Պտուղ-ընկերքային անբավարարություն

Պտուղ-ընկերքային անբավարարության կամ պտղի ներարգանդային աճի ու զարգացման դանդաղման համախտանիշի ժամանակ տեղի է ունենում պտղի աճի ու զարգացման դանդաղում, որը հետևանք է պտղի հիպօքսիայի. Արգանդ-ընկերքային, պտղի արյան շրջանառության խանգարումը, գազափոխանակային ու նյութափոխանակային խանգարումները, ընկերքի զարգացման ու ֆունկցիոնալ խանգարումները ի վերջո բերում են մի ախտանշանահամալիրի, որը կոչվում է ՊՆԴԶՀ։

Պտուղ-ընկերքային անբավարարություն

Պատճառագիտությունը խմբագրել

  1. Արտակոնքային պատճառներ-սրտի զարգացման արատներ, գերճնշումային հիվանդություն, երիկամների, թոքերի ախտաբանակ վիճակներ, սակավարյունություն, քրոնիկ վարակներ, և այլ պատճառներ
  2. Պրեէկլամպսիա, բազմապտուղ հղիություն, շիճուկային հիվանդություն, արգանդի հետվիրահատական սպի

Ախտածնություն խմբագրել

  1. Ցիտոտրոֆոբլաստի ներաճի անբավարարություն
  2. Արգանդ-ընկերք արյան շրջանառության խանգարում
  3. Խորիոնալ թավիկնորի անհաս վիճակ
  4. Ընկերքային պատնեշի անբավարարություն[1]

Դասակարգում խմբագրել

Առաջնային-զարգանում է մինչև 16-րդ շաբաթ (Ցիտոտրոֆոբլաստի ներաճի անբավարարություն) Երկրորդային-առաջանւմ է արդեն զարգացած ընկերքի առկայության պարագայում(արգանդ ընկերքային և ընկերք պտղային արյան շրջանառության խանգարումները, ցիտոտրոֆոբլաստի ներաճի երկրորդ ալիքի անբավարարություն, ընկերքի թավիկների ախտաբանական անբավարարություն)

Ըստ կլինիկական ընթացքի խմբագրել

Սուր-առաջանում է հղիության ցանկացած շաբաթում և ծննդի ժամանակ քրոնիկ-հիմնականում ունի երկրորդային բնույթ Կլինիկա-պտուղ ընկերքային անբավարարությանը առավել բնորոշ է պտղի ներարգանդային աճի ու զարգացման դանդաղման համախտանիշը. Տարբերում են սիմետրիկ և ասիմետրիկ կլինիկական տարբերակները կախված պտղի չափսերի ու զանգվածի համապատասխանությունից։ Պտուղ ընկերքային անբավարարության առավել բնորոշ արտահայտություններն են

  1. Պտղի թթվացնաքաղց
  2. ՊՆԱԶԴՀ-Small for gestational age
  3. Հղիության վաղ ընդհատման վտանգ

Ախտորոշում-հիմնված է մանրակրկիտ անամնեզի ու գերձայնային հետազոտության տվյալների վրա.Գերձայնային հետազոտության միջոցով որոշվում են պտղի որոշ չափսեր(բիպարիետալ չափս, պտղի որովայնի միջին չափս և պտղի ազդրի չափսը) ու դրանց համապատասխանությունը հղիության տվյալ ժամկետին։ ՊՆԱԶԴՀ ժամանակ վերը նշված չափսերը հետ են մնում նորմայից մեկ կամ մի քանի շաբաթով։ Որոշվում է նաև ընկեքի զարգացման աստիճանը։

Բուժում խմբագրել

Կիրառվում են հակաթթվածնաքաղցային-կարնիտին, գլյուկոզայի ուտիլիզացիան բարելավվող-ակտովեգին, հակաօքսիդանտային դեղամիջոցներ, վիտամինաբուժում։

Գրականություն խմբագրել

  • Pijnenberg R. et al., 1990
  • И.С. Сидорова, И.О. Макаров 2005

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Graham C. H., 1992, Hustin J.H. et al., 1994, Lysiak J.J. et al.,1995.) (Pijnenberg R. et al., 1990