Պսեֆելլուս Զանգեզուրի

բույսերի տեսակ
Պսեֆելլուս Զանգեզուրի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ենթատրիբա Centaureinae
Ցեղ Psephellus
Տեսակ Պսեֆելլուս Զանգեզուրի (P. zangezuri)
Միջազգային անվանում
Psephellus zangezuri
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Պսեֆելլուս Զանգեզուրի (լատին․՝ Psephellus zangezuri), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա բույս է, որի բարձրությունը 12-35 սմ է։ Ցուղունները պառկած կամ աղեղնաձև վեր բարձրացող են, տերևակալված։ Արմատամերձ ցողունները փետրաձևից մինչև փետրաձև–բաժանված են, վերինները՝ ամբողջական։ Եզրի ծաղիկները բաց վարդագույն են՝ նեղ բլթակներով և թելանման ստամինոդիումներով։ Սռնակը բթավուն–երկբլթակ է, փոշեհատիկները՝ դուրս նետող մազիկների նկատելի օձիքով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Գորիս, Բարձրավան, Տաթև, Կապան, Գեղի)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300–1700 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ և խոտածածկ լանջերին, տափաստաններում, անտառների եզրերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հարավային Հայաստանի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պսեֆելլուս Զանգեզուրի» հոդվածին։