Պուերտո Կառենյո (իսպ. Puerto Carreño), Կոլումբիայի արևելքում գտնվող ինքնավար քաղաք, Վիչադայի վարչական կենտրոնը։

Բնակավայր
Պուերտո Կառենյո
իսպ.՝ Puerto Carreño[1]
Դրոշ

ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա
Հիմնադրված էհուլիսի 16, 1930 թ.
Մակերես12 409 կմ²
ԲԾՄ51±1 մետր
Բնակչություն16 763 մարդ (2023)
Փոստային դասիչ990001–990017
Պաշտոնական կայքpuerto-carreno.com(անգլ.)
Պուերտո Կառենյո (Կոլումբիա)##
Պուերտո Կառենյո (Կոլումբիա)

Պատմություն խմբագրել

Ժամանակակից քաղաքավայրում եվրոպացի քրիստոնեական ժողովուրդների առաջին բնակեցումը 1666 թվականին հիմնված էր Հիսուսի միաբանության վանական Ալոնսո դե Նեյրոնի կողմից։ 1991 թվականի հուլիսի 5-ին քաղաքը հռչակվել է որպես Վիչադայի վարչական կենտրոն։

Աշխարհագրական դիրքը խմբագրել

Քաղաքը տեղակայված է դեպարտամենտի հյուսիսարևելյան մասում, Օրինոկո գետի ձախ ափին, Մետա գետի միախառնման մոտ,   Բոգոտա մայրաքաղաքից մոտավորապես 740 կիլոմետր հյուսիս-արևելք հեռավորության վրա։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 36 մետր է[2]։

Քաղաքապետարանի հրապարակի մակերեսը կազմում է 12410 կմ²[3]։

Կլիմա խմբագրել

Климат Пуэрто-Карреньо
Ցուցիչ Հնվ. Փետ. Մարտ Ապր. Մայ. Հունիս Հուլիս Օգոտ. Սեպ. Հոկ. Նոյեմ. Դեկ. Տարի
Միջին առավելագույնը, °C 34,7 35,8 36,1 34,5 32,4 31 30,6 31,2 32,2 33,1 33,5 33,9 33,3
Միջին ջերմաստիճան, °C 28,9 29,8 30,4 29,6 28,2 27,1 26,9 27,2 27,9 28,4 28,7 28,6 28,5
Միջին նվազագույնը, °C 23 23,7 24,6 24,7 24 23,3 23,1 23,3 23,6 23,8 23,9 23,3 23,7
Տեղումների նորմային քանակ, мм 43 18 38 133 270 458 459 347 195 177 100 30 2268
Աղբյուր։ Weatherbase

Բնակչություն խմբագրել

Ըստ Կոլումբիայի ազգային վարչության վիճակագրության 2012 թվականի մարդահամարի տվյալների` բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 15 012 մարդ։ Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների[4]։

Բնակչության թիվն ըստ տարիների
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012
13 288 13 535 13 783 14 030 14 276 14 522 14 767 15 012

2005 թվականի տվյալների համաձայն տղամարդիկ կազմել են քաղաքի բնակչության 50,5%-ը, կանայք կազմել են 49,5%։ Ռասայական հարաբերությամբ քաղաքի բնակչության սպիտակները և մետիսներ կազմել են 70,7%; հնդկացիները՝ 23,8%; սևամորթները՝ 5,5%[5]: Բնակչության գրագիտության մակարդակը 15 տարեկանից մեծերի մոտ կազմում է 85,8%։

Տնտեսություն և տրանսպորտ խմբագրել

Քաղաքի տնտեսության հիմնական մասը կազմում է գյուղատնտեսությունը, օգտակար հանածոները, ինչպես նաև ձկնորսությունը։ Քաղաքային և տեղական ձեռնարկությունների ընդհանուր թվի 52,5%-ը կազմում են առևտրային ձեռնարկությունները, 43,9%-ը` սպասարկման ոլորտի ձեռնարկությունները, արդյունաբերական ձեռնարկությունները կազմում են 3,1%-ը, տնտեսության այլ ոլորտի ձեռնարկությունները կազմում են 0,5%։ Դեպի արևմուտք մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվում է օդանավակայանը (ICAO: SKPC, IATA: PCR):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.puerto-carreno.org
  2. «Puerto Carreno, Colombia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
  3. «Municipalities of Colombia» (անգլերեն). Statoids.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
  4. «Proyecciones de Población departamentales y municipales por área 2005 - 2020» (իսպաներեն). Departamento Administrativo Nacional de Estadística. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  5. «Censo General 2005. Perfil Puerto Carreño - Vichada» (PDF) (իսպաներեն). Departamento Administrativo Nacional de Estadistica. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.