայտիսի պատկերասրահ (լիտ.՝ Prano Domšaičio galerija), պատկերասրահ Կլայպեդայում, Լիտվայի գեղարվեստի թանգարանի բաժանմունք։ Հիմնադրվել է 1970 թվականին և մինչև 2004 թվականը կոչվել է Կլայպեդայի պատկերասրահ[1]։ Տեղակայված է երեք շենքերում, որոնք կառուցվել են XIX դարի վերջին և XX դարի սկզբին Լեպու փողոց, 33 հասցեում (Liepų g. 33):
Պրանաս Դոմշայտիսի պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և արվեստի պատկերասրահ |
Երկիր | Լիտվա |
Տեղագրություն | Կլայպեդայի քաղաքային ինքնավարություն |
Վայր | Լիտվա |
Հասցե | Liepu g. 3392145 |
Հիմնադրվել է | 1970 |
Կայք | ldm.lt/PDG/ |
Բաց է երեքշաբթիից շաբաթ օրերին` 11:00-18:00 և կիրակի՝ 12:00-ից 17:00։ Պետական արձակուրդներին նախորդող օրերին այն բաց է մինչև երեկոյան ժամը 5-ը։ Պատկերարրահը չի գործում երկուշաբթի օրերին և պետական տոներին։ Տոմսի գինը 2 եվրո է, դպրոցականների, ուսանողների, տարեցների համար`1 եվրո, 7 տարեկանից ցածր երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, ICOM-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) անդամների այցելությունն անվճար է[2]։
Պատմություն
խմբագրելԿլայպեդիայի պատկերասրահը հիմնադրվել է 1970 թվականին և բացվել 1973 թվականին։ Առաջին ցուցահանդեսը բաղկացած է եղել հին և ժամանակակից լիտվական արվեստի գործերից, 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի գեղանկարչության նմուշներից։ 1978 թվականին բացվել է նոր ցուցահանդես՝ ներկայացնելով հին նկարները և գրաֆիկան (Վիլնյուսի դպրոց) և 20-րդ դարի առաջին կեսը (Կաունասի դպրոց), ինչպես նաև 20-րդ դարի երկրորդ կեսի կերպարվեստը և կիրառական արվեստը։ 2005 թվականից այն կրում է լիտվացի էքսպրեսիոնիստ նկարիչ Պրանաս Դոմշայտիսի (1880-1965) անունը, որի աշխատանքները պատկերասրահում ցուցադրվում են 2001 թվականից ի վեր[1]։
Ցուցահանդես
խմբագրելՊրանաս Դոմշայտիսի պատկերասրահի ցուցասրահում ներկայացված է Արևմտյան Եվրոպայի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի գեղանկարչություն, քանդակ, գրաֆիկա։ 2001 թվականից գործում է լիտվացի էքսպրեսիոնիստ նկարիչ Պրանաս Դոմշայտիսի գեղանկարչության մշտական ցուցահանդեսը (մոտ 600 աշխատանք) և նրա անվան մշակութային կենտրոնը։ Մշտական ցուցադրության մեջ ներառված են նաև ծովանկարիչ Չեսլովաս Յանուշասի (1907-1993, ԱՄՆ) և քանդակագործ Վիտաուտաս Կաշուբայի ստեղծագործությունները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 VLE
- ↑ «Prano Domšaičio galerija». Արխիվացված է օրիգինալից 2018-09-21-ին. Վերցված է 2020-03-29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Prano Domšaičio galerija». Visuotinė lietuvių enciklopedija (լիտվերեն). Mokslo ir enciklopedijų leidybos centras. 2006 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
- Галерея Пранаса Домшайтиса
- Pranas Domšaitis Gallery Արխիվացված 2019-11-10 Wayback Machine
- Prano Domšaičio galerija Արխիվացված 2018-09-21 Wayback Machine
- Pranas Domšaitis Gallery