Բացել գլխավոր ցանկը

Առաջին Պունիկյան պատերազմը, Հռոմի եւ Կարթագենի միջեւ առաջին պատերազմն էր, որը տեւեց 23 տարի եւ ավարտվեց Հռոմի Հանրապետության հաղթանակով:

ՆախապայմաններԽմբագրել

Երկար ժամանակ Հռոմին և Կարթագենին կապել են դաշնակցային հարաբերությունները, բայց Հռոմի կողմից Իտալիայի նվաճումից հետո նրանց շահերը մտնում են հակասության մեջ, և, վերջապես, Հռոմի փորձերը հաստատվելու Սիցիլիայում`հանգեցնում են պատերազմի: Սիցիլիան բարգավաճող կղզի էր,բացի դրանից `հանդիսանում էր առանցքային ռազմավարական կետ ,այդ պատճառով Հռոմի համար կարեւոր էր նվաճել այն:

Հռոմի հարձակման պատճառը Սիրակուզայի թագավոր Ագաթոկլեսի վարձկան մամերտիներն էին ,որոնք մ.թ.ա 282 թվականին գրավել էին կղզու հյուսիսարեւելյան հատվածը,իսկ արքայի մահից հետո վտարվել էին Սիրակուզայից: Նոր թագավորը, Հիերոն II- ը, ծանր պատերազմից հետո միայն ` նրանց հետ էր շպրտել, իսկ Միլայի ճակատամարտում, Սիրակուզան իր ` 10,000 հետեւակային եւ 1500 հեծելազորով, վճռական պարտության էր մատնել 8000 մամերտիներին: Հայտնվելով անելանելի իրավիճակում` մամերտիների մի մասը,որոշեց օգնություն խնդրել հռոմեացիներից,իսկ մյուսները` Կարթագենից: Հռոմում Սենատը այս հարցը դրեց ժողովրդական ժողովի քննարկմանը,որը որոշեց մամերտիներին ընդունել որպես հռոմեացիներին դաշնակիցներ: Արդյունքում, մամերտիների համայնքը դարձավ հռոմեական պետության մի մասը, որը, ըստ հռոմեական օրենքի, ավտոմատ կերպով պարտավորեցրեց Հռոմին պաշտպանել մամերտիներին բոլոր թշնամիներից:

Այս որոշումը հակասում էր մ.թ.ա. 306 թ. պայմանագրին` ըստ որի, Հռոմը չէր կարող իշխանություն ունենալ Սիցիլիայում, իսկ Կարթագենը `Իտալիայում: Սակայն հռոմեացիները, իրենց արդարացնելու համար, հայտարարեցին, որ Կարթագենն է առաջինը խախտել պայմանագիրը` Պիրրուսի պատերազմի վերջնական փուլում , երբ փյունիկյան նավատորմը մտավ Տարանտոյի նավահանգիստ:

Այս պատերազմի սկզբում, Հռոմը ունեցել է Պիր թագավորին հաղթանակած,փորձառու բանակ,բայց այդ ժամանակ, Հռոմի նավատորմը դեռ թույլ էր: Հռոմեացիները ստիպված էին ամրապնդել իրենց նավատորմը պատերազմի ժամանակ: Կարթագենի բանակի թվաքանակը բավականին քիչ էր, սակայն կարթագենացիները, ի տարբերություն Հռոմի, ունեին հզոր նավատորմ `փորձառու նավաստիների եւ նավատորմի հրամանատարների հետ միասին:

ԱրդյունքներԽմբագրել

 
Երկրները, որոնք փոխանցվել են Հռոմին մ.թ.ա. 241-238-ին:

Կարթագենի կառավարությունը Համիլկար Բարկային տվեց արտակարգ լիազորություններ` խաղաղ բանակցություններ վարելու համար : Կարթագենական կողմի համար դրանք բավականին լավ էին ավարտվել (Հռոմի ժողովրդական ժողովը,սկզբում նույնիսկ հրաժարվում էր դրանք վավերացնել): Ըստ խաղաղության պայմանագրի կետերի , Կարթագենը պարտավոր էր`

  • ամբողջությամբ հրաժարվել Սիցիլիայից, որը մտնելու էր հռոմեական տիրապետության տակ.
  • վճարել 3200 տաղանդ ռազմատուգանք, տասը տարվա ընթացքում
  • փոքրիկ փրկագին վճարել` սեփական ,սիցիլիական բանակի համար

Փախստակներին եւ սիցիլիական բանակի զենքերը հանձնելու պահանջը մերժվեց :

Առաջին պատերազմը չլուծեց բոլոր հակասությունները Հռոմի եւ Կարթագենի միջեւ, դրա ավարտից հետո էլ բոլորի համար պարզ էր, որ այս խաղաղությունը երկար շարունակվել չի կարող ։ Հակամարտությունը երկու գերտերությունների միջեւ ավելի սրվեց, երբ Հռոմը, օգտվելով `Կարթագենի վարձկանների ապստամբությունից, հակառակ խաղաղ պայմանագրի պայմանների`մ.թ.ա 238 թվականին հակառակորդից գրավեց Կորսիկան եւ Սարդինիան , ինչպես նաեւ ստիպեց Կարթագենին վճարել նվաստացուցիչ լրացուցիչ ռազմատուգան` 1200 տաղանդի չափով ,որպես հատուցում` հռոմեական ռազմական ծախսերի,որը Հռոմը կրել է, երբ կարթագենացիները փորձում էին ճնշել այդ կղզիների ապստամբներին:

Հռոմի հաղթանակը հնարավոր է դարձել շնորհիվ իր ռեսուրսների առավելության: Պատերազմի ընթացքում նավերի կորուստների քանակը կազմել Է 700 (Հռոմի) և 500 (Կարթագենի):