Պուենտ Նուար (ֆր.՝ Pointe-Noire), քաղաք Կոնգոյի Հանրապետությունում, երկրորդ ամենամեծ քաղաքը Բրազավիլից հետո։ Նավահանգիստ է Ատլանտյան օվկիանոսի ափին, որի միջոցով իրականացվում է երկրի գրեթե ամբողջ արտաքին առևտուրը: Մինչև 2004 թվականը եղել է Կուիլու դեպարտամենտի կենտրոնը, այնուհետև բաժանվել է որպես առանձին դեպարտամենտ:

Բնակավայր
Պուենտ Նուար
ֆր.՝ Pointe-Noire
Դրոշ Զինանշան
Cg-pn Pointe Noire Flag Coat of arms Armoiries Drapeau.gif Pointe Noire Congo Coats of Arms.jpg

Pointe-Noire downtown.jpg
ԵրկիրԿոնգոյի Հանրապետություն Կոնգոյի Հանրապետություն
Հիմնադրված է1883 թ.
Մակերես1144 կմ²
ԲԾՄ14 մետր
Բնակչություն829 134 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ242
Պաշտոնական կայքpointenoireinformation.com
##Պուենտ Նուար (Կոնգոյի Հանրապետություն)
Red pog.png

2010 թվականի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում է 829 134 մարդ (1980 թվականին՝ 195 000, 1984 թվականին՝ 294 000, 1996 թվականին՝ 455 000):

ՊատմությունԽմբագրել

1484 թվականին պորտուգալացի նավաստիները այստեղ տեսել են սև ժայռեր և այս տարածքը անվանել Սև Հրվանդան (ֆրանսերեն՝ Պուենտ Նուար): Քաղաքը հիմնադրվել է 1883 թվականին Պիեռ Սավորնյան դե Բրազի արշավախմբի կողմից՝ որպես ռազմական հենակետ փոքրիկ ձկնորսական գյուղի տեղում: 1950-1958 թվականներին եղել է Միջին Կոնգոյի ֆրանսիական գաղութի մայրաքաղաք: 1924-1934 թվականներին քաղաքը երկաթուղով կապվել է մայրաքաղաքի հետ:

1927 թվականին քաղաքին մատակարարվել է խմելու ջուր, 1932 թվականին կառուցվել է օդանավակայան, 1936 թվականին՝ առաջին հիվանդանոցը, իսկ 1942 թվականին՝ նոր նավահանգիստ: 1997-1999 թվականների քաղաքացիական պատերազմի հետևանքով քաղաքում մարդկանց զանգվածային վերաբնակեցում է տեղի ունեցել ներքին շրջաններից, ինչը կրկնապատկել է բնակչությունը:

ԱշխարհագրությունԽմբագրել

Քաղաքը տեղակայված է Պուենտ Նուար հրվանդանի և Ատլանտյան օվկիանոսի միջև: Կլիման տաք և խոնավ է: Տեղումները շատ են, նվազագույնը նկատվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Քաղաքը հայտնի է լողափերով և սերֆինգի վայրերով:

ՏնտեսությունԽմբագրել

 
Պուենտ Նուարի երկաթուղային կայարան

Քաղաքը կոչվում է Կոնգոյի Հանրապետության ծովային դարպաս: Նավահանգստի բեռնաշրջանառությունը 8,1 միլիոն տոննա է (1983): Նավահանգիստն օգտագործում են նաև Գաբոնը (մանգանի հանքաքարի արտահանում), Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը և Չադը: Այն ունի «Ջենո» մեծ նավթային տերմինալ:

Բրազավիլի հետ քաղաքը կապվում է երկաթուղով և մայրուղով: «Ագոստինյո Նետո» միջազգային օդանավակայանը կոչվել է Անգոլայի առաջին նախագահ Ագոստինյո Նետոյի անունով:

Պուենտ Նուարում է գտնվում Աֆրիկայի խոշորագույն նավթի վերամշակող ձեռնարկություններից մեկը, որը կառուցվել է 1980 թվականին: Քաղաքում զարգացած են նաև անտառմշակման, նրբատախտակի, սննդի (յուղի արդյունաբերություն, ձկան պահածոներ), քիմիական, կոշիկի արդյունաբերությունները, նավաշինությունը, ձկնորսությունը։ Գործում է ՋԷԿ: Ծայրամասում գտնվում են Օլ-Սեն-Պոլի և Հոլեի կալիական աղի հանքավայրերը: Հարավում զարգացած է ստորջրյա նավթային դաշտերի մշակումը:

ՇինություններԽմբագրել

Քաղաքի պլանավորումը համատեղում է փողոցների ուղղանկյուն և ճառագայթային համակարգերը: Կենտրոնական մասում տեղակայկավծ են վարչական շենքեր, հիվանդանոց, առաքելության շենքեր, տաճար, օվկիանոսագրաֆիական կենտրոն, դպրոց, եվրոպացիների բնակելի շենքեր՝ պորտուգալական ճարտարապետության տարրերով, որոնք շրջապատված են պարտեզներով: Նավահանգստի հյուսիսում՝ սարավանդում, կան աֆրիկյան թաղամասեր, որտեղ կառուցված են ավանդական խրճիթներ:

Քույր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Le Havre - Les villes jumelées» [Le Havre - Twin towns]։ City of Le Havre (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-29-ին։ Վերցված է 2013-08-07 

Արտաքին հղումներԽմբագրել

  • [Portal of Pointe Noire] www.MyPointeNoire.com
  • Decalo S., Thompson V. & Adloff R. 1984. Historical dictionary of Congo Pg 244—245. USA: The Scarecrow Press, Inc.