Պուրնո Ագիտոկ Սանգմա

Պուրնո Ագիտոկ Սանգմա (անգլ.՝ Purno Agitok Sangma, հինդի՝ पूर्ण ऐजिटक संगमा, սեպտեմբերի 1, 1947(1947-09-01), West Garo Hills district, Մեգհալայա, Հնդկաստան - մարտի 4, 2016(2016-03-04)[2], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1996-1998 թվականների Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի խոսնակ[3]։

Պուրնո Ագիտոկ Սանգմա
The former Lok Sabha Speaker Shri P.A. Sangma met the Prime Minister Shri Atal Bihari Vajpayee in New Delhi on January 18, 2004 (cropped).png
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես, Nationalist Congress Party? և National Peoples Party?[1]
Կրթություն՝ St. Anthony's College, Shillong?, Dibrugarh University? և National Institute of Technology, Patna?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 1, 1947(1947-09-01)
Ծննդավայր West Garo Hills district, Մեգհալայա, Հնդկաստան
Վախճանի օր մարտի 4, 2016(2016-03-04)[2] (68 տարեկան)
Վախճանի վայր Նյու Դելի, Հնդկաստան
Քաղաքացիություն Flag of India.svg Հնդկաստան[1] և Flag of India.svg Dominion of India
Զավակներ Agatha Sangma?, Conrad Sangma? և James Sangma?
 
Պարգևներ
Պադմա Վիբխուշան

ԿենսագրությունԽմբագրել

Պուրնո Ագիտոկ Սանգման ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 1-ին Չապահատի գյուղում, Բրիտանական Հնդկաստան՝ բազմազավակ ընտանիքում։ 11 տարեկան հասակում կորցրել է հորը և աղքատության պատճառով ստիպված է եղել թողնել ուսումը։ Սելիզանյան շքանշանի օգնության շնորհիվ հաջողվել է շարունակել ուսումը։ Շիլոնգում գտնվող Սուրբ Անտոնիոսի քոլեջում ստացել է արվեստների բակալավրի աստիճան, իսկ հետո՝ Դիբրուգարհի համալսարանում միջազգային քաղաքական մագիստորի աստիճան։

Պրոֆեսինոլակ կարիերան սկսել է Դիբուգարհում որպես ուսուցիչ։

1973 թվականին ընտրվել է Մեգհալա-Պրադեշի երիտասարդական կոնգրեսի փոխնախագահ և 1975 թվականից մինչև 1980 թվականը համարվել է Երիտասարդական կոնգրեսի գլխավոր քարտուղար։

1977 թվականին Մեգհալայում Տուրայից ընտրվել է խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ Սաբհայի 6-րդ համագումարի պատգամավոր և այդ ընտրական շրջանից ևս մի քանի անգամ վերընտրվել է մինչև 1989 թվականը։ Ընմիջումից հետո կրկին 1991 թվականից մինչև 2008 թվականն ընտրվել է խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր։

  • 1980 թվականին զբաղեցրել է Հնդկական ազգային կոնգրեսի Համահնդկական կոմիտեի քարտուղարի պաշտոնը,
  • 1980-1982 թվականներին զբաղեցրել է արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը,
  • 1982-1984 թվականներին զբաղեցրել է առևտրի նախարարի տեղակալի պաշտոնը,
  • 1984 թվականին զբաղեցրել է առևտրի պետական նախարարի պաշտոնը,
  • 1984-1986 թվականներին զբաղեցրել է արտաքին գործերի պետական նախարարի պաշտոնը,
  • 1986-1988 թվականներին զբաղեցրել է աշխատանքի պետական նախարարի պաշտոնը,
  • 1988-1990 թվականներին զբաղեցրել է Մեգհալայա նահանգի գլխավոր նախարարի պաշտոնը[4][5],
  • 1991-1993 թվականներին զբաղեցրել է ածխի արդյունաբերության պետական նախարարի պաշտոնը,
  • 1993-1995 թվականներին զբաղեցրել է աշխատանքի պետական նախարարի պաշտոնը,
  • 1995 թվականի փետրվար-սեպտեմբեր ամիսներին զբաղեցրել է Աշխատանքի միության պետական նախարարի պաշտոնը,
  • 1995-1996 թվականներին զբաղեցրել է Տեղեկատվության և հաղորդման նախարարի պաշտոնը։

1996 թվականից մինչև 1988 թվականը եղել է Լոկ սաբհայի խոսնակ։ Հնդկական խորհրդրանի պատմության կես դարվա ընթացքում եղել է ընդդիմության առաջին անդամը, որը զբաղեցրել է խոսնակի պաշտոնը։ Այդ պաշտոնում Սահմանադրության օրինագծի վերանայման համար սահմանել է Խորհրդարանական միասնական կոմիտեն։ Գլխավորել է Ազգերի համագործակցության խորհրդարանական ասոցիացիայի 1996 թվականի օգոստոսի Կուալա Լումպուրի և 1997 թվականի սեպտեմբերի Պորտ Լուիի 42-րդ և 43-րդ կոնֆերանսների հնդկական խորհրդարանական պատվիրակությունները։

1998 թվականին համարվել է Հնդկաստանի պետական կառավարման ինստիտուտի փոխնախագահ։

1999 թվականի մայիսին մի շարք քաղաքական գործիչների հետ միասին հեռացվել է Հնդկական ազգային կոնգրեսի շարքերից Սոնյա Գանդիին ընդդիմության համար[6]։

Կոնգրեսից հեռացումից հետո 1999 թվականին եղել է Ազգայնական կոնգրեսի կուսակցության համահիմնդիրներից մեկը[7]։ 2004 թվականի հունվարին, այդ կուսակցության պառակտումից հետո, մասնակցել է «Տրիմունալ համահնդկական կոնգրեսի» կազմավորմանը։ 2006 թվականի փետրվարին Ազգայնական կոնգրեսի կուսակցության կողմից վերընտրվել է Լոկ սաբհայի պատգամավոր։ 2008 թվականի մարտին հրաժարվել է պատգամավորական լիազորություններից՝ Մեգհալայա նահանգի Օրենսդրական ժողովի ընտրություններում մասնակցելու նպատակով։

2013 թվականին եղել է Ազգային ժողովրդական կուսակցության համահիմնդիրներից մեկը[8], որին Մեգհալայա նահանգի Օրենսդրական ժողովի ընտրություններում հաջողվել է երկու մանդաթ ստանալ։

2012 թվականին Հնդկաստանի նախագահի ընտրություններում ընդդիմության կողմից եղել է հիմնական թեկնածուն, սակայն հաղթանակ է տարել Հնդկական ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Փրանաբ Կումար Մուխերջին[9][10][11]։

  Ձայներ
Փրանաբ Կումար Մուխերջի[12] 713,763
Պուրնո Ագիտոկ Սանգմա[12] 315,987

Պուրնո Ագիտոկ Սանգման մահացել է 2016 թվականի մարտի 4-ին Նյու Դելիում՝ 68 տարեկան հասակում[13]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://eci.gov.in/files/category/97-general-election-2014/
  2. 2,0 2,1 2,2 http://www.thequint.com/politics/2016/03/04/former-lok-sabha-speaker-pa-sangma-passes-away-at-68
  3. «PA Sangma (1947-2016): The short man from Garo Hills, the tallest North East leader in New Delhi»։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 29, 2016-ին։ Վերցված է սեպտեմբերի 11, 2017 
  4. «Tura Constituency»։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 11, 2017-ին։ Վերցված է սեպտեմբերի 11, 2017 
  5. «Who is P.A. Sangma?»։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 4, 2017-ին։ Վերցված է սեպտեմբերի 11, 2017 
  6. «CWC expels threesome for six years»։ Rediff.com, 20 May 1999։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 24, 2012-ին։ Վերցված է մայիսի 21, 2012 
  7. «National Congress Party Origins»։ NCP official website, retrieved 21 May 2012։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 11, 2012-ին 
  8. news.oneindia.in/2013/01/05/sangma-launches-his-party-with-alliance-with-nda-1125781.html
  9. «It's time that a tribal becomes President: Netam»։ հունիսի 29, 2012։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 29, 2012-ին 
  10. «Sangma withdraws himself from presidential race, seeks consensus for Abdual Kalam»։ Headlines today։ հունիսի 16, 2012։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 16, 2012-ին։ Վերցված է հունիսի 16, 2012 
  11. «I have quit NCP, will contest presidential polls: PA Sangma»։ հունիսի 20, 2012 
  12. 12,0 12,1 «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 7, 2013-ին։ Վերցված է հուլիսի 23, 2012 
  13. «Former Lok Sabha Speaker PA Sangma Passes Away at 68»։ The Quint։ Արխիվացված է օրիգինալից մարտի 5, 2016-ին։ Վերցված է 2016-03-04 

Արտաքին հղումներԽմբագրել