Պսկով (լատին․՝ Plescoviae[1]), տարբեր ժամանակահատվածներում հայտնի որպես՝ Պսկովի իշխանապետություն (ռուս.՝ Псковское княжество) կամ Պսկովի հանրապետություն (Псковская Республика), պետական կազմավորում միջնադարյան Ռուսիայում 13-րդ դարի 2-րդ կեսից 16-րդ դարի սկզբին։

Պսկովի հանրապետություն
Псковская Республика
Կարգավիճակպատմական պետություն
Պետական լեզուԵկեղեցական սլավոնական
ՄայրաքաղաքՊսկով
Պետական կարգխառը կառավարում
Կրոնուղղափառություն
Հիմնադրված է1348 թ.

Առաջացել է Ռուսիայի մասնատումից (12-րդ դար) հետո։ Պսկովը իր հարակից տարածքով (Վելիկայա գետի ավազան, Չուդ և Պսկով լճերի ու Նարովա գետի շրջանը) մտել է Նովգորոդի ֆեոդալական հանրապետության մեջ՝ պահպանելով որոշ ինքնավարություն։

Լիվոնյան օրդենի դեմ պայքարին (1240 և 1242 թվականներին) մասնակցելու շնորհիվ մեծացել է Պսկովի նշանակությունը և 13-րդ դարի կեսից այն փաստորեն դարձել է ինքնուրույն (իրավաբանորեն ձևակերպվել է 1348 թվականին)։

Նովգորոդյան բոյարները դադարել են Պսկով ուղարկել իրենց կառավարիչներին, և Պսկովը Նովգորոդից կախյալ է մնացել միայն եկեղեցու առումով։

Պսկովի հանրապետությունում տարածված է եղել երկրագործությունը, ձկնորսությունը, զարգացած էին արհեստները (դարբնությունը, շինարարական գործը, ոսկերչությունը), առևտուրը (հատկապես՝ Նովգորոդի և մյուս ռուսական, մերձբալթիկյան ու արևմտաեվրոպական քաղաքների հետ)։

Եղել է խոշոր առևտրաարհեստավորական կենտրոն։ Պսկովի հանրապետությունում (ի տարբերություն Նովգորոդի հանրապետության) չկային խոշոր ավատատերեր։ Պսկովյան հանրապետությունում ձևավորված սոցիալական հարաբերություններն արտացոլվել են Պսկովյան դատաստանագրքում։ Պետությունը ղեկավարում էր Վեչեն, որին ենթակա էին իշխանները։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 408