Պումպուանգ Դուանգջան (թաի.՝ พุ่มพวง ดวงจันทร์, հայտնի է նաև Պուենգ (Pueng) (թաի.՝ ผึ้ง) բեմական անունով, որ նշանակում է մեղու, օգոստոսի 4, 1961(1961-08-04)[1], Hankha, Chai Nat, Թաիլանդ - հունիսի 13, 1992(1992-06-13)[1], Phitsanulok, Թաիլանդ), 20-րդ դարի թայլանդցի երգչուհի, արտիստուհի, գերաստղ[2], ով համարվում է թայլանդական երգարվեստւմ նոր ոճի՝ electronic Luk Thung-ի ստեղծման ու տարածման տաղանդավոր նախաձեռնողներից և այդ ասպարեզի կարևորագույն դեմքերից մեկը[3]։

Պումպուանգ Դուանգջան
Բնօրինակ անունթաի.՝ พุ่มพวง ดวงจันทร์ և թաի.՝ รำพึง จิตรหาญ
Ծնվել էօգոստոսի 4, 1961(1961-08-04)[1]
Hankha, Chai Nat, Թաիլանդ
Երկիր Թաիլանդ
Մահացել էհունիսի 13, 1992(1992-06-13)[1] (30 տարեկան)
Phitsanulok, Թաիլանդ
Ժանրերփոփ, luk thung? և փոփ ռոք
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլTopline Diamond?
ԱմուսինKraisorn Leelamekhin?
Կայքxs4all.nl/~mythai/pumpuang/pumpuangprint.htm
 Pumpuang Duangjan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աղքատ ագարակապանների զավակ լինելով՝ Պումպուանգը հնարավորություն է ունեցել ընդամենը երկու տարի դպրոց հաճախելու, որից հետո, իր ընտանիքին օգնելու նպատակով, ստիպված է եղել մանուկ հասակից աշխատել շաքարեղեգնի պլանտացիաներում[3][4]։ Սակայն, չնայած թերուս լինելուն, կարողացել է անգիր հիշել երգերի տեքստերը և մասնակցել երգի մրցույթների ու հաղթել։ Երբ տասնհինգամյա մի պարմանուհի էր, նրա տաղանդը նկատել են հյուրախաղային համերգով նրանց շրջան այցելած երաժշտախմբի անդամները, և դրանից հետո Պումպուանգը մասնակից է դարձել համերգների ու կարճ ժամանակամիջոցում արժանացել լայն ճանաչման։ Այսօր նրան առաջին հերթին հիշում են աղքատ գյուղացիների հոգսերի ու ցավերի, հույզերի ու ապրումների մասին իր սրտառուչ երգերով[3][4]։ Երգարվեստում Պուենգի նշանակալի նորամուծություններից մեկն այն է, որ թայլանդական քանթրի ոճին՝ pleng luk thung-ին հաղորդել է պարային ռիթմ ու ոգի, փաստորեն ստեղծել մի նոր ոճ, որ հայտնի է որպես electronic luk thung:

Երգչուհին միլիոնավոր երկրպագուներ ուներ, բայց, չնայած դրան, մենեջերների անխիղճ շահագործմանը ենթարկվելով, զրկված էր նյութական բավարար միջոցներից, այն աստիճան, որ ի վիճակի չէր գումար հատկացնելու իր անհետաձգելի բուժման համար (արյան հետ կապված լուրջ խնդիրներ ուներ) և վախճանվեց շատ երիտասարդ՝ ընդամենը երեսուն տարեկան հասակում[3]։ Ուժերի ծաղկման շրջանում տաղանդավոր արվեստագետին պատուհասած մահը խոր վիշտ պատճառեց իր արվեստի միլիոնավոր սիրահարներին։ 2018 թվականին՝ Պումպուանգ Դուանգջանի ծննդյան 57-րդ տարեդարձի օրը, Գուգլը իր նշանավոր Google Doodle-ով վերարծարծեց նրա հիշատակը[5]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • 1983 - Grasshopper Tie a Bow (ตั๊กแตนผูกโบว์)
  • 1985 - Aue Hue Lor Jang (อื้อฮือหล่อจัง)
  • 1986 - Hang Noi Thoi Nid (ห่างหน่อยถอยนิด)
  • Alas! Tinger (อนิจจาทิงเจอร์)
  • Marigold Stars Sprinkle (ดาวเรืองดาวโรย)
  • Ashamed of Neon Light (อายแสงนีออน)
  • Countryside Singer (นักร้องบ้านนอก)
  • Seen In District (นัดพบหน้าอำเภอ)
  • Phumphung's Clever (ทีเด็ดพุ่มพวง)
  • Expensive Lesson (บทเรียนราคาแพง)
  • Widowed Groom (หม้ายขันหมาก)
  • Green Papaya Salad (Som-tum) (ส้มตำ)
  • Upcountry Love Song (เพลงรักบ้านทุ่ง)
  • Good Luck The Money (ขอให้รวย)

Ֆիլմագրություն խմբագրել

Կինոնկարներ խմբագրել

  • 1984 - Nun (ชี)
  • 1984 - Ms. Fresh Coconut Milk (นางสาวกะทิสด)
  • 1984 - We're Sorry Love (ขอโทษที ที่รัก)
  • 1984 - King Cobra Emerged (จงอางผงาด)
  • 1985 - Love Hoow She Is (ที่รัก เธออยู่ไหน)
  • 1986 - New Gunman (มือปืนคนใหม่)
  • 1987 - Charming Singer (เสน่ห์นักร้อง)
  • 1987 - Captive Love (เชลยรัก)
  • 1987 - Music Love Song Gun (เพลงรัก เพลงปืน)
  • 1988 - Diamond Kingdom (เพชรพยัคฆราช)

Կենսագրական ֆիլմ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Dance and Music». Thai Culture. OnlyChaAm.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.Կաղապար:Unreliable source?
  3. 3,0 3,1 3,2 3,3 ปราการด่านสุดท้าย (2011 թ․ հուլիսի 19). «ชีวิต แม่พุ่มพวงค่ะ ไปเจอมาเราว่าละเอียดที่สุดแล้วค่ะ». Pantip.com (Thai).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 Lockard, Craig (2009). Southeast Asia in World History. Oxford University Press. ISBN 0195338111.
  5. «Pumpuang Duangjan's 57th Birthday». Doodles Archive, Google. 2018 թ․ օգոստոսի 4.
  6. «"ธีระพล แสนสุข" พระเอกตัวจริงของพุ่มพวง?». ASTV Manager (Thai). 2011 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պումպուանգ Դուանգջան» հոդվածին։