Պուլի բնակավայր (էստ․՝ Pulli asula), Էստոնիայում մարդու հնագույն բնակության հետքեր պարունակող բնակավայր։

Պուլի բնակավայրի դիրքը Էստոնիայի քարտեզին
Պուլի բնակավայր

1967 թվականին Պյառնու գետի աջ ափին, Էստոնական Սինդի քաղաքից ոչ հեռու գտնվող Պուլի կոչվող տեղանքում հայտնաբերվել են մեզոլիթի շրջանի մարրդու կայանատեղ։ Կենդանիների ոսկորների կտորների և ածուխի մնացորդների ուսումնասիրության հիման վրա բնակավայրը թվագրվել է մոտավորապես մ. թ. ա. 9500-9600 թվականներ[1][2]։

1969-1974 թվականների պեղուների արդյունքում գտնվել են կայծքարից և ոսկորից պատրաստվախ իրեր, ըստ որի կարծիք է ձևավորվել, որ բնակիչները եկել են հարավից և եղել են Կունդսյան մշակույթի կրողներ։ Գիտնականները պնդում են, որ Պյառնուի միջագետքում մարդիկ ապրել են դեռևս մ. թ. ա. 7000 թվականից առաջ։ Պուլի կայանատեղին առայժմ համարվում է Էստոնիայի տարածքում հայտնաբերված ամենահին բնակավայրը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Early Holocene coastal settlements and palaeoenvironment on the shore ofthe Baltic Sea at Parnu, southwestern Estonia» (PDF) (անգլերեն). gi.ee. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29–ին-ին.
  2. «STONE AGE SETTLEMENT AND ECONOMIC PROCESSES IN THE ESTONIAN COASTAL AREA AND ISLANDS». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.